Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին կմեկնարկի ամենամյա Ջահերով երթը երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Երթուղին. Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա Բաղրամյան պողոտա Կիևյան փողոց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։ Կոչ ենք անում մեր բոլոր…
Կարդալ ավելինԻրավունք
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԻՄՈՆԱԴԻ ՈՒ ՇՇԱԼՑՎԱԾ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Գայան Հախվերդյանին պատկանող լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասում (Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ – չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, – արտադրամասում չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, բնական կամ արհեստական լուսավորվածություն, – հատակների, պատերի, դռների մակերևույթները…
Կարդալ ավելինՆախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։ Մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկը Համբարձում Մաթևոսյանն ունեցել է բարեկամական շփումներ և ողջույնի հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը։ Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային նիստեր, որոնց շրջանակում կքննարկվեն օվկիանոսների պահպանության և վերականգնման, կենսաբազմազանության պաշտպանության և ֆինանսավորման մեխանիզմների հարցերը,…
Կարդալ ավելինԵՄ–ն հայտնել է Իրանի շուրջ հակամարտության պատճառով 24 մլրդ եվրոյի լրացուցիչ էներգետիկ ծախսերի մասին
Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ի լրացուցիչ էներգետիկ ծախսերը հասել են 24 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը։ Նրա խոսքով՝ սա կազմում է օրական մոտավորապես 500 միլիոն եվրո։ Նա նշել է, որ ծախսերի աճը զգացվում է ԵՄ բոլոր երկրներում՝ թե՛ արդյունաբերության, թե՛ բնակչության կողմից։
Կարդալ ավելինԹուրքիայում ապրող հայ երիտասարդների հետ 1915–ի հետ կապված հարցազրույցի համար թուրք լրագրողի են դատում
Թուրքիայում արող հայ երիտասարդների հետ հարցազրույցի համար շարունակվում է Bianet.org կայքի խմբագիր Թուղջե Յըլմազի դեմ դատական գործը։ Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թուղջե Յըլմազի դեմ տխրահռչակ 301–րդ հոդվածով (Հրանտ Դինքը եւս մեղադրվել է այդ հոդվածով) բացված դատավարության երկրորդ նիստն է տեղի ունեցել։ 301-րդ հոդվածը վերաբերում է Թուրքիայի հանրապետությունը վիրավորել եւ նվաստացնելուն։ Դատական նիստին հետեւել են մի շարք տեղական եւ միջազգային լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն։ Լրագրողը եւ փաստաբանը մեղադրանքի…
Կարդալ ավելինԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի ապրիլի 09-ի թիվ ՑՊ-042-04/26, ՑՊ-043-04/26 և ՑՊ-044-04/26 որոշումների համաձայն: Ցուցակման պահից թույլատրվում է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը: Պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալներն են՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, 2,000,000 ԱՄՆ դոլար և 2,000,000,000 ՀՀ դրամ: Թողարկումները համապատասխանաբար ունեն 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքներ, 10.25%, 5.5%…
Կարդալ ավելինՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները: 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 02.06.2026 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2026 թ. Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 15.06.2026 թ. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» /էսսե/-24.06.2026 թ. Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով…
Կարդալ ավելինԵրևանում կառուցվում է հերթական նոր մանկապարտեզը՝ նախատեսված շուրջ 180 երեխաների համար
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Նախակրթարանը կունենա վեց խումբ և հնարավորություն կտա շուրջ 180 երեխայի` հաճախելու մանկապարտեզ: «Այս տարի մենք կտանք վեց խմբանի ևս մեկ նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ Նոր Խարբերդում: Այս պահին իրականացնում ենք 24 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքեր, ընթացիկ տարում սկսելու ենք ևս 13-ինը: Վերջին տարիների ընթացքում Երևանում հիմնանորոգել ու վերաբացել ենք 45 մանկապարտեզ և այս տեմպով շարունակելով մենք մի…
Կարդալ ավելինԱդրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն
Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։ Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի…
Կարդալ ավելինԱպրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝ հ.1 եթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ: Հ. 2 երթուղի –…
Կարդալ ավելին









