Միրզոյան. Հայաստանը միջանցքի մասով որևէ պարտավորություն չի ստանձնել

Միրզոյան. Հայաստանը միջանցքի մասով որևէ պարտավորություն չի ստանձնել

Հայաստանը միջանցքի մասով որևէ պարտավորություն չի ստանձնել ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ էլ այլ փաստաթղթով։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով միջանցքային տրամաբանության անընդունելիությունը։ Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները տարածաշրջանում և ոչ միայն Նախիջևան-Ադրբեջան երթուղիով, այլ այն բոլոր երթուղիներով, որոնցից Հայաստանը նույնպես մտադիր է օգտվել։ Նախարարն ընդգծել է իրավահավասարության և ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված ապաշրջափակման մասին համաձայնագրի առկայությունը։ «Ադրբեջանում եւս, եւ դա պարզ է…

Կարդալ ավելին

Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կպայքարի մինչեւ վերջնական հաղթանակ

Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կպայքարի մինչեւ վերջնական հաղթանակ

Իսրայելը Գազայի հատվածում կշարունակի պայքարը մինչեւ լիակատար հաղթանակ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 22-ին պաղեստինյան անկլավում տեղի ունեցած մարտերում ավելի քան 20 զինծառայողի զոհվելուց հետո։ «Երեկ մենք ապրեցինք ամենածանր օրերից մեկը պատերազմի սկզբից ի վեր։ Հանուն մեր հերոսների, հանուն մեր կյանքի մենք չենք դադարի պայքարել՝ մինչեւ վերջնական հաղթանակ»,- նշվել է պետության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարությունում։ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է մարտական բախումների հետաքննությունը։ «Մենք պետք է…

Կարդալ ավելին

Բալթիայի երկրները ջոկատներ են պատրաստում Բելառուսում սադրանքներ կատարելու համար. Լուկաշենկո

Բալթիայի երկրները ջոկատներ են պատրաստում Բելառուսում սադրանքներ կատարելու համար. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետության դեմ սադրանքների համար արեւմտյան երկրները հատուկ ջոկատներ են պատրաստում, գրել է ԲելՏԱ-ն։ Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է 2024թ. պետական սահմանի պահպանության մասին որոշումների հաստատման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ որոշումներն անհրաժեշտ են «հատուկ իրավիճակի» պատճառով։ «Հարավում պատերազմ է (ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը), արեւմուտքում՝ Լեհաստան, Լիտվա, բալթյան պետություններ, ինչն ավելի վատ է։ Ընդգծում եմ՝ շատ ավելի վատ է։ Այնտեղ պատրաստվում են համապատասխան ջոկատներ, զորահրամանատարները որոշված են»,- ասել…

Կարդալ ավելին

Ռայիսին հունվարի 24-ին կայցելի Թուրքիա

Ռայիսին հունվարի 24-ին կայցելի Թուրքիա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։ Իրանի նախագահի Անկարա այցը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով։ Թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից բացի՝ սպասվում է Համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացում ամենաբարձր մակարդակով, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։        

Կարդալ ավելին

Ադրբեջանի կողմից ԼՂ-ի միակողմանի բնակեցման քաղաքականությունը եռակողմ հայտարարության խախտում է․ հայտարարություն

Ադրբեջանի կողմից ԼՂ-ի միակողմանի բնակեցման քաղաքականությունը եռակողմ հայտարարության խախտում է․ հայտարարություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող միակողմանի բնակեցման քաղաքականությանը։ Հայտարարությունում ասվում է. « «Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի իր վերահսկողության տակ գտնվող տարածքների շարունականան և միակողմանի բնակեցման քաղաքականությունը, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի խախտում։ Վերջինս ենթադրում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն չի…

Կարդալ ավելին

ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը ներառվել է Թուրքիայի խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի օրակարգում

ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը ներառվել է Թուրքիայի խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի օրակարգում

ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը պաշտոնապես ներառվել է Թուրքիայի խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի օրակարգում եւ կքննարկվի երեք միջազգային ակտերի հետ միասին։ Այս մասին տեղեկացրել է TRT Haber հեռուստաընկերությունը՝ նշելով, որ  քվեարկությունը տեղի է ունենալու երեքշաբթի։ Խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի նիստը նշանակված է տեղի ժամանակով ժամը 15.00-ին։ Փաստաթղթերի քննարկման հերթականությունը կդիտարկի մեջլիսի խորհուրդը։ Շվեդիայի արձանագրության վավերացումից զատ՝ նախատեսվում է նաեւ Մալայզիայի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման եւ Կորեայի Հանրապետության հետ առեւտրում կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերի դիտարկումը։ Սկզբում խորհրդարանի օրակարգում…

Կարդալ ավելին

Թուրքիան թույլատրել է Շվեդիային մասնակցել ՌԴ–ի դեմ ուղղված ՆԱՏՕ–ի վերջին տարիների ամենամեծ զորավարժությանը

Թուրքիան թույլատրել է Շվեդիային մասնակցել ՌԴ–ի դեմ ուղղված ՆԱՏՕ–ի վերջին տարիների ամենամեծ զորավարժությանը

Թեեւ Շվեդիան դեռ ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն Թուրքիան թույլատրել է Շվեդիային մասնակցել ՆԱՏՕ–ի խոշորագույն զորավարժությանը։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ հունվարի 17-18–ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ–ի անդամ երկրների բանակների ղեկավարների հանդիպմանը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թույլատրել է առաջիկա խոշորագույն զորավարժությանը Շվեդիայի մասնակցությունը։ Նշվում է, որ Սառը պատերազմից հետո այս զորավարժությունը ամենամեծն է լինելու, որն ուղղված է ՌԴ–ի դեմ։ Զորավարժությանը մասնակցելու են 31 երկրի մոտ 90 հազար զինվորական՝ ՌԴ–ի դեմ պատերազմական տարբեր սցենարներով։        

Կարդալ ավելին

ԵՄ-ն անհանգստացած է Հայաստանի տարածքի մասին Ալիևի պնդումներով. Բորել

ԵՄ-ն անհանգստացած է Հայաստանի տարածքի մասին Ալիևի պնդումներով. Բորել

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա։        

Կարդալ ավելին

Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը

Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը

Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում շարունակվում է պետական մակարդակով իրականացվել հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը: Գրում են Հայքի մշակութային օբուդսմեն ֆեյսբուքյան էջում: Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում: Այդ քաղաքականությունից զերծ չեն մնում նաև աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու խաչքարերը: Նշվածի վառ ապացույցն է Ջուղայի խաչքարերի հիմնովին ոչնացումը. Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը (https://monumentwatch.org/…/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2…/ ),նման փաստերը մեկ տասնյակից ավելին են: Հունվարի 22-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը…

Կարդալ ավելին

Պուտինի՝ Թուրքիա այցի մասին կհայտարարվի ժամանակին. Պեսկով

Պուտինի՝ Թուրքիա այցի մասին կհայտարարվի ժամանակին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի մասին ժամանակին կտեղեկացվի,  РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ժամանակին կտեղեկացնենք»,- ասաց նա։ Ավելի վաղ, թուրքական Türkiye լրատվամիջոցը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Անկարան փետրվարի 12-ին սպասում է ՌԴ նախագահի այցին։ Պուտինը նախկինում կիսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու իր մտադրություններով։ Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ այս հարցն ուսումնասիրվում է։          

Կարդալ ավելին
1 90 91 92 93 94 212