Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 18-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և թաց ձյան, իսկ նախալեռնային ու հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 14-17 մ/վրկ, իսկ լեռնային շրջաններում՝ բուք և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում գիշերը և առավոտյան հնարավոր են անձրևներ, իսկ օրվա մնացած ժամերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան: Օդի…

Կարդալ ավելին

Էներգահամակարգում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը․ «Ուժեղ Հայաստան»

Էներգահամակարգում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը․ «Ուժեղ Հայաստան»

  Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգում վթարների թիվն աճել է 40%-ով այն բանից հետո, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումն անցավ իշխանություններին, թեև վերջիններս փորձում են թաքցնել այդ թվերը և հայտարարում են, որ աճ չկա։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։ Նա տարօրինակ է համարել այն, որ իշխանությունները կառավարման այն համակարգը, որի դեպքում վթարների…

Կարդալ ավելին

Քաղհասարակության ներկայացուցիչների հետ բաց և կառուցողական երկխոսությունը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության կարևոր բաղադրիչներից է. Ա. Մանասյան

Քաղհասարակության ներկայացուցիչների հետ բաց և կառուցողական երկխոսությունը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության կարևոր բաղադրիչներից է. Ա. Մանասյան

  Փետրվարի 16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հրազդանում հանդիպել է մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավունքի ոլորտով հետաքրքրված երիտասարդների, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների և ղեկավար անձնակազմի հետ։ «Հայի բռունցք» հասարակական կազմակերպության գրասենյակում կազմակերպված հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բաց…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն

Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն

Փետրվարի 16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն։ Այցերը տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Հաստատություններում Պաշտպանն իրականացրել է շրջայցեր, ծանոթացել շահառուներին՝ տարեցներին և երեխաներին մատուցվող ծառայությունների, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային…

Կարդալ ավելին

Հունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑ

Հունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել։ Սպառման աճը պայմանավորված է ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի բնականոն ավելացմամբ և սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։ «Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել. մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի…

Կարդալ ավելին

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 1,6 միլիոն դոլարին համարժեք դրամ. դատախազություն

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 1,6 միլիոն դոլարին համարժեք դրամ. դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով, մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2025 թվականի մարտի 28-ին պատասխանողների կողմից վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մերժվել էր: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի…

Կարդալ ավելին

Էլեկտրաէներգետիկ ցանցում միշտ էլ խափանումներ կլինեն․ ՀԾԿՀ ղեկավար

Էլեկտրաէներգետիկ ցանցում միշտ էլ խափանումներ կլինեն․ ՀԾԿՀ ղեկավար

Էներգահամակարգում վթարներ միշտ կլինեն։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա հավելել է, որ էներգետիկների խնդիրն է նվազեցնել դրանց քանակը և այդ ցուցանիշը հասցնել նվազագույնի։ Մեսրոպյանն անիրականալի է անվանել այն սպասումները, թե այս տարի էներգահամակարգում վթարներ ընդհանրապես չեն լինի։ «Ոչ մի այլ երկրում նման բան չի եղել։ Վթարներ միշտ էլ կլինեն, բայց դրանք չպետք է կրկնվեն և չպետք է լայնածավալ լինեն», –…

Կարդալ ավելին

Lեզվի տակ ոսկորներ չկան. Ադրբեջանում հայտարարել են Հայաստանում «740 մուսուլմանական գերեզմանոցների» մասին

Lեզվի տակ ոսկորներ չկան. Ադրբեջանում հայտարարել են Հայաստանում «740 մուսուլմանական գերեզմանոցների» մասին

TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի համատեքստում Բաքվում ակտիվացել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, որ այս անվան տակ Ադրբեջանը նկատի ունի ժամանակակից Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս անգամ նույնանուն համայնքի (որը ստեղծվել է շտապ կարգով) նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանում» գտնվող 740 մուսուլմանական գերեզմանոցների կոորդինատների որոշման մասին։ Այս մասին ասվել է Կովկասի մուսուլմանների վարչության հետ համատեղ անցկացված միջոցառման ժամանակ։ Նորահայտ գործիչը դժգոհել է,…

Կարդալ ավելին

Եվրոպան հայտարարել է, որ Թրամփի նվագի տակ չի պարելու. Bild

Եվրոպան հայտարարել է, որ Թրամփի նվագի տակ չի պարելու. Bild

Ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ փետրվարի 13-15-ը հավաքվել են Մյունխենում՝ Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովին, և շատերը կոշտ ուղերձներ են հղել միմյանց, ասված է Bild-ի վերլուծության մեջ։ ԱՄՆ-ի ուղերձը Եվրոպային. Գործընկերությո՞ւն։ Այո՛, սակայն Թրամփի կանոններով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ելույթում ավելի մեղմ տոն է ընդունել, քան փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի նախորդ տարվա ելույթը։ Սակայն ուղերձը նույնն էր. ԱՄՆ-ը կարծում է, որ Արևմուտքը սխալ ճանապարհի վրա է։ Մասնավորապես՝ ազատ առևտրի, զանգվածային միգրացիայի և կլիմայական քաղաքականության հարցերում։ Ռուբիոն հայտարարել…

Կարդալ ավելին

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Փետրվարի 16-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ։ Այցն իրականացվում է Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցում են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ։ Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, ինչպես նաև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության իրավունքի ապահովմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրային տրանսպորտի կազմակերպմանը, թափառող շների հետ…

Կարդալ ավելին
1 7 8 9 10 11 336