Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը «Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի հյուրերն արդեն ժամանում են Հայաստան։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի Victory Park-ում կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ։ Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։ Փառատոնի կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Victory Park-ի…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը

Ամիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։ Հանդիպման խոսնակն էր Ամիօ բանկի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսեց անձնական բյուջեի և խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաև ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին։ Միջոցառումն անցկացվեց «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակության» կարգախոսի ներքո։ Ամիօ բանկը կարևորում է ֆինանսական գրագիտության զարգացումը և մշտապես աջակցում է այս…

Կարդալ ավելին

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականցնող անձին ներկայացվող չափանիշները

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականցնող անձին ներկայացվող չափանիշները

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» Կանոնակարգ 22-ի պահանջները տարածվել են նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա։ Սահմանված չափանիշները վերաբերում են, մասնավորապես, աուդիտորական կազմակերպության մասնագիտական փորձին, պատասխանատու աուդիտորի փորձին և որակավորմանը, ինչպես նաև աուդիտորական խմբի մասնագիտական կազմին։ Փոփոխությունների նպատակն է ապահովել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության անկախ և որակյալ աուդիտը։ Որոշմանը ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://www.cba.am/hy/Board-decisions/10575/ Կանոնակարգ 22-ին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://arlis.am/hy/acts/230579/latest        

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության 35-ամյակին (1991–2026 թթ.) նվիրված հուշադրամ

Հայաստանի Հանրապետության 35-ամյակին (1991–2026 թթ.) նվիրված հուշադրամ

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց…

Կարդալ ավելին

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ավտոկայանի հրապարակ 21): Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ…

Կարդալ ավելին

«Երանի թե մեր Դավիթի նման մի քանի համայնքապետ լինի ». Դիլիջանցի

«Երանի թե մեր Դավիթի նման մի քանի համայնքապետ լինի ». Դիլիջանցի

Օրերս  մեր լրատվամիջոցներից մեկում  հրապարակում էր եղել կապված Դիլիջանի համայքապետի  անցած աշխատանքային ճակատագրի  և  Դիլիջանի առաջիկա ավագանու ընտրություններին վերաբերյալ: Ինչպես պարզվում է  հրապարակման մեջ անդրադարձել էր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նախկին գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես բենզալցակայանի  լիցքավորող և թաքնված հեգնանք արդար վաստակի , աշխատանքի մասով իբր /շարքային լիցքավորողից դարձել է համայնքապետ/: Անհիմն հրապարակման հետ կապված համայնքապետ  Սարգսյանը  հերքեց աղավածված փաստերը՝  պարզաբանելով, որ մինչ համայնքի ղեկավար դառնալը զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ եղբայրների հետ համատեղ։ Նրա…

Կարդալ ավելին

Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Սեպտեմբերի 14-ից 28-ը, Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Փառատոնի նպատակն է Հայաստանը դարձնել գեղարվեստական հանդիպումների, երկխոսության և ստեղծագործական փոխանակումների հարթակ՝ միավորելով հայ արվեստագետներին և ֆրանկոֆոն աշխարհի ստեղծագործողներին։ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը պաշտոնապես կբացվի աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացմամբ, որը տողի կունենա սեպտեմբերի 22-ին և 23-ին՝ ժամը 19։30-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Ֆոլիա» ներկայացումը հիփ-հոփ պարի…

Կարդալ ավելին

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները

Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո։ Գործընթացը կարգավորվում է` համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման։ Ըստ այդմ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում վերոնշյալ ակադեմիական վարկանիշավորման Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի…

Կարդալ ավելին

ՄՐԳԱՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ՄՐԳԱՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ

Անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, գյուղ Մրգավան, Նժդեհի 32) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողությամբ հայտանաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այսպես՝ – սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի  եղել  այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար. – սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես,…

Կարդալ ավելին

Փրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ կանգնած է փրկարարի կողքին․ ՆԳ նախարար

Փրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ կանգնած է փրկարարի կողքին․ ՆԳ նախարար

Փրկարար ծառայության սիրելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։ Փրկարար լինելը կոչում է՝ պահանջող արհեստավարժություն, անձնվիրություն և պատրաստակամություն՝ վտանգելու սեփական կյանքը հանուն մեկ այլ կյանքի։ Փրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին՝ վայելելով հանրային բարձր վստահություն, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ կանգնած է փրկարարի կողքին։ Այս տրամաբանությունն է դրված Փրկարար ծառայության բարեփոխումների հիմքում։ Մեզ համար բարեփոխումը միայն կառուցվածքային կամ ինստիտուցիոնալ փոփոխություն չէ։ Մեր նպատակը ժամանակակից, տեխնիկապես հագեցած և պրոֆեսիոնալ ծառայություն ունենալն է, որտեղ…

Կարդալ ավելին
1 2 3 379