Համագործակցության նպատակն է հանրությանը տրամադրել պարզ, հասանելի և անվճար գործիք՝ կասկածելի տեղեկությունները արագ ստուգելու և վստահելի աղբյուրների վրա հիմնված պատասխաններ ստանալու համար։ Ask Vera-ն արհեստական բանականությամբ աշխատող փաստերի ստուգման ծառայություն է, որը հասանելի է WhatsApp-ում, Instagram-ում և Telegram-ում։ Օգտատերերը կարող են Vera-ին հարցեր ուղղել իրենց մայրենի լեզվով՝ լրատվական թեմաների, սոցիալական ցանցերում տարածվող պնդումների կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների վերաբերյալ։ ՍիվիլՆեթը և ֆրանսիական Ask Vera փաստերի ստուգման ծառայությունը հայտարարում են Հայաստանում համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության նպատակն…
Կարդալ ավելինԻրավունք
ՄԻՊ հաստատության ներկայացուցիչը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների 2026 թվականի ակադեմիային (NHRI Academy2026)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը հունիսի 1-5-ը Խորվաթիայի Հանրապետության մայրաքաղաք Զագրեբում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) կողմից կազմակերպված Մարդու իրավունքների ազգային հաստատությունների 2026 թվականի ակադեմիային (NHRI Academy 2026)։ Ակադեմիան համախմբել է 24 երկրների մարդու իրավունքների ազգային և օմբուդսմանական հաստատությունների ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների քննարկման նպատակով։ Միջոցառման շրջանակում…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձը՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկման ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ։ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ: Քաղաքացին հայտնել է, որ ներկայում ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ ցուցված բուժօգնությունն անվճար հիմունքներով ստանալու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ քաղաքացու դիմումին անմիջապես…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հունիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6656 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 194 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 158 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 847, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 36, վարելու ընթացքում ծխելու՝ 668, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 271, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 2210 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինՄեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարը նշել է, որ իրավապահ համակարգի աշխատանքը չի սահմանափակվում միայն ընտրության օրով։ Նրա խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ընտրողի ընտրական իրավունքը խոչընդոտողներին կամ որևէ ազդեցություն ունեցողներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է, և առկա հիմքերի դեպքում կլինեն նոր ձերբակալություններ։
Կարդալ ավելինՓոխհատուցում արտահանման խնդիրների հետ կապված
Ինչպես տեղեկացնում է Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջը ՝ ՀՀ Կառավարությունն աջակցում է ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող տնտեսվարողներին։ Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝ Ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 200 դրամ Սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 250 դրամ Կեռասի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 400 դրամ Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար – 350 դրամ Շշալցված բրենդիի 1 բացարձակ լիտրի համար –…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին
Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ձևավորված արդյունավետ և վստահելի համագործակցությունը՝ ընդգծելով այդ գործընկերությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքների կարևորությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, առկա խնդիրներն ու իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունն…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԵՐԵՎ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ – հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված…
Կարդալ ավելինԱմիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Ամիօ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են բանկային ծառայություններից օգտվել ավելի հարմար, պարզ և շահավետ ձևով։ Active, Pro և Exclusive փաթեթները միավորում են ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր, հաշիվներ, ճամփորդական առավելություններ և բազմաթիվ այլ արտոնություններ։ Ամիօ Active, Pro և Exclusive փաթեթների շրջանակում այժմ գործում է նոր առաջարկ՝ 20% քեշբեք VeloeSIM-ից՝ Ամիօ քարտերով գնումներ կատարելիս։ Քեշբեքը տրամադրվում է յուրաքանչյուր գործարքից հետո՝ VeloeSIM հավելվածի միջոցով VeloeSIM ծառայությունների ձեռքբերման դեպքում։ Քեշբեքը տրամադրվում է VeloeSIM-ի կողմից և փոխանցվում է…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի շրջանակում Պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի հետ։ Դիտարկվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Արտուր Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին: Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված…
Կարդալ ավելին








