Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ…

Կարդալ ավելին

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից։ Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին նախօրեին։ Նշենք, որ Հարությունյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ միջազգային հետախուզումը հայտարարվել է՝ «Գյանջայի խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների եւ 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների առնչությամբ։ Երեկ ավելի…

Կարդալ ավելին

Էրդողանը մրսածության պատճառով չեղարկել է այցը Իսպանիա. Ալիեւը կլինի առանց Էրդողանի

Էրդողանը մրսածության պատճառով չեղարկել է այցը Իսպանիա. Ալիեւը կլինի առանց Էրդողանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցելությունը Իսպանիայի Գրանադա քաղաք։ Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը չեղարկել է։ Նշվում է, որ չեղարկվել է նաեւ Էրդողանի մասնակցությամբ իշխող կուսակցության խորհրդարանական նիստը։ Էրդողանի այցի չեղարկման պատճառ նշում են մրսածությունը։ Թուրքիայում այս լուրը բացասական է ընդունվել, քանի որ նշում են, որ փաստացի Ալիեւը մենակ է լինելու Գրանադայում:        

Կարդալ ավելին

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը այս տարվա հունվարին հրաժարական է տվել ՄԻՊ-ի պաշտոնից:        

Կարդալ ավելին

Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանքներ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանքներ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակման և Հայաստան վերադարձի հարցում օժանդակության խնդրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ոչ մի ֆորմալ կամ ոչ ֆորմալ դիմում չի եղել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այնտեղ ասվածի մեծ մասը»,- նշել է նա։        

Կարդալ ավելին

Մոսկվան որոշակի շփումներ ուներ Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Մոսկվան որոշակի շփումներ ուներ Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ այնպես, ինչպես նկարագրում են: Այս նյութում կան շատ անճշտություններ, շատ սխալներ: Ղարաբաղի հարցում որոշակի շփումներ եղել են։ Բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել նման բանակցությունների անցկացումը։ ՌԴ…

Կարդալ ավելին

ԵՄ-ն հավանություն է տվել երրորդ երկրների տնտեսական ճնշմանը դիմակայելու օրենքին

ԵՄ-ն հավանություն է տվել երրորդ երկրների տնտեսական ճնշմանը դիմակայելու օրենքին

Եվրախորհրդարանը համաձայնեցրել է այն օրենքը, որը թույլ կտա ԵՄ-ին միջոցներ կիրառել երրորդ երկրների տնտեսական շանտաժի դեմ։ Փաստաթղթի գլխավոր նպատակը, սակայն, նման փորձերի կանխումն է։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 578, դեմ 24 պատգամավոր, 19 պատգամավոր ձեռնպահ է մնացել, տեղեկացրել է DW-ն։ «Հարկադիր միջոցների դեմ այս գործիքը պետք է պաշտպանի ԵՄ եւ նրա անդամ պետությունների ինքնիշխանությունը»,- նշվել է փաստաթղթում։ Տնտեսական հարկադրանքի մասին խոսք լինում է այն ժամանակ, երբ երրորդ երկիրը ճնշում է գործադրում ԵՄ կամ ԵՄ պետության…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի  թեկնածությունները, իսկ քրեական պալատի դատավորի  թափուր տեղի համար` Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:        

Կարդալ ավելին

Խորհրդարանը քննարկել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը

Խորհրդարանը քննարկել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագիծը: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը: Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռեւս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, որից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ Սահմանադրական…

Կարդալ ավելին

Հնդկաստանը պահանջում է Կանադայից հետ կանչել մոտ 40 դիվանագետի

Հնդկաստանը պահանջում է Կանադայից հետ կանչել մոտ 40 դիվանագետի

Հնդկաստանը պահանջել է կանադացի մոտ 40 դիվանագետների հայրենիք վերադառնալ մինչև հոկտեմբերի 10-ը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նյու Դելին սպառնացել է զրկել դիվանագիտական ​​անձեռնմխելիության այս ցուցակից Կանադայի այն ներկայացուցիչներին, որոնք այդ ամսաթվից հետո կմնան Հնդկաստանում։ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը և Հնդկաստանի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանություններ տալ Financial Times-ին: Կանադայի և Հնդկաստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 18-ին Օտտավան որոշում կայացրեց վտարել Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետներից մեկին այն մեղադրանքների պատճառով, որ երկրի հետախուզական ծառայությունները ներգրավված են կանադական…

Կարդալ ավելին
1 123 124 125 126 127 304