Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ «Իրանը ենթարկվում է կործանման», քանի որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը հարվածներ են հասցնում օդից բալիստիկ հրթիռների եւ միջուկային զարգացման նրա ծրագրերին, բայց ավելացրել է, որ վարչակարգի իրական փոփոխման համար «ցամաքային բաղադրիչ» է պահանջվում, տեղեկացրել է CNBS-ը։ «Դուք հո չեք ուզում մի այաթոլային փոխարինել մյուսով,- ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսում։- Դուք հո չեք ուզում Հիտլերին փոխարինել Հիտլերով»։ Նա նշել է, որ իրանցի ժողովուրդը ի վերջո պետք է «հասնի այդ պահին»։…
Կարդալ ավելինԻրավունք
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մուրազ Շամոյանին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտը իր պաշտոնավարման սկզբից է սահմանել որպես ՄԻՊ հաստատության առաջնահերթ ուղղություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի առնչությամբ հանրության տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի, եզդիերենի ուսուցման, վաղ ամուսնությունների կանխարգելման ոլորտում առկա, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման կարևորության հետ կապված հարցեր: Անդրադարձ է…
Կարդալ ավելին«Տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար».հանձնաժողով
«Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Սպառողի օգնական» հարթակի միջոցով մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա վարույթ էր հարուցել ԱՁ Տիգրան Թևոսյանի նկատմամբ։ Հարուցված վարույթի քննության արդյունքում պարզվել է, որ վերջինս իրեն պատկանող «Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև «Tevosyans Perfume» առևտրի օբյեկտում հանրահայտ ապրանքային նշանների ներքո ներկայացվող օծանելիքներ է իրացրել այն դեպքում, երբ դրանք օրիգինալ արտադրանք չեն հանդիսացել։ Ընդ որում,…
Կարդալ ավելինԻսրայելը «վա-բանկ է գնում» և կանգ չի առնի՝ մինչև Իրանում ռեժիմը չփոխվի. քաղաքագետ
Իրանի դեմ պատերազմում Իսրայելի վերջնական նպատակը ռեժիմի փոփոխությունն է, քանի որ դա միակ միջոցն է, որով Թել Ավիվը տեսնում է իր անվտանգությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող և արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ Իսրայելն իր ծրագիրն իրականացնում է փուլ առ փուլ։ Առաջին փուլը ներառում էր որոշում ընդունողների վերացումը, որին հաջորդում էին ռազմական և միջուկային ենթակառուցվածքները։ Երրորդ փուլը ներառում էր Իրանին վերականգնվել և երկիրը կառավարելուն օգնելու ունակ…
Կարդալ ավելինԿտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան
Հերթական նախընտրական որոշումն է կայացրել իշխող քաղաքական ուժը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ շուտով կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր։
Կարդալ ավելինՄարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Որակյալ կրթության ապահովման շարունակական աշխատանքներ՝ սկսած ենթակառուցվածքներից ԿԳՄՍ նախարարը կարևորել է հարցի քննարկումը՝ ընդգծելով, որ երկրորդ տարին անընդմեջ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում են Կառավարության ծրագրի այն կարևոր կետերը, որոնք կապված են տարբեր իրավունքների պաշտպանության…
Կարդալ ավելինՊաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին
Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։ Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս ամբողջ ժամանակահատվածում իր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ գործադրված…
Կարդալ ավելինԹատրոնի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին՝ միավորելով բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։
Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 21-29-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը։ Թատրոնի միջազգային օրվա և թատերական շաբաթվա առիթով ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները ներկայացնում են թատերական ներկայացումներ, առաջնախաղեր, շրջայցեր թատրոնում՝ հանդիսատեսի համար և այլն: «Թատերական շաբաթ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2024 թվականին և դարձել ամենամյա՝ մեկնարկելով Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ։
Կարդալ ավելինՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԳՁՕ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը, «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում, օրերս Վիեննայում կազմակերպել էր կենսանվտանգության և տեղեկատվության հասանելիության հարցերով ուսումնական դասընթաց, որին, Շրջակա միջավայրի նախարարության և Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ներկայացուցիչների հետ համատեղ, մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լալա Մելիքյանը: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ոլորտում Եվրոպական միության իրավակարգավորումներին, ազգային մակարդակում Ավստրիայի ոլորտային…
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս
Մարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական…
Կարդալ ավելին









