Նախագիծը թույլ է տալիս 27 տարին լրացած անձանց վճարել 15 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից. Հայկ Սարգսյան

Նախագիծը թույլ է տալիս 27 տարին լրացած անձանց վճարել 15 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից. Հայկ Սարգսյան

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։ «Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և…

Կարդալ ավելին

Փոխվում է համայնքներին ֆինանսական օգնություն հատկացնելու համակարգը

Փոխվում է համայնքներին ֆինանսական օգնություն հատկացնելու համակարգը

Հայաստանում անհրաժեշտ է փոխել համայնքներին ֆինանսական օգնություն հատկացնելու կարգը։ Այս մասին Ազգային ժողովում, «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 14-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Մասնավորապես, ինչպես նշել է փոխնախարարը, մարզերին կատարվող հատկացումներն անհրաժեշտ է ավելացնել։ «Շնորհիվ առաջարկվող փոփոխությունների՝ հանրապետության առանձին մարզեր կկարողանան ստանալ ավելի շատ միջոցներ հատկացումների ֆոնդից»,- հավաստիացրել է պաշտոնյան։ Բացի այդ, լրացուցիչ կհատկացվի 5 միլիոնական դրամ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրին։ Փոխնախարարը նաեւ…

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները բարձրացել են. թանկացել է նաեւ ռուբլին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները բարձրացել են. թանկացել է նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 403.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.30 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.48 դրամ (աճել է 1.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (աճել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-403 դրամով, վաճառվում է 405.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-429 դրամով,…

Կարդալ ավելին

Ադրբեջանը շարունակաբար ապացուցել է հայ-ադրբեջանական ցանկացած համակեցություն բացառելու ձգտումը․ հայտարարություն

Ադրբեջանը շարունակաբար ապացուցել է հայ-ադրբեջանական ցանկացած համակեցություն բացառելու ձգտումը․ հայտարարություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հայտարարությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ։ Միության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրությանը ապակողմնորոշելու վտանգավոր պրակտիկան։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Ադրբեջանը ներկայացնում է «համակեցության և վերադարձի  հստակ և թափանցիկ ծրագիր», և մեղադրել է Հայաստանին այդ ծրագիրը մերժելու մեջ։ Այս դիտարկումը պարունակում է առնվազն մի քանի…

Կարդալ ավելին

Ամփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գրիգորի Խաչատուրովին անհիմն են մեղադրում, բայց պետք է մնա կալանքի տակ. Պաշտպան

Ամփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գրիգորի Խաչատուրովին անհիմն են մեղադրում, բայց պետք է մնա կալանքի տակ. Պաշտպան

Նոյեմբերի15-ին  ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով քննությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Դատական համակարգի պերճանքն ու թշվառությունը… 2 օր առաջ ստացել ենք Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու 15.05.2023թ-ի որոշման դեմ ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.09.2023թ-ին կայացված որոշումը /այո, այո դուք չեք սխալվում, բողոքը ներկայացվել է մայիսին, որոշումը կայացվել է սեպտեմբերի 20-ին, իսկ պաշտպանության կողմին է տրամադրվել նոյեմբերին, ինչով կրկին անգամ խախտվել…

Կարդալ ավելին

Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է ևս 100 միլիոն եվրո մարդասիրական օգնություն

Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է ևս 100 միլիոն եվրո մարդասիրական օգնություն

Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է նրա ներկայացուցիչ Բալազ Ուջվարին։ «Ուկրաինայում հումանիտար իրավիճակը աղետալի է, ուստի Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել հումանիտար օգնության համար այս երկրին և 10 միլիոն եվրո՝ Մոլդովային՝ ուկրաինացի փախստականների կենսապայմանները բարելավելու համար», – ասել է նա։ «Այս միջոցները կօգտագործվեն մեր գործընկեր կազմակերպությունների կողմից բնակչությանը հիմնական կարիքները հոգալու համար, այդ թվում՝ դրամական նպաստները, բնակավայրերը և սնունդը»: Նա ընդգծել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ից Ուկրաինային հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կազմել է 843 մլն…

Կարդալ ավելին

Առնվազն 30 հուշարձանի վերականգնում, Գորգի թանգարանի ստեղծում. Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է մշակույթի ռազմավարությունը

Առնվազն 30 հուշարձանի վերականգնում, Գորգի թանգարանի ստեղծում. Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է մշակույթի ռազմավարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Կառավարության նիստում: ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծությունների հենքի վրա: Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ ռազմավարությունը սահմանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից և ստանձնած…

Կարդալ ավելին

Ոչ պատշաճ մատուցված ծառայության դիմաց ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունները չեն վճարվելու. Նախարար

Ոչ պատշաճ մատուցված ծառայության դիմաց ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունները չեն վճարվելու. Նախարար

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Ինչպես  տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ, գույքագրել յուրաքանչյուր մարզին բաժին ընկնող դպրոցների և մանկապարտեզների անվանացանկը և ամենօրյա ռեժիմով վերահսկել տվյալ օբյեկտների նախագծման, մրցույթների անցկացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության ողջ…

Կարդալ ավելին

Էրդողանն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել. Գերմանիայի կանցլերը նրա հայտարարություններն «աբսուրդ» է անվանել է

Էրդողանն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել. Գերմանիայի կանցլերը նրա հայտարարություններն «աբսուրդ» է անվանել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել. նրա հայտարարությունները սուր քննադատության են ենթարկվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից, ով Թուրքիայի նախագահի մեղադրանքներն «անհեթեթ» է անվանել, գրում է Al Jazeera-ն։ Էրդողանի՝ Բեռլին կատարելիք այցից մի քանի օր առաջ Օլաֆ Շոլցը մամուլի ասուլիսում ասել էր, որ Իսրայելը «ժողովրդավարական պետություն է»։ «Սա մի երկիր է, որը հավատարիմ է մարդու իրավունքներին և միջազգային իրավունքին և գործում է դրան համապատասխան: Ուստի Իսրայելի հասցեին մեղադրանքներն անհեթեթ…

Կարդալ ավելին

Պուտինը Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացման կարգը հստակեցնող օրենք է ստորագրել

Պուտինը Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացման կարգը հստակեցնող օրենք է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը հստակեցնում է Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացման կարգը, հայտնում է իրավական տեղեկատվության պորտալը։ Օրենքի համաձայն՝ «եթե Ռուսաստանի Դաշնության տարածքի մի մասում ռազմական դրություն է մտցվել, ապա այդ տարածքում Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններ կարող են անցկացվել «Ընտրական իրավունքների հիմնական երաշխիքների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հանրաքվեին մասնակցելու իրավունքի մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի համաձայն։ Այս հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ «եթե ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, հանրաքվեն Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտի տարածքում…

Կարդալ ավելին
1 103 104 105 106 107 304