Շիրակի մարզի 51-րդ ընտրատտարածքային ընտրական հանձնաժողովն ավարտվել է քվեների հաշվարկը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովը ներկայացրել է քվեարկության արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 543 ձայն, «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 73 ձայն, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 214 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 26 ձայն, «Միասնության թևեր»- 24 ձայն: «Լուսավոր Հայաստան»- 12 ձայն: Ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1778 մարդ, որոնցից քվեարկությանը մասնակցել է 1007-ը։ Քվեների հաշվարկի ընթացքում արձանագրվել է նաև 19 անվավեր քվեաթերթիկ։
Կարդալ ավելինԱյլ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների գրեթե 8%-ի մշակումից հետո
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 01.45-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 355 ընտրատեղամասերից՝ մշակելով քվեաթերթիկների 7,96%-ը։ Այս տվյալներով՝ 54,7% արդյունքով (63264 ձայն) առաջատար է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է 21,66% (25052)։ Երրորդ տեղը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 8,89% (10278)։ Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 5,22% (6038)։ Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,38% (2757)։
Կարդալ ավելինԺամը 15։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ: Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին: Խնդիրների մի հատված էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում: ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Պաշտպանի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում…
Կարդալ ավելինՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի
Հունիսի 7-ին ՆԳՆ-ում ստացվել է ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե և ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել երեք անձի։ Հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։ Հանգամանքները պարզվում են։
Կարդալ ավելինԱզգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 17․00-ի դրությամբ)
Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ ՆԳՆ Միգրացիայի և…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ «Արմատ մեդիա» լրատվամիջոցում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն
«Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրությունում իրականացրել են խուզարկություն՝ ներկայացնելով դատարանի համապատասխան որոշումը։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ դատարանի որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը Պաշտպանի լիազորությունների շրջանակից դուրս է։ Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ…
Կարդալ ավելինՃամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ
Դե ինչ, ժամանակն է պլանավորել ամառային ճամփորդություններդ։ Իսկ մինչ այդ՝ կիսվենք մի քանի խորհուրդներով․ Օդանավակայանում անցիր արտահերթ անձնագրային ստուգում և բիզնես սրահում հանգիստ սպասիր թռիչքիդ, Ակտիվացրու ինտերնետ ռոումինգը և ունեցիր հասանելիություն ինտերնետին, որպեսզի նոր քաղաքում կարողանաս հեշտ և արագ կողմնորոշվել, Ամրագրիր սեղան ռեստորանում, գտիր անհրաժեշտ տեղեկություններ միջոցառումների մասին և շատ ավելին՝ 24/7 օգնականի միջոցով։ Միացիր Amio Pro փաթեթին, ընտրիր Mastercard World կամ Visa Platinum քարտերից մեկը և օգտվիր այս բոլոր առավելություններից անվճար։ Դիմիր AMIO Mobile…
Կարդալ ավելինՀին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով.Քաղաքապետարան
Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան այսօրվանից երթուղի է դուրս եկել նոր 45 տրոլեյսբուս, որոնք սպասարկելու են գործող ուղղությունները՝ փոփոխված մի քանի վերջնականգառով: Ուղեգծերի փոփոխությունների մասին՝ ստորև. Տ 1 Աշխատանքի հրապարակ – Ջրվեժի – Ձորաղբյուրի – Ողջաբերդի խաչմերուկ Աշխատանքի հրապ-կ /ս.կ./ – Բագրատունյաց – Գ․Նժդեհի – փ.–ներ – Արշակունյաց պ. – Գ․Լուսավորչի փ․ – Մաշտոցի պ․ – Կորյունի – Աբովյան փ.-ներ – Մյասնիկյան – Գայի պ.-ներ – Թևոսյան փ․ – Ձորաղբյուրի ամառանոցներ (Ձորաղբյուրի – Ողջաբերդի –…
Կարդալ ավելինԱմիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Ամիօ բանկը, կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) առանցքային դերը երկրի տնտեսության զարգացման գործում, կիրառում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ընդլայնման և աջակցման ռազմավարություն: Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 76-Ն որոշումը, և նպատակ ունենալով աջակցել բիզնեսի կայուն զարգացմանը և ֆինանսական բեռի թեթևացմանը՝ բանկը որոշում է կայացրել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 1 տոկոսային կետով նվազեցնել ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տարեկան տոկոսադրույքները: Տոկոսադրույքների նվազեցումը իրականացվել է շուրջ 400 պարտաճանաչ…
Կարդալ ավելինԼույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։ Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։ Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել…
Կարդալ ավելին








