ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 397.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 6.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.93 դրամ (նվազել է 4.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.12 դրամ (նվազել է 4.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 397-400 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱյլ
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կարո Փայլանին
Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: «Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- նշել է նա:
Կարդալ ավելինԱլիևը հայտարարել է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պատմական պայմանների մասին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին։ «Հիմք ընդունելով տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ լուծելու սկզբունքը՝ Ադրբեջանը առաջ քաշեց 3+3 համագործակցության ձևաչափը։ «Ներկայումս ստեղծվել են պատմական պայմաններ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար»,- ասվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված Ալիեւի ուղերձում: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում օկուպացված հայկական Շուշի քաղաքում, որտեղից, ինչպես այժմ ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքից, տեղահանվել է բնիկ հայ բնակչությունը։…
Կարդալ ավելինՀՀ–ն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում
Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում։ Տեղեկությունը X–ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը: «Այսօրվանից Բելգիայում ՀՀ դեսպանության դիվանագետը մշտապես գտնվելու է Լյուքսեմբուրգում», – գրել է նա։ Բադալյանը նշել է, որ Դիվանագետի ներկայությունը կնպաստի երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնմանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ.հունիսի 11-ին: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը ՝…
Կարդալ ավելինԶախարովան մեկնաբանել է հայ գերիների ազատ արձակման հարցում աջակցելու Մոսկվայի հնարավորությունները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի կողմից Ադրբեջանի կողմից գերեվարված հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու հնարավորությունը, այդ թվում՝ 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ գերի ընկածների: «Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք հայտնվել դժվարին իրավիճակում, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք մեր հնարավորություններով։ Եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ, իսկ այս դեպքում դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հետ կապված տարածքի մասին, ապա այս հարցն ավելի լավ է ուղղել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին։ Մենք ելնում ենք…
Կարդալ ավելինՊաշտոնններից ազատվել են Աջափնյակ, Արաբկիր եւ Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը: Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանին: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին: Հիշեցնենք,…
Կարդալ ավելինՈստիկանության ՊՊԳՎ նախկին պետին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաեւ շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաեւ ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այս մասին հաղորդում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննությամբ հիմնավորվել է,…
Կարդալ ավելինԷրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երեքշաբթի ավելի ուշ ներկայիս իրավիճակը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է Anadolu-ն։ «Մենք կշարունակենք բանակցությունները Ծոցի երկրների հետ»,- ասել է նա Անկարայում Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև կոչ է արել տարածաշրջանի բոլոր ազդեցիկ խաղացողներին «լրջորեն հանձնառու լինել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»: Ըստ Էրդողանի՝ անհրաժեշտ է խուսափել ցանկացած քայլից, «որը կարող է հանգեցնել լարվածության սրման,…
Կարդալ ավելինՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա. Հայկ Մարության
«Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին: Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը: «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեսանք, Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի…
Կարդալ ավելինԶանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի. Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի»։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրն օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահությամբ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում ելույթի ժամանակ։ «Մենք ողջունում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին այն բանի համար, որ նրանք վերջ դրեցին երեսուն տարվա օկուպացիային և վերացրին պատմական անարդարությունը։ Հիմա ժամանակն է բոլոր ջանքերը կենտրոնացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության վրա, որը կազմում…
Կարդալ ավելին