iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համար

iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համար

Ամիօ բանկում սովորական անկանխիկ գնումը կարող է վերածվել iPhone 18 կամ այլ արժեքավոր նվեր ստանալու հնարավորության։ Բանկի մեկնարկած գովազդային վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ է անվճար* ձեռք բերել Amio Mastercard Student քարտը և կատարել առնվազն մեկ՝ 10,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ հաշվանցված գործարք։ Անվճար Amio Mastercard Student քարտը հասանելի է՝ 16-25 տարեկան անձանց, 25 տարեկանից բարձր անձանց՝ քարտ պատվիրելիս ներկայացնելով ուսանողական քարտը։ Ակցիան գործում է մինչև 15.10.2026 թ.։ Amio Mastercard Student քարտը ձեռք…

Կարդալ ավելին

ԿԲ խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում

ԿԲ խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում

Հաշվի առնելով սպառողների կողմից ստացված ազդակները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում։ Նոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական անձ կարող է առևտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար։ Կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի…

Կարդալ ավելին

Զգուշացում բանկային հաշիվների հետ կապված զեղծարարությունների վերաբերյալ

Զգուշացում բանկային հաշիվների հետ կապված զեղծարարությունների վերաբերյալ

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում որպես միջնորդ ներգրավված անձանց հաճախ անվանում են «դրածո միջնորդներ»։ «Դրածո միջնորդ» կարող է դառնալ ցանկացած անձ՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հանցագործները հնարավոր միջնորդներին հաճախ գտնում են սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների,…

Կարդալ ավելին

Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ․ Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ․ Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է  ստացել

  Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։ Այս հակասությունն էլ Լորիս Ճգնավորյանի՝ մեծանուն կոմպոզիտորի ու դիրիժորի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն է։ Իրանի Բորուջերդ քաղաքում ծնված, Վիեննայում, Զալցբուրգում և Միչիգանում կրթություն ստացած, Լոնդոնում…

Կարդալ ավելին

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել…

Կարդալ ավելին

Մի սպասեք հաջորդ ամռանը․ հասցրեք վայելել այս ամռան վերջին շաբաթները

Մի սպասեք հաջորդ ամռանը․ հասցրեք վայելել այս ամռան վերջին շաբաթները

Ամառը մոտենում է ավարտին, բայց ամռան վերջին շաբաթներն էլ լի են հնարավորություններով։ Համերգներ, փառատոներ, մշակութային ու ժամանցային միջոցառումներ՝ թե´ Հայաստանում, թե´ արտերկրում․ օրացույցում դեռևս բավական օրեր կան ամառը երկարացնելու և նոր տպավորություններով այն ավարտելու համար։ Եթե արդեն մտքում ունեք այն միջոցառումների ցանկը, որոնց ցանկանում եք մասնակցել, գուցե հենց հիմա է ճիշտ ժամանակը՝ դրանք հետաձգելու փոխարեն իրականություն դարձնելու։ Իսկ եթե պլանների իրականացման հիմնական խոչընդոտը ծախսերն են, AMIO Mobile-ը կարող է այդ հարցում օգնել։ Հավելվածի միջոցով հնարավոր…

Կարդալ ավելին

Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր

Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր

Ամիօ Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ 6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են ռեկորդային ժամկետում՝ տեղաբաշխման մեկնարկից ընդամենը 30 ժամ անց։ Արձանագրված արդյունքը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների բարձր վստահության և առաջարկվող ֆինանսական գործիքի գրավչության մասին։ Հիշեցնենք, որ պարտատոմսերից ստացվող կուպոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերի պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում: ✉️ info@amiobank.am | ☎️ 010…

Կարդալ ավելին

 Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին (Արարատի մարզ, գ․ Դալար), պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը

 Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին (Արարատի մարզ, գ․ Դալար), պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին (Արարատի մարզ, գ․ Դալար), պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը: Վերահսկողության արդյունքում այստեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այսպես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ…

Կարդալ ավելին

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային- ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։ Այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։ Տարիների ընթացքում «Գութան» փառատոնը դարձել է ազգային երգարվեստի և պարարվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը՝ մեկ հարթակում միավորելով Հայաստանի և սփյուռքի լավագույն խմբերին ու արվեստագետներին և ներկայացնելով հայկական աշխարհի՝ ամբողջական Հայաստանի տարբեր…

Կարդալ ավելին

Ներդրումային նոր հնարավորություն

Ներդրումային նոր հնարավորություն

Ամիօ Բանկն ընձեռում է ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու նոր հնարավորություն՝ օգոստոսի 17-ից մինչև հոկտեմբերի 23-ը տեղաբաշխելով 6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր։ Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%, Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ եռամսյակային, Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 դրամ, Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս։ Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել AMIO Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու։ Արժեկտրոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերը երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ օրենքով սահմանված կարգով և…

Կարդալ ավելին
1 … 9 10 11 12 13 … 557