Ապրիլի 14-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց: Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է…
Կարդալ ավելինԻրավունք
Հայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․ հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին, հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման, արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ երկուշաբթի երեկոյան ժամերից եւ առաջիկա երկու օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցման պատճառով։ Ընդ որում՝ առատ ձյուն է սպասվում Շիրակի եւ Լոռու մարզերում, Սեւանա լճի ավազանում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, Սյունիքի լեռներում եւ նախալեռներում։ Լեռներում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 եւ ավելի սանտիմետրի: Սակայն հովտային եւ նախալեռնային շրջաններում, որտեղ ծաղկել են պտղատու ծառերը, ցրտահարություններ չեն կանխատեսվում։ Հինգշաբթիից շաբաթ տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանն ամենուր կբարձրանա 10-12 աստիճանով։ Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 15-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Լեռներում, ինչպես նաեւ Լոռու, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային շրջաններում կանխատեսում են ձյան տեսքով տեղումներ։ Առանձին վայրերում սպասվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երբեմն սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6, Լոռիում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6, Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+10, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11, Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+12, Արմավիրում…
Կարդալ ավելինԳյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. Հայտնի են ավագանու անդամների անունները
Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։ «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը: Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց: Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին: Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած…
Կարդալ ավելինԱրցախցիներին ողորմություն տալու մասին խոսք չպիտի գնա, դա անընդունելի է, մարդիկ անելանելի վիճակում են. Թաթոյան
Արցախցիների իրավունքների հարցը դիտարկում եմ երկու հիմնարար տեսանկյունից՝ Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանության վիճակն է, որը հիմնված է արդարության սկզբունքի վրա, և երկրորդը՝ արցախցիների վերադարձը պատմական հայրենիք: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ընդգծեց, որ արցախցիներին ողորմություն տալու մասին խոսք չպիտի գնա. «Տասնյակ հազարավոր մարդիկ անելանելի վիճակում են, մարդկային ճակատագրերի, երեխաների իրավունքների հարցն է։ Ես իմ աջակցությունն եմ…
Կարդալ ավելինՖրանսիան ցանկանում է, որպեսզի ԵՄ առաքելությունը Հայաստանում ընդլայնվի
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում կընդլայնվի։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։ «Հուսով եմ, որ այնտեղ (Հայաստանում– խմբ.) տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել եւ զսպել այդ լարվածությունը (հայ-ադրբեջանական սահմանին– խմբ.)»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդը հունվարի վերջին որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարացման մասին եւս երկու տարով, մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը։
Կարդալ ավելինԳերիների ազատ արձակումը դարձնել Բաքվի հետ պայմանագրի անսակարկելի նախապայման.Արցախցիներն ԱԳՆ-ին պահանջագիր ներկայացրեցին
Մինչ խոսափողերով, իրենց սիրելի լրատվամիջոցներով ասում են, թե ինչքան են սիրում իրենց արցախցի քույրերին և եղբայրներին, թե ինչպես են պայքարում վերջիններիս իրավունքների համար, մենք ունենք մի պատկեր, երբ մարդիկ հավաքվել են հստակ պահանջներով և չկա գոնե մեկ պաշտոնյա, ով ՀՀ ԱԳՆ-ից կիջնի և կպատասխանի մարդկանց հարցերին: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԳՆ-ից դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Տաթևիկ Խաչատրյանը՝ հավելելով որ այն անընդունելի և տգեղ անարգանքի դրսևորում է։ Նա հնչեցրեց…
Կարդալ ավելինԱպրիլի 23-ին կկայանա Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը. Ջահակիր կարող են դառնալ բոլորը
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացմանն ու մոռացությանը։ Երթը նպատակ ունի հիշեցնել, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է, որ միայն պայքարի, ինքնակազմակերպման և համազգային կամքի դրսևորման արդյունքում մենք կարող ենք լինել պաշտպանված՝ հեռու վանելով մեկ դարից…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ. վնասվել է գյուղի մշակույթի տունը
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելինՎերին Լարսը բացվեց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Նշենք, որ ուրբաթ օրվանից Լարսը փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարդալ ավելին