Իրանի դեմ պատերազմում Իսրայելի վերջնական նպատակը ռեժիմի փոփոխությունն է, քանի որ դա միակ միջոցն է, որով Թել Ավիվը տեսնում է իր անվտանգությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող և արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ Իսրայելն իր ծրագիրն իրականացնում է փուլ առ փուլ։ Առաջին փուլը ներառում էր որոշում ընդունողների վերացումը, որին հաջորդում էին ռազմական և միջուկային ենթակառուցվածքները։ Երրորդ փուլը ներառում էր Իրանին վերականգնվել և երկիրը կառավարելուն օգնելու ունակ…
Կարդալ ավելինԻրավունք
Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան
Հերթական նախընտրական որոշումն է կայացրել իշխող քաղաքական ուժը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ շուտով կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր։
Կարդալ ավելինՄարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Որակյալ կրթության ապահովման շարունակական աշխատանքներ՝ սկսած ենթակառուցվածքներից ԿԳՄՍ նախարարը կարևորել է հարցի քննարկումը՝ ընդգծելով, որ երկրորդ տարին անընդմեջ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում են Կառավարության ծրագրի այն կարևոր կետերը, որոնք կապված են տարբեր իրավունքների պաշտպանության…
Կարդալ ավելինՊաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին
Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։ Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս ամբողջ ժամանակահատվածում իր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ գործադրված…
Կարդալ ավելինԹատրոնի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին՝ միավորելով բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։
Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 21-29-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը։ Թատրոնի միջազգային օրվա և թատերական շաբաթվա առիթով ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները ներկայացնում են թատերական ներկայացումներ, առաջնախաղեր, շրջայցեր թատրոնում՝ հանդիսատեսի համար և այլն: «Թատերական շաբաթ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2024 թվականին և դարձել ամենամյա՝ մեկնարկելով Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ։
Կարդալ ավելինՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԳՁՕ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը, «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում, օրերս Վիեննայում կազմակերպել էր կենսանվտանգության և տեղեկատվության հասանելիության հարցերով ուսումնական դասընթաց, որին, Շրջակա միջավայրի նախարարության և Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ներկայացուցիչների հետ համատեղ, մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լալա Մելիքյանը: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ոլորտում Եվրոպական միության իրավակարգավորումներին, ազգային մակարդակում Ավստրիայի ոլորտային…
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս
Մարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական…
Կարդալ ավելին«Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից ու աջակցությունից և իրեն միայնակ զգա». Տիգրան Ավինյան
Սոցիալական աշխատանքի միջազգային օրը Երևանի քաղաքապետարանում նշվեց «Սոցիալական աշխատանքը որպես համատեղ հանձնառություն» թեմայով պանելային քննարկմամբ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Հետևողական աշխատանքներ են տարվում սոցիալական աջակցության ծրագրերն ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին։ «Սոցիալական աշխատանքն ամեն օր դրսևորվում է մարդկանց կյանքի շատ կոնկրետ իրավիճակներում։…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 18-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում ՄԻՊ հաստատության ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։ Ուսումնասիրվել են վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված…
Կարդալ ավելինԱնահիտ ՄանասյանըՍտրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքիլիագումար նիստին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 9-ից 13-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 119-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։ Կոմիտեն նաև քննարկել է ներգաղթի նպատակով պահման վայրերի և սոցիալական խնամքի հաստատությունների վերաբերյալ նոր չափանիշների նախագծերը։ Նիստի շրջանակում ներկայացվել են նաև Կոմիտեի վերջին ամիսներին մի շարք երկրներում իրականացված…
Կարդալ ավելին









