Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը։ Ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։ Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն…
Կարդալ ավելինԱյլ
Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով: Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու…
Կարդալ ավելին111 տարի անց. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու պահանջատիրության օր
Այսօր՝ ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։ Այսօր վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ այցելում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն առավոտյան հուշահամալիրի մուտքը ոստիակնները փակել են և թույլ չեն տալիս մարդկանց բարձրանց հուշահամալիր։ Իսկ երեկ երեկոյան տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը: 111 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների՝ գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու բժիշկների, ճարտարապետների…
Կարդալ ավելինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով մարդու արժանապատվության ու հիմնարար իրավունքների գերակայությունը։ Անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Սա մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից էր, որն ուղեկցվեց կյանքի իրավունքի զանգվածային խախտումներով, բռնի տեղահանություններով և խոշտանգումներով։ Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում։ Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների և միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն…
Կարդալ ավելինԱնցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում՝ ընդգծելով, որ անցյալի ողբերգությունը պետք է դառնա ոչ թե մշտական բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր՝ ապագան ավելի արդար և խաղաղ կերտելու համար։ «Սիրելի հաւատացեալ ժողովուրդ մեր, Այսօր դարձեալ 24 Ապրիլ է. օր մը, որ մեզ կը հրաւիրէ խոնարհումով կանգնելու մեր պատմութեան…
Կարդալ ավելինԱՐԹԻԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՍԵՑՎԱԾ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Հոռոմսիմե Նշանյանին պատկանող (Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 21) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի բազմաթիվ խախտումներ։ Մանսավորապես՝ – սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում, – առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ,…
Կարդալ ավելինՋահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, ժամը 20: 00–ին
Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին կմեկնարկի ամենամյա Ջահերով երթը երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Երթուղին. Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա Բաղրամյան պողոտա Կիևյան փողոց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։ Կոչ ենք անում մեր բոլոր…
Կարդալ ավելինԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԻՄՈՆԱԴԻ ՈՒ ՇՇԱԼՑՎԱԾ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Գայան Հախվերդյանին պատկանող լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասում (Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ – չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, – արտադրամասում չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, բնական կամ արհեստական լուսավորվածություն, – հատակների, պատերի, դռների մակերևույթները…
Կարդալ ավելինՆախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։ Մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկը Համբարձում Մաթևոսյանն ունեցել է բարեկամական շփումներ և ողջույնի հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը։ Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային նիստեր, որոնց շրջանակում կքննարկվեն օվկիանոսների պահպանության և վերականգնման, կենսաբազմազանության պաշտպանության և ֆինանսավորման մեխանիզմների հարցերը,…
Կարդալ ավելինԵՄ–ն հայտնել է Իրանի շուրջ հակամարտության պատճառով 24 մլրդ եվրոյի լրացուցիչ էներգետիկ ծախսերի մասին
Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ի լրացուցիչ էներգետիկ ծախսերը հասել են 24 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը։ Նրա խոսքով՝ սա կազմում է օրական մոտավորապես 500 միլիոն եվրո։ Նա նշել է, որ ծախսերի աճը զգացվում է ԵՄ բոլոր երկրներում՝ թե՛ արդյունաբերության, թե՛ բնակչության կողմից։
Կարդալ ավելին








