ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 402.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.46 դրամ (նվազել է 2.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.79 դրամ (նվազել է 3.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-426 դրամով,…
Կարդալ ավելինԱյլ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հակահրեական միջադեպերի թիվն աճել է գրեթե 400%-ով
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ում հակասեմական միջադեպերի թիվը մոտ 400%-ով աճել է երկու շաբաթվա ընթացքում, հայտնել է Հակազրպարտության լիգա (ADL) իրավապաշտպան խումբը: Իրավապաշտպան խմբի տվյալները, որոնք ցույց են տվել, որ ԱՄՆ-ում հոկտեմբերի 7-ից 23-ը հակասեմական միջադեպերը նախորդ տարվա համեմատ աճել են 388%-ով, ստացվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ իշխանությունները վերահսկում են հակամարտության հետ կապված ներքին սպառնալիքները: ADL-ի ծայրահեղականության կենտրոնը հայտնել է, որ նախնական տվյալները վկայում են հոկտեմբերի 7-23-ը ԱՄՆ-ում արձանագրված 312 …
Կարդալ ավելինԱրաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են
Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը Երևանի քաղաքապետի որոշմամբ վերանշանակվել են համապատասխանաբար Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Կարդալ ավելինԿարող է պարզվել, որ Հայաստանը էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է. Փաշինյան
Մենք այս ընթացքում առաջին հերթին միջոցներ ենք ձեռնարկում, պայմանագրային խնդիրներն ենք կարգավորել, որ ունենանք գազի կայուն մատակարարումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ առջեւում ձմել է, իսկ Արցախից բռնի տեղահանվածների պարգայում գազի ծախսը էականորեն ավելանալու է: «Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը մեր օրակարգում է եւ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան եւս մեր օրակարգում է: Էներգետիկ շուկայում որոշակի զարգացումներ ապահովելը նույնպես մեր օրակարգում է: Պետք է շեշտեմ շատ կարեւոր մի բարեփոխում՝ էներգետիկ…
Կարդալ ավելինՓոփոխություններ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից արված խմբագրական փոփոխությունները, որոնք մեծամասնությամբ ընդունվել են: Տեխնիկական բնույթի փոփոխություններ է առաջարկել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Ըստ փոփոխությունների՝ չափումներ կարող են իրականացվել կոմիտեի սահմանած ընթացակարգով մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, որը…
Կարդալ ավելինԴավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությանը պատգամավորները կողմ չեն քվեարկել: Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
Կարդալ ավելինՊետությունն սկսվում է գյուղից. մենք պիտի ստեղծենք բարեկեցիկ, սոցիալապես ապահովված Արզնի. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ
Արզնիում հոկտեմբերի 29-ին կայանալու է ՏԻՄ ընտրություն, որին առաջադրվել է նաև Վարդան Ավագյանը։ Այցելեցինք համայնք և զրուցեցինք թեկնածուի հետ: -Պարոն Ավագյան, կներկայացնե՞ք Արզնիի այն խնդիրները, որոնք լուծում կստանան Ձեր ընտրվելու դեպքում: -Արզինիում խնդիրները չեն տարբերվում հանրապետություն մյուս համայնքերից՝ սոցիալականից մինչև սանիտարահիգենիկ խնդիրներ, հողահատկացումների ոչ ճիշտ բաշխում, կադաստրային անճշտություններ, որոնք առաջացրել են քարտեզագրային լուրջ խախտումներ: Արզնիում քչե՛րն են զբաղվում գյուղատնտեսությամբ: Սոցիալական և հոգեբանական վիճակը՝ միջին վիճակագրական է՝ պատերազմի վերքերը չհաղթահարած, գործող իշխանության անփառունակ քաղաքականության հետևանքով հուսախաբ…
Կարդալ ավելինԳազայի իրավիճակի հետ համեմատած՝ Դանթեի դժոխքը նման է թեյի խնջույքի. Բժիշկ
Գազայի հատվածում իրավիճակի հետ համեմատած՝ Դանթեի դժոխքը նման է թեյի խնջույքի, BBC Newshour-ին ասել է Նորվեգիայի օգնության կոմիտեի բժիշկ Մադս Գիլբերտը: Նրա խոսքով, իր գործընկերները նկարել են «սարսափելի տեսարան» այն ամենի մասին, ինչ ծավալվում է Գազայում: «Պատկերացրեք մի հիվանդանոց, որտեղ 5000-ից 15000 քաղաքացիական փախստականներ կան, հիվանդանոցը ծանրաբեռնված է վիրահատական խնամքի կարիք ունեցող հիվանդներով, և հետո լույսերը մարում են», – նշել է նա: Բժշկի խոսքով՝ իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով տասնյակ մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել, իսկ իրավիճակի…
Կարդալ ավելինԲաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը
Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը: ԱՊԱ-ն հայտնում է, որ դատական նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի ղեկավար Զեյնալ Աղաևը։ Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր այս ամառ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել…
Կարդալ ավելինԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հյուսիսային գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի Խան Յունիսի հյուսիսային գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին, որը հարձակումներ էր գործում իսրայելցի զինվորների եւ խաղաղ բնակիչների վրա։ ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում նշվել է, որ Թիսիր Մբաշերը մոտ էր ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներառյալ ռազմական ստորաբաժանման ղեկավար Մուհամադ Դեյֆը, մի քանի պաշտոններ է զբաղեցրել զենքի արտադրության ոլորտում եւ եղել է կազմակերպության ռազմածովային ուժերի հրամանատարը։
Կարդալ ավելին