Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն: Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի երկու…
Կարդալ ավելինԻրավունք
Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ(Տեսանյութ)
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը…
Կարդալ ավելինՄՊՀ-ն և Իտալիայի մրցակցային մարմինն ակտիվորեն համագործակցում են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) մենթորության ծրագրին։ ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ…
Կարդալ ավելին4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի
Ամառային արձակուրդդ պլանավորում ես երկրից դո՞ւրս անցկացնել: Քեզ համար պատրաստել ենք checklist, որպեսզի ոչ մի կարևոր բան չմոռանաս՝ Նախապես ցանկ կազմիր, թե ինչ տեսարժան վայրեր ես այցելելու, Ճամպրուկդ շատ մի ծանրաբեռնիր, վերցրու միայն այն իրերը, որոնք իսկապես օգտագործելու ես, Չմոռանաս վերցնել հարմարավետ կոշիկներ, power bank և ականջակալներ, որ ճամփորդությունդ հարմարավետ անցնի։ Մի բան էլ կա, որ կարող է արձակուրդդ դարձնել ավելի հարմարավետ, հաճելի ու առանց ավելորդ հոգսերի, դա Amio Visa Platinum քարտն է։…
Կարդալ ավելինՀարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ
Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, ԱԺ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել: «Ես չեմ ասում՝ հարկ վճարելն է երջանկություն, ասում եմ՝ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե առաջին հերթին մեզ համար, այլ բոլորիս համար»,- նշեց ՊԵԿ նախագահը: ՊԵԿ…
Կարդալ ավելինՀայաստանում 2024թ. հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը կրճատվել է 1,5 տոկոսով
Հայաստանում 2024թ. հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը նվազել է 1.5 տոկոսով՝ կազմելով 755.9 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ընդ որում՝ ներմուծվող ապրանքներից հավաքագրումները կրճատվել են 15,8 տոկոսով կամ 81,8 մլրդ դրամով։ «Միեւնույն ժամանակ, տեղական ապրանքներից հավաքագրումներն ավելացել են 28,2 տոկոսով կամ 70,4 մլրդ դրամով»,- տեղեկացրել է Հակոբյանը։
Կարդալ ավելինԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ
Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և սառը զենքի հայտնաբերման,5-ական դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու,…
Կարդալ ավելինAmio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա
Ամիօ Բանկն ուրախությամբ հայտարարում է Amio Era կրթական բարեգործական ծրագրի երկրորդ շրջափուլի մեկնարկի մասին, որը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: 2024 թվականին մեկնարկած Ամիօ բանկի առաջին մասշտաբային Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն իրապես արդյունավետ էր և հաջողված. 800 դիմորդ, երեք մրցութային փուլ և 25 հաղթող ուսանող: Մեծ արձագանք ստացած և սիրված ծրագիրն այս տարի ընդլայնվում է․ արդեն 50 ուսանող հնարավորություն կունենա ստանալու մեկ տարվա կրթավճարի փոխհատուցում Ամիօ բանկի կողմից: Մրցութային կարգով ընտրվելու են…
Կարդալ ավելինԼինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար. «ՀայաՔվե»
Թշնամու օրակարգն սպասարկող Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ ժողովրդի գլխավոր սրբության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։ Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ…
Կարդալ ավելինՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել
ՀՀ վարչապետի աշխատակազմի 2024 թվականի կարիքների համար պետական բյուջեից հատկացվել է 21.6 միլիարդ դրամ։ Այս մասին հունիսի 6-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ միջոցները հատկացվել են 11 ծրագրի՝ 51 միջոցառմամբ իրականացման համար։ Հետագայում դրանց թիվը հասել է 63-ի։ Միջոցները ծախսվել են 93.1%-ով։
Կարդալ ավելին