ԱԱԾ-ն զբաղացրել եք եկեղեցու դեմ պայքարով․ ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ տանի․ Մանուկյան

ԱԱԾ-ն զբաղացրել եք եկեղեցու դեմ պայքարով․ ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ տանի․ Մանուկյան

ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ տանի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Լավ ա անում Նիկոլ Փաշինյանը, բոլոր նախկին պաշտոնյաները, որոնք ժամանակին իրար դեմ չգրելու համար խելոք-խելոք համաձայնվել են Փաշինյանի հետ ու այսօր ձայն չեն հանում հազար տեսակի պատճառով, դրա համար կարողանում է ծրարներից խոսել։ 20-ականներին բոլշևիկներն աղանդավորական շարժում են սարքում, որպեսզի եկեղեցին մաքրեն ու…

Կարդալ ավելին

Պարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին

Պարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին

Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող և վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։ «Վազ-2114»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդեսը»։ Ի դեպ, մի…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷԼԵՆ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷԼԵՆ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Էլեն» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 9) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ՝ խոհանոցի և սննդի արտադրական տարածքում, որտեղ իրականացվում է մսեղիքի կտրատում և ջլատում, պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում,  ջրի արտահոսքի հետևանքով առաստաղին առկա է անցանկալի բորբոսների աճ և մասնիկների թափվելու վտանգ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էլեն» ՍՊ ընկերության հանրային սննդի…

Կարդալ ավելին

Այս համերգը արվեստական վերադարձ է, մշակութային հանդիպում և անձնական պահ՝ հայ հանդիսատեսի հետ.Արվեստագետ

Այս համերգը արվեստական վերադարձ է, մշակութային հանդիպում և անձնական պահ՝ հայ հանդիսատեսի հետ.Արվեստագետ

Հակոբը ֆրանսահայ երգիչ և երաժիշտ է, ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, որտեղ էլ ձևավորվել է նրա արվեստական ինքնությունը։ Նրա ուղին կառուցվել է ֆրանսիական երգի, բեմի և կենդանի երաժշտության շուրջ՝ միաժամանակ պահպանելով խոր կապը իր հայկական արմատների հետ։   Լայն հանրությանը Հակոբը հայտնի դարձավ «Prodiges» և «The Voice France» հեռուստածրագրերի միջոցով, սակայն նրա կարիերան վաղուց շարունակվում է հեռուստատեսությունից դուրս՝ աշխարհի տարբեր բեմերում։ Տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ միջազգային մյուզիքլների և երաժշտական ներկայացումների՝ հանդես գալով Եվրոպայում,…

Կարդալ ավելին

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կրճատել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կրճատել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը

Առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթեւացնելու Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կրճատելու գործերի քննության ժամկետները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Տիգրան Դադունցը հայտնել է՝ որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով:…

Կարդալ ավելին

Բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով.

Բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով.

Նախարարությունից տեղեկացնում ենք, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Խնդրում ենք լինել առավել զգոն․ չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով, անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։ Կից լուսանկարով ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարի անունով բացված կեղծ օգտահաշիվը:        

Կարդալ ավելին

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները համապատասխանեցրել են սպառողների հետ կնքվող պայմանագրերը ՄՍՇՊՀ-ի պահանջներին

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները համապատասխանեցրել են սպառողների հետ կնքվող պայմանագրերը ՄՍՇՊՀ-ի պահանջներին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախկինում կայացված որոշումներով կարևոր արձանագրումներ էր կատարել սպառողների հետ կնքվող պայմանագրերում ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման պայմանների առնչությամբ։ Հանձնաժողովի կողմից, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ նման պայման կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ պայմանագիր կնքելու պահին սպառողին տրվում է հստակ ընտրության հնարավորություն՝ համաձայնել ինքնաբերաբար երկարաձգմանը կամ հրաժարվել դրանից։ Արդյունքում՝ համատեղ ձեռնարկված աշխատանքների շնորհիվ հեռահաղորդակցության ոլորտի շուրջ 20 տնտեսավարող սուբյեկտներ, հետևելով Հանձնաժողովի կայացրած որոշումներում արտահայտված դիրքորոշումներին, արդեն համապատասխանեցրել են իրենց…

Կարդալ ավելին

Կապահովվի բռնության ենթարկված անձանց՝ պետությունից լիարժեք դատական պաշտպանություն ստանալու իրավունքը

Կապահովվի բռնության ենթարկված անձանց՝ պետությունից լիարժեք դատական պաշտպանություն ստանալու իրավունքը

Նախագծով առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան  բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս  նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության,  ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու,  հայրությունը որոշելու, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ  ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով: Վերոնշյալ կարգավորումը «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկում…

Կարդալ ավելին

Նոր կարգավորումներ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

Նոր կարգավորումներ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

1 / 3 Այժմ ունենք 1200-ից ավելի հետախուզման մեջ գտնվող տղաներ, որոնց 27 տարին լրացել է եւ չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք. Հայաստան վերադառնալու դեպքում նրանք կդատապարտվեն: Այս մասին հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԺ հունվարի 19-ի հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես՝ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝…

Կարդալ ավելին

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

ՀՀ–ն քննարկում է ՌԴ–ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Այս մասին  հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: «Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ…

Կարդալ ավելին
1 19 20 21 22 23 338