Մարդու իրավունքների պաշտպանը՝ Դավիթ Մինասյանի գործի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Դավիթ Մինասյանի գործի առնչությամբ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին  օրերին մի շարք օգտատերեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը: Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

  Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում: Համալրման արդյունքում, 2026թ. ապրիլի 06-ի դրությամբ, Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 210 միլիարդ ՀՀ դրամ: Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի ամրապնդումն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը: Ներդրված միջոցները կնպաստեն Բանկի դինամիկ աճին և շարունակական զարգացմանը՝ ապահովելով կայունություն ու նոր հնարավորություններ հաճախորդների…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։ Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի…

Կարդալ ավելին

Գիտնականները պարզել են, թե ով է «վառել լույսը» Տիեզերքում Մեծ պայթյունից հետո

Գիտնականները պարզել են, թե ով է «վառել լույսը» Տիեզերքում Մեծ պայթյունից հետո

Գաճաճ գալակտիկաները, այլ ոչ թե հսկայական աստղային համակարգերն ու գերհզոր սև խոռոչները, պարզվել է՝ այն գլխավոր «լապտերներն» են, որոնք ավարտին են հասցրել մութ դարաշրջանը և Տիեզերքը դարձրել թափանցիկ: Այս եզրակացությանն է եկել աստղագետների միջազգային խումբը, որի հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում: Տիեզերական լուսաբացը և ռեիոնացման դարաշրջանը Մեծ պայթյունից անմիջապես հետո Տիեզերքը անթափանց տաք պլազմա էր: Մոտ 300 հազար տարի անց այն այնքան սառեց, որ պրոտոններն ու էլեկտրոնները միացան՝ վերածվելով չեզոք ջրածնի: Լույսը վերջապես կարողացավ ազատ տարածվել, սակայն…

Կարդալ ավելին

Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ Հայրապետ

Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ Հայրապետ

Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության եւ անվտանգության արժեքը։ Այս մասին Սուրբ Հարության պատարագի ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ անտեսվում եւ խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում եկեղեցու նկատմամբ»,– ասել է Վեհափառ Հայրապետը։          

Կարդալ ավելին

ՆՈՐԱՇԵՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԱՇԵՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, – առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել…

Կարդալ ավելին

Հայաստանի ժայռապատկերների 140-ամյա պատմությունն ամփոփվել է Կարեն Թոխաթյանի մենագրության մեջ

Հայաստանի ժայռապատկերների 140-ամյա պատմությունն ամփոփվել է Կարեն Թոխաթյանի մենագրության մեջ

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հեղինակային «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը։ Այն ամփոփում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։ Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 27-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Աշխատության նպատակն է հանգամանալի հետազոտությամբ ու հիմնական տեսակետների քննությամբ լուսաբանել ասպարեզում առկա բարդ հարցերը, բացահայտել ժայռափորագրման ոլորտի ձևավորման նախադրյալները, զարգացման փուլերը և օրինաչափությունները, ժայռապատկերաբանության գիտաճյուղում առաջադրել նոր խնդիրներ, առաջարկել եղանակներ ու կիրառելի լուծումներ: Հեղինակը համակողմանիորեն վերլուծել…

Կարդալ ավելին

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են

Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ  մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 18-20 տարեկան երիտասարդներ են։ Հինգն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։…

Կարդալ ավելին

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքների երկրորդ մասը: Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների նշված խմբաքանակներից։ Բոլոր նմուշները թարմություն ցուցանիշով…

Կարդալ ավելին
1 … 36 37 38 39 40 … 386