Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ–ի X-ի էջում արված գրառման մեջ։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»։
Կարդալ ավելինԻրավունք
Պատգամավորներն առաջարկել են տուգանել և միավորներ հանել ավտոմեքենայում բարձր երաժշտության համար
Վարորդները, որոնք իրենց ավտոմեքենաների վրա տեղադրում են լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ կամ «սպորտային» խլացուցիչներ, պետք է տուգանվեն։ Դրա մասին հունիսի 13-ին խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում՝ «Ճանապարհային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների և հարակից օրենքներում փոփոխությունների վերաբերյալ օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Ըստ նրա՝ լրացուցիչ երաժշտական ուժեղացուցիչները և շարժիչի խլացուցիչները խախտում են ինչպես հասարակական կարգը, այնպես էլ երթևեկության կանոնները։ «Արդյունքում, աղմուկի աղտոտվածության մակարդակը զգալիորեն…
Կարդալ ավելինԻսրայելը «համարժեք պատասխան» կստանա Իրանին հասցված հարվածների համար. Փեզեշքիան
Իսրայելը «համարժեք պատասխան» կստանա Իրանից՝ Իրանի տարածքում հարվածների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելի) ագրեսիային անպայման համարժեք պատասխան կհաջորդի», -շեշտել է Փեզեշքիանը։
Կարդալ ավելինԻսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքի վրա մի քանի իրանական հրթիռներ են հարվածել. IRNA
Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին, հաղորդում է IRNA գործակալությունը։ Իր հերթին, ԻՀՊԿ-ն հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքում գտնվող տասնյակ թիրախների։ Military Observer-ի թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Դիմոնայում տեղակայված Իսրայելի միջուկային կենտրոնի վրա հարձակում է տեղի ունեցել։ Կիրյայում գտնվող կառավարական համալիրը, որտեղ տեղակայված է Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգ հրամանատարական կենտրոնը, ըստ տեղեկությունների՝ իրանական հարվածի հետևանքով գործնականում ոչնչացված է։
Կարդալ ավելինՀայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները
Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակին արժանացել են դիրիժորներ Ֆերնանդո Օսկար Գաջինին (Արգենտինա) և…
Կարդալ ավելինԱպօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու պայուսակում խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող լիցքավորված հրազեն, իսկ Աճառյան փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդու պայուսակում` լիցքավորված թմբուկավոր ատրճանակ:…
Կարդալ ավելինԱզգությամբ թալիշ Իգբալ Աբիլովի դատավճիռը՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշման դրսևորում
Ադրբեջանի Հանրապետության Լենքորան քաղաքի Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի մայիսի 20-ին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովը։ Վերջինս մեղադրվել է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Ադրբեջանում էթնիկ ատելություն հրահրելու մեջ՝ պետական դավաճանություն, պետության դեմ հրապարակային կոչեր՝ կատարված օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ, ազգային, ռասսայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում հոդվածներով։ Ո՞վ է ազգությամբ թալիշ, Ադրբեջանի քաղաքացի Իգբալ Աբիլովը։ Վաղ մանկությունից բնակվել է Բելառուսում,…
Կարդալ ավելինԲասկետբոլի անվճար մարզումներ՝ Երևանի մարզադպրոցներում(Տեսանյութ)
Երևանի մի շարք մարզադպրոցներում երեխաները հնարավորություն ունեն անվճար և մարզիչների օգնությամբ զբաղվել իրենց սիրելի սպորտաձևերով: Մարզաձևերից հատկապես բասկետբոլի հանդեպ հետաքրքրությունն օրեցօր աճում է, ավելի շատ երեխաներ մեծ ոգևորությամբ մասնակցում են պարապմունքներին: Ստորև ներկայացնում ենք այն մարզադպրոցներն ու դպրոցները, որտեղ անցկացվում են անվճար մարզումներ՝ «Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ Մարգարյան փ. Թիվ 100 դպրոց Արզումանյան փ. Յավորովի անվ.131 դպրոց Ֆուչիկի 2-րդ նրբ. թիվ 102 դպրոց «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ…
Կարդալ ավելինԱկնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ
Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։ Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։ Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանիի մահվան մասին ապատեղեկատվությունը», – նշված է հրապարակման մեջ։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը…
Կարդալ ավելինՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը զգուշացրել է իսրայելցի հանրությանը, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններում՝ Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածից առաջ, հաղորդում է Reuters-ը։ Նեթանյահուն, իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում, նաև ասել է, որ Իսրայելի հարվածները ուղղված են եղել իրանցի բարձրաստիճան հրամանատարների դեմ։ Այնուամենայնիվ, նա անուններ չի նշել։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 13-ի լուսաբացին, Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական…
Կարդալ ավելին