Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 234,6 մլն դրամ ուղղել ՊՆ-ի կողմից իրականացվող «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. « 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում: Հաշվի առնելով, որ ԵԿՄ-ն…
Կարդալ ավելինԱյլ
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: «Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում…
Կարդալ ավելինՀայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ. Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», – ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։ «Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների…
Կարդալ ավելինՀԱՊԿ-ը ՀՀ-ում իր պատասխանատվության տարածքը համարում է կարգավորված պետական սահմաններում նրա ինքնիշխան տարածքը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է կարգավորված պետական սահմաններում նրա ինքնիշխան տարածքը, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես են ՀԱՊԿ-ից արձագանքել Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։ «Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածք համարվում է…
Կարդալ ավելինՎերին Լարսի անցակետում 1300 հայկական ավտոմեքենա է կուտակված
Ռուսաստանից դեպի Վրաստան Վերին Լարսի անցակետում մոտ 900 ավտոմեքենա է կուտակվել։ Դրա մասին ապրիլի 1-ին թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Ըստ նրա՝ դա մեքենաների բավական մեծ կուտակում է։ Իրավիճակը բխում է նախկինում նկատված եղանակային պայմաններից։ Ներկա պահին ճանապարհը մաքրվում է ձյունից։ Հակոբյանը նշել է, որ հակառակ ուղղությամբ էլ 400 հայկական մեքենա է սպասում: «Սրանք նորմալ ցուցանիշներ են»,- շեշտել է նա։
Կարդալ ավելինՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Մարտի 1-ի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բանակցությունների զարգացման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում՝ տարածաշրջանային «3+3» հարթակի գործունեության զարգացման համատեքստում։ Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության որոշակի ասպեկտներին, տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին։
Կարդալ ավելինԵրևանում մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն. Ավինյան
Այս տարի մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առանձնացված գծերը Երևանում էապես կրճատելու են մարդկանց տեղաշարժի ժամանակը: Սա ապացուցված փաստ է, իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդիկ, ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, էականորեն ավելի կարճ ժամկետում են մի կետից մյուսը տեղափոխվելու։ Պետք է քննարկում՝ հասկանալու, թե ավտոբուսային առանձնացված գծերով ինչ այլ տրանսպորտային տեսակներ…
Կարդալ ավելինԳարունը այնքան շահույթ է բերել. Ամիօ բանկում շահավետ ակցիա է
Գարունը այնքան շահույթ է բերել… Ամիօն ներկայացնում է նոր՝ ՙՇահավետ՚ գարնանային առաջարկ: Լավագույն պայմանները՝ Ձեր խնայողություններն ավելացնելու համար: Մենք մտածել ենք, գումարը կաշխատի, իսկ դուք պետք է միայն ձևակերպեք ավանդը: ՙՇահավետ՚ գարնանային ակցիայի շրջանակներում ներդրեք ավանդ Ռուբլիով, ստացեք բարձր տոկոսագումարներ և առավելությունների լայն փաթեթ: 1-3 ամիս ժամկետի դեպքում 3.9% տարեկան տոկոսադրույք 3-6 ամիս ժամկետի դեպքում 5.1% տարեկան տոկոսադրույք 6-12 ամիս ժամկետի դեպքում 5.6% տարեկան տոկոսադրույք Ավելին, ձևակերպեք ավանդը AMIO Mobile հավելվածի միջոցով և կստանաք…
Կարդալ ավելինԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, նրա շարժման կարգախոսն էր՝ «Ելք», ելք ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից: Այս կարգախոսով նա ամբոխներ հանեց փողոց, պահանջեց վարչապետի ընտրություն, իրենց մոտ վարչապետին ընտրում է խորհրդարանը, միաժամանակ հայտարարեց, որ եթե այս ընտրություններն ավարտվեն նրանով, որ ինքը չընտրվի, ինքը ոտքի կհանի ժողովրդին։ Դե, ժողովրդավարություն իր ամենաբարձր դրսեւորման մեջ։ Այս մասին մարտի 29-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել…
Կարդալ ավելինՎերին Լարսում ավելի քան 4,1 հազար բեռնատար է կուտակվել
Ավելի քան 4,1 հազար բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնը։ Այս պահին ծանր բեռնատարների տեղաշարժը դեպի վրաց-ռուսական սահման ճանապարհին ազատ է, հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստան մուտք գործելուն ռուսական կողմից սպասում է ընդհանուր առմամբ 4132 տրեյլեր։
Կարդալ ավելին