Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամների համար Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ անցկացվել է «Գենդերային առումով մասնակցային (փոխասական) բյուջետավորման կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթաց: Այն հեռավար ձևաչափով վարել են ՄԱԶԾ գենդերային հարցերով մասնագետ Դամարիս Ռոսաբալը, կանանց հզորացման և գենդերազգայուն բյուջետավորման մասնագետ Ջոզֆին Կանդիրուն, հարկային քաղաքականության, գենդերային հավասարության տեխնիկական մասնագետ Քերոլայն Օթիմը և ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը։ Դասընթացի շրջանակում ամփոփվել են ԳՀՊ ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև իրականացվել է…
Կարդալ ավելինԱյլ
Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է
Մարտի 3-ին Ամիօ բանկը բացեց իր նոր մասնաճյուղը Էջմիածին քաղաքում։ Սա նոր հնարավորությունների սկիզբ է Էջմիածնի և ամբողջ Արմավիրի մարզի բնակիչների համար՝ միանալու Ամիօ բանկի վստահելի և ժամանակակից ֆինանսական միջավայրին, որտեղ համախմբվում են բանկի մասնագիտական փորձն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։ Մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը։ Շնորհավորական խոսքում նա նշել է, որ բանկն այսօր պարզապես մասնաճյուղ չի բացում, այլ ցանկանում է ավելի մոտ լինել իր հաճախորդներին՝ նրանց հետ երկարաժամկետ…
Կարդալ ավելինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անաստաս Միկոյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում: Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում` ուղղությունը Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Կարդալ ավելինԴերասաններ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը բաժանվել են
Դերասաններ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը բաժանվել են: Կարենն ամուսնալուծության մասին խոսել է Go.sport FM հաղորդման շրջանակում՝ նշելով, որ իրենք արդեն մեկ ամիս է, ինչ բաժանված են: Դերասանը նշել է, որ այս որոշմանը եկել են փոխադարձ համաձայնությամբ և առանց «ավելորդ լարվածության»: «Ես ու Մանեն բաժանվեցինք՝ շատ սիրուն, շատ կոկիկ, առանց ավելորդությունների, ընդհանուր համաձայնությամբ՝ առանց լարվածության, ու մինչ օրս մենք այդ ամեն ինչը շատ սիրուն պահում ու պահպանում ենք, քանի որ մենք ունենք ընդհանուր բալիկ՝ մեր հրաշք Նանեն:…
Կարդալ ավելինՈր խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը. մանրամասներ
Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Որոշումը քիչ առաջ ընդունվեց Կառավարության նիստում։ Բարձրացված գումարի չափը մեկանգամյա հավելյալ վճար չէ։ Այսինքն՝ ապրիլի 1-ից բարձրացված թոշակը կպահպանվի նաև հաջորդող ամիսներին։ Կառավարությունը ներկայացնում է հաշվարկված տվյալները, որոնք ցույց են տալիս, թե տարբեր շահառու խմբերի համար որքանով կավելանա կենսաթոշակի չափը։ Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների նշված չափերին անկանխիկ առևտրից գումարվում է նաև 20%՝ մինչև 10 000 դրամ հետվճար։ Կենսաթոշակի քարտերից գումար կանխիկացնել հնարավոր է, սակայն հետվճար ստանալու համար անհրաժեշտ է…
Կարդալ ավելինՌուսաստանը Իրանից որևէ օգնության խնդրանք չի ստացել․ Կրեմլ
Մոսկվան Իրանից անհրաժեշտ օգնության վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Իրանական կողմից որևէ դիմում չի եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է օգնություն ցուցաբերել Իրանին, օրինակ՝ սպառազինություն մատակարարել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի…
Կարդալ ավելին«ԲԼԻԹ ԲԵՅՔԵՐԻ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերի Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 31): Կասեցման հիմքը Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է: Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի պատերը եղել են վնասված և ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, – առաստաղների որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Վերահսկողը սահմանել է…
Կարդալ ավելինՍպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել- Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով
Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել- Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով ՄՍՇՊՀ-ն միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։ Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին
Մարտի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ատելության խոսքի և կրոնական ազատությունների…
Կարդալ ավելին«Բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բանկերի ղեկավարներին: Կարևորելով համայնք-մասնավոր գործակցության հաստատումն ու զարգացումը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել համայնքային առաջնահերթություններն ու մասնավոր հատվածի ներուժը՝ իրագործելով…
Կարդալ ավելին








