Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին

Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար առաջնահերթություն են հարաբերություններն իր ամենամոտ գործընկերների և հարևանների հետ, այդ շփումները պետք է կառուցվեն փոխադարձ շահերի հիման վրա: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Պուտինն ընդգծել է, որ միջազգային ասպարեզում ՌԴ գործընկերների հետ հարաբերություններ կառուցելիս Մոսկվան միշտ կարևորում է ամենամոտ գործընկերների, ընկերների և հարևանների հետ հարաբերությունները: ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի հարեւանների հետ առևտրատնտեսական և քաղաքական կապերի մակարդակը մշտապես աճում են, երկիրը ավանդաբար ելակետ է ընդունում այն, որ շփումները…

Կարդալ ավելին

Թուրքիան նույն հաջողությամբ կհանձնի քննությունը Գազայում, ինչ՝ Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիան նույն հաջողությամբ կհանձնի քննությունը Գազայում, ինչ՝ Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով՝ Արևելյան Երուսաղեմում։ Դրա մասին Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները չեն ստացել ազատություն, չեն վերադարձրել բռնազավթված հողերը և չեն ստեղծել անկախ պետություն Արևելյան Երուսաղեմում՝ իր մայրաքաղաքով»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ  Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու հարցում Անկարան հետևողական ջանքեր է գործադրում՝ Գազայի…

Կարդալ ավելին

Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի

Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որոնք լիովին տարբերվում են հայ ժողովրդի արմատական շահերից։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձրամակարդակ հանդիպումը։ Այնինչ, Զախարովայի խոսքով, նման միջոցառումներն անհանգստություն են առաջացնում Ռուսաստանում, որովհետեւ ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիրներն ուղիղ, բացահայտ տեքստով ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Նման հանդիպումները, նրա կարծիքով, անհանգստություն են առաջացնում…

Կարդալ ավելին

Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը

Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը

Ադրբեջանական Baku TV հեռուստաալիքով օրեր առաջ հեռարձակված ռեպորտաժի ժամանակ Ստեփանակերտ քաղաքի Հայկավան թաղամասի բարձունքում դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ կառուցվող մարզամշակութային համալիրը ներկայացվել է որպես «Ստեփանակերտի մոտ գտնվող հայերի գաղտնի ռազմական համալիր»: Այս մասին է գրում  Այս մասին նշված է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։ «Ըստ լրագրողի՝ այդտեղ կային ժայռի մեջ փորված թաքստոցներ, գաղտնի սենյակներ, պահեստներ և տարածքը հարմար էր Ստեփանակերտը, Շուշին, անգամ Իվանյանը վերահսկելու համար: Լրագրողը որպես «ապացույց» ներկայացնում է ինչ-որ թղթեր,…

Կարդալ ավելին

Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ

Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին: Բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Երեկոյի հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում. սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես֊վաճառք: Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ: Ընթրիքին մասնակցելու համար…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորների պալատի անդամներ և ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Գասպարյանը։ Արարատ Միրզոյանը և Մարտին Մենեմը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև 21-րդ դարի զարգացումներին համահունչ ոլորտային համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ներառյալ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների…

Կարդալ ավելին

Զախարովա. Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երթուղու մասին է։ Գոյություն ունի փոխզիջումների զարգացման լավ կայացած մեխանիզմ։ Սա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբ է։ 2023 թվականի հունիսի 2-ին կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական…

Կարդալ ավելին

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է փոխզիջումը Կատարի բանակցություններում

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է փոխզիջումը Կատարի բանակցություններում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները մերժել են փոխզիջումը Կատարի բանակցություններում, Իսրայելը մտադիր է շարունակել մարտական գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին  նշվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում։ «ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ամերիկյան ցանկացած փոխզիջումային առաջարկից, ինչպես նաեւ ողջունել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը։ Իսրայելը չի ենթարկվում ՀԱՄԱՍ-ի զառանցանքային պահանջներին եւ կշարունակի գործել՝ պատերազմի նպատակներին հասնելու համար. ազատել բոլոր առեւանգվածներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ կառավարչական պոտենցիալը եւ երաշխավորել, որ Գազան այսուհետ սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»,- նշված…

Կարդալ ավելին

Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում

Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում

Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին ««Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի…

Կարդալ ավելին

Իրանի արտգործնախարարը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում բանակցություններ են վարում

Իրանի արտգործնախարարը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում բանակցություններ են վարում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել և բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ, հայտնում է Mehr-ը։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը երեքշաբթի կեսօրին պաշտոնապես ողջունել է Հանիեին Իրանի արտաքին գործերի նախարարությունում: Ամիր Աբդոլլահյանը և ՀԱՄԱՍ-ի ղեկավարը նախատեսում են երեքշաբթի ավելի ուշ համատեղ մամուլի ասուլիս կազմակերպել։        

Կարդալ ավելին
1 71 72 73 74 75 209