Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով հանրային դիսկուրսում տարածված այն պնդումներին, թե Հայաստանում հանցավորությունն աճել է, ընդգծել է, որ իրական տվյալները բոլորովին այլ բան են ցույց տալիս։ Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականին հանցավորությունը ոչ թե աճել, այլ նվազել է 3.2 տոկոսով։ Ըստ նրա՝ նվազում է արձանագրվել նաև այն խումբ հանցագործությունների դեպքում, որոնք սովորաբար առավել մեծ հանրային արձագանք են ստանում, մասնավորապես՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները և հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։ Սարգսյանը…
Կարդալ ավելինԻրավունք
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Սա իրավապահ համակարգի կայուն համագործակցության և ՆԳ նախարարության որդեգած ռազմավարական մոտեցման փոփոխության արդյունք է․ մենք կենտրոնացել ենք ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա․ նշել է նախարարը։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կարևոր է համակարգային ազդեցությունը։ Նրա խոսքով՝ մեծ…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովի շրջանակներում
Ստրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-13-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովին, որտեղ հիմնական ելույթով է հանդես եկել՝ խոսքի ազատության մարտահրավերներին և ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող թեմայով։ Նիստը մոդերացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Դիանա Կովաչևան։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Օդնի Մյոլ Առնարդոտտիրը և Նիդերլանդների մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ռիկ Լոուսոնը։ Բացման խոսքով հանդես են եկել՝ Մարդու իրավունքների…
Կարդալ ավելինՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամի ուղերձը՝ Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում
Մարտի 10-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի երեխաների իրավունքներին նվիրված ամենամյա քննարկմանը Հայաստանի Հանրապետության երեխաների անունից ելույթով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Սվետա Մխոյանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին:
Կարդալ ավելինՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի կողմից ստացված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ներկայացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։ Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես…
Կարդալ ավելինԳյումրու երկու մանկապարտեզներում վաղ տարիքի խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Գյումրու «Ժպիտ» և «Հուսո առագաստ» մանկապարտեզներում մարտի 2-ից գործում են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է նշյալ հաստատություններ՝ ծանոթանալու մսուրային խմբերում երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին, նոր ներդրված համակարգի գործարկման ընթացքին։ Նա շրջել է մանկապարտեզներում, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել աշխատակիցների հետ: Մանկապարտեզներից յուրաքանչյուրն ունի 164 սան՝ 6 խմբով. 1-2 տարեկանների վաղ տարիքի յուրաքանչյուր խմբում 15 երեխա է ընդգրկված։ Նախադպրոցական հաստատությունների տնօրենների…
Կարդալ ավելինսոցիալական փաթեթի շահառու կազմակերպությունների տնօրեններին
Սոցիալական փաթեթի շահառուները կարող են դիմում ներկայացնել սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ իրենց սոցփաթեթի գումարները (ամսական 6000 դրամ) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին փոխանցելու համար։ Դիմումը ներկայացվում է մեկ անգամ՝ հաջորդ 12 ամիսների համար։ Ապահովագրավճարի մասնակի վճարումը կատարվում է 900018010471 հաշվեհամարին՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն և վճարումը կատարող անձանց ՀԾՀ-ն։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.uhif.am/am/announcements/1773304486641
Կարդալ ավելինՑանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Այժմ սպասելու կարիք չկա․ կատարեք ցանկալի գնումները՝ ձևակերպելով արագ վարկ ընդամենը մի քանի րոպեում՝ AMIO Mobile հավելվածի միջոցով։ Կանանց միամսյակի շրջանակում բազմաթիվ հայտնի խանութներում գործում են զեղչեր և հատուկ առաջարկներ, ինչը լավ հնարավորություն է իրականացնել պլանավորված գնումները՝ օգտվելով առկա առաջարկներից այսօր, իսկ վճարումը կատարել ավելի ուշ: AMIO Mobile-ում օնլայն վարկի պայմաններն են՝ Մրցունակ տոկոսադրույք՝ տարեկան անվանական 15%-18% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08%-19.8%) Առանց միջնորդավճարների Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ Նվազագույն գումար՝ 100,000 ՀՀ…
Կարդալ ավելին«ԱՐՄՍՎԻԹ» ընկերությունը իր տարածքում ընդունեց փրկարար ծառայության՝ հատուկ տակտիկական վարժանքը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում իր դռները բացեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության համար: Հիշեցնենք , որ հիշյալ կազմակերպությունը հասարակական ու հանրային նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ հատուկ ուշադիր է և իր մասնակցությունն է ցուցաբերել նախկինում ևս/ մեր հանրապետության ծանր՝ պատերազմական իրավիճակներում, սոցիալական օգնությունների, հաշմանդամների և մի շարք այլ ծրագրերին / իր մասնակցությունն է ցուցաբերել հանրային մաս կազմելով: Մանրամասները տեսանյութում՝ Պատրաստեց…
Կարդալ ավելինԼավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին
Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Քաղաքացիների սպասարկումն ավելի արագ և հարմար կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են կարևոր փոփոխություններ։ Մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։ Հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են իրենց արդյունքը․ հերթերը զգալիորեն նվազել են։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի քաղաքացիները ստանան ավելի որակյալ ծառայություններ։
Կարդալ ավելին








