Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կարդալ ավելինԱյլ
«Օրիոն 7-» ընկերության պրոֆեսիոնալ թիմը Տաշիրի եվ Ստեփանավանի բազմաբնակարան շենքերին նոր շունչ ու տեսք ապահովեց
Նախորդ տարի հանրապետության մի շարք մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը հատկացրել էր ավելի քան 2 մլրդ դրամ:ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 9 մարզերի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը փետրվարի 23-ի նիստով հավանություն էր ստացել և առաջարկվել էր 2021 -2022 թթ. հաստատված ծրագրերի համար ընթացիկ բյուջեից իրականացնել հատկացում:Նշված 9 մարզերի հատկացված գումարը կազմում էր 2 մլրդ 387…
Կարդալ ավելինՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է. ԱԳՆ
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Միաժամանակ հայտնում ենք, որ կողմերն արձանագրել են ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կանոնակարգման հարցում իրավական ձևակերպման կարևորությունը՝ ազգային վարորդական վկայականների հիման վրա առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով»,– նշում է ԱԳՆ–ն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի…
Կարդալ ավելինԱննա Վարդապետյանի գլխավորությամբ տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը , Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանությունը նոր տրամաբանությամբ կգործի այս տարվա աշնանից. Բաց մրցույթն արդեն հայտարարված է. ՆԳ փոխնախարար
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի տարեվերջին, կառույցը կաշխատի ծանր և առանձնապես ծանր հանցանքների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով քրեական ոստիկանության բարեփոխումների մասին: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորեւ. Տիկին Սարգսյան, ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում ինչպե՞ս է վերափոխվելու Քրեական ոստիկանությունը։ Նախ նշեմ, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով: Քրեական ոստիկանությունը մեկն է դրանցից։ Կարևոր է…
Կարդալ ավելինԹուրքիայում աշխատում են Էրդողանի եւ Պուտինի հանդիպման ուղղությամբ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը քննարկվում է, հանգամանքները համաձայնեցվում են դիվանագիտական խողովակներով, բայց ամսաթվի եւ տեղի մասին որոշակիություն առայժմ չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։ «Առայժմ որեւէ որոշակիություն չկա։ Հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանք է կատարվում դիվանագիտական խողովակներով։ Որեւէ որոշակի բան առայժմ չկա»,- ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։
Կարդալ ավելինԻրանում անցած տարվա 11 ամսում մահապատժի է ենթարկվել 600 մարդ. «Մեդուզա»
Գրեթե մեկ տասնամյակ Իրանում այնպիսի կոշտ բռնաճնշումներ չեն եղել, ինչպես 2023թ.։ Ավելացել է մահապատիժների թիվը, հազարավոր մարդիկ հայտնվել են ճաղերի հետեւում՝ բողոքներին մասնակցելու պատճառով, ավելի են կոշտացել օրենսդրությունը եւ իրավակիրառումը, գրել է «Медуза»-ն։ Փոփոխությունների գլխավոր պատճառը երկրում պահպանողական ճամբարի ամրապնդումն է, որի ներկայացուցիչները ստացել են թե՛ մեծամասնությունը խորհրդարանում, թե՛ նախագահական աթոռը։ Սակայն խնդիրը կարող է ավելի խոր լինել. 2021-2022թթ. փլուզվեց «իրանական դեմոկրատիայի» մոդելը, որի շրջանակում վերջին 30 տարիների ընթացքում բարեփոխիչները շատ հաջող պայքարում էին պահպանողականների դեմ…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 405.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.44 դրամ (աճել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.89 դրամ (աճել է 2.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.46 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403 դրամով, վաճառվում է 407.50-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-438 դրամով,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 9-ին հանրապետության առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան, հարթավայրերում եւ նախալեռներում՝ անձրեւի եւ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/ վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա եւս 3-5 աստիճանով, բայց արդեն չորեքշաբթի կսկսի իջնել։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+7, Կոտայքի լեռներում գիշերը՝…
Կարդալ ավելինՀունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենում գիծ դուրս կբերվի ևս մեկ շարժակազմ. կանգնած գնացքներ չեն լինի
Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենի ևս մեկ շարժակազմ դուրս կբերվի գիծ: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։ Նա տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենում արդեն իսկ գիծ է դուրս բերվել 3 վագոնով 3 շարժակազմ: Հունվարի 15-ից գիծ է դուրս բերվելու ևս մեկ շարժակազմ` 3 վագոնով: Սեդրակյանի խոսքով` կանգնած գնացքներ չեն լինի, բոլորը վերանորոգված են:
Կարդալ ավելին