Դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի` եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։ Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչը,…
Կարդալ ավելինԱյլ
ՀԱՑԻ ԳՅՈՒՏԸ. ՀԱՑ բառը ծագել է ՀԱՅ բառից…
Դեռևս 30-ական թվականներին ակադ. Վավիլովը Հայկական լեռնաշխարհում հայտնաբերեց վայրի ցորենի հետքերը, Ինչը վկայում է, որ Հայաստանն է հացի մշակույթի նախահայրենիքը. այստեղ է առաջացել երկրագործությունը, մասնավորապես հացահատիկային բույսերի մշակումը և դրանց օգտագործման նախնական,պարզունակ /պրիմիտիվ/ձևերը,որոնց մինչ օրս պահպանումը վկայում է հենց այդ մասին: Մենք ունեցել ենք համապատասխան աստվածներ՝ Շարա և Աշորա: Հայերիս մոտ խանձված դեռահաս ցորենի տարբեր անուներ և ձևեր ունենք՝ ֆրիկ, աղանձ,ղարախարմա: Տարբեր ճաշատեսակներ ունենք՝ փոխինդ/ձ/, սպաս, շիլա, խուս, քաշովի, օգտագործելով ձավար, բլղուր. բոված ալյուր… Հացի…
Կարդալ ավելինՀիփոթեքային վարկերը 2024–ին աճել էին 37 %-ով, 2025–ին ընդամենը 13 %–ով. Մարզերում նման վարկերն աճել են 30 %–ով
2022 և 2023 թվականների հիփոթեքային վարկերը աճել են 26 տոկոսով, 2024–ին աճը կազմել է 37 տոկոս, իսկ 2025–ին այն նվազել է՝ կազմելով 13 տոկոս։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17–ին, մամուլի սուլիսի ժամանակ նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ «2024 թվականը բացառիկ էր նրանով, որ ավարտվում էր հիփոթեքային վարկերի դեպքում եկամտային հարկի վերադարձման օրենքի կիրառումը, դրա համար տարվա վերջում մենք էական աճ ունեցանք։ Իսկ 2025–ին, երբ Երևանում բացակայում էր եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը, ունեցանք 13 տոկոս…
Կարդալ ավելինՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի երկու թափուր հաստիքները լրացնելու նպատակով՝ Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Գրիգոր Մկրտչյանի և Արա Եղոյանի թեկնածությունները: Ծանոթանալով թեկնածուների կենսագրությանն ու աշխատանքային գործունեությանը, հստակեցնելով նրանց համակարգմանը ենթակա ոլորտները՝ ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկեցին՝ հաստատելով վերջիններիս պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 18-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և թաց ձյան, իսկ նախալեռնային ու հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 14-17 մ/վրկ, իսկ լեռնային շրջաններում՝ բուք և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում գիշերը և առավոտյան հնարավոր են անձրևներ, իսկ օրվա մնացած ժամերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան: Օդի…
Կարդալ ավելինԷներգահամակարգում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը․ «Ուժեղ Հայաստան»
Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգում վթարների թիվն աճել է 40%-ով այն բանից հետո, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումն անցավ իշխանություններին, թեև վերջիններս փորձում են թաքցնել այդ թվերը և հայտարարում են, որ աճ չկա։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։ Նա տարօրինակ է համարել այն, որ իշխանությունները կառավարման այն համակարգը, որի դեպքում վթարների…
Կարդալ ավելինՔաղհասարակության ներկայացուցիչների հետ բաց և կառուցողական երկխոսությունը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության կարևոր բաղադրիչներից է. Ա. Մանասյան
Փետրվարի 16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հրազդանում հանդիպել է մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավունքի ոլորտով հետաքրքրված երիտասարդների, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների և ղեկավար անձնակազմի հետ։ «Հայի բռունցք» հասարակական կազմակերպության գրասենյակում կազմակերպված հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բաց…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն
Փետրվարի 16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն։ Այցերը տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Հաստատություններում Պաշտպանն իրականացրել է շրջայցեր, ծանոթացել շահառուներին՝ տարեցներին և երեխաներին մատուցվող ծառայությունների, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային…
Կարդալ ավելինՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել։ Սպառման աճը պայմանավորված է ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի բնականոն ավելացմամբ և սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։ «Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել. մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի…
Կարդալ ավելինՀօգուտ Հայաստանի կբռնագանձվի 1,6 միլիոն դոլարին համարժեք դրամ. դատախազություն
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով, մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2025 թվականի մարտի 28-ին պատասխանողների կողմից վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մերժվել էր: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի…
Կարդալ ավելին








