«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոքով է դիմել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին՝ «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN 2148-2292) ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար։ Միջազգային գիտատեղեկատվական մի շարք շտեմարաններում՝ Current Index to Journals in Education (CIJE)-WorldCat, SCİENCE İNDEX RU, ERIH PLUS, The Open Ukrainian Citation Index (OUCI), Index Copernicus, EuroPub, Scientific Indexing Service, HINARI (United Nation’s Database, Korea Open Access Platform for Researchers (KOAR), Harvard University Database, ինդեքսավորվող «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN: 2148-2292) գիտական ամսագրում հրապարակված բազմաթիվ հրապարակումների բովանդակություններ խախտում են գիտական էթիկան։ 2024-2025…
Կարդալ ավելինԻրավունք
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։ Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։…
Կարդալ ավելինԱջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր հարմարավետ մասնաճյուղը
Ամիօ բանկի նոր վերանորոգված և ընդարձակ ՙԱջափնյակ՚ մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է իր հաճախորդներին ք․ Երևան, Աջափնյակ համայնք, Գ. Բաշինջաղյան 192/5 հասցեում: Այժմ բանկի հաճախորդները կարող են օգտվել Ամիօ բանկի ամբողջական ծառայություններից առավել հարմարավետ պայմաններում՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել սպառողական վարկերի շահավետ պայմաններից, ձեռք բերել երազանքի մեքենան, իրականացնել խոշոր բիզնես ներդրումներ և բազմաթիվ այլ գործարքներ: ՙԱջափնյակ՚ մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն: Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի երկու…
Կարդալ ավելինՈրոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ(Տեսանյութ)
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը…
Կարդալ ավելինՄՊՀ-ն և Իտալիայի մրցակցային մարմինն ակտիվորեն համագործակցում են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) մենթորության ծրագրին։ ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ…
Կարդալ ավելին4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի
Ամառային արձակուրդդ պլանավորում ես երկրից դո՞ւրս անցկացնել: Քեզ համար պատրաստել ենք checklist, որպեսզի ոչ մի կարևոր բան չմոռանաս՝ Նախապես ցանկ կազմիր, թե ինչ տեսարժան վայրեր ես այցելելու, Ճամպրուկդ շատ մի ծանրաբեռնիր, վերցրու միայն այն իրերը, որոնք իսկապես օգտագործելու ես, Չմոռանաս վերցնել հարմարավետ կոշիկներ, power bank և ականջակալներ, որ ճամփորդությունդ հարմարավետ անցնի։ Մի բան էլ կա, որ կարող է արձակուրդդ դարձնել ավելի հարմարավետ, հաճելի ու առանց ավելորդ հոգսերի, դա Amio Visa Platinum քարտն է։…
Կարդալ ավելինՀարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ
Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, ԱԺ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել: «Ես չեմ ասում՝ հարկ վճարելն է երջանկություն, ասում եմ՝ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե առաջին հերթին մեզ համար, այլ բոլորիս համար»,- նշեց ՊԵԿ նախագահը: ՊԵԿ…
Կարդալ ավելինՀայաստանում 2024թ. հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը կրճատվել է 1,5 տոկոսով
Հայաստանում 2024թ. հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը նվազել է 1.5 տոկոսով՝ կազմելով 755.9 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ընդ որում՝ ներմուծվող ապրանքներից հավաքագրումները կրճատվել են 15,8 տոկոսով կամ 81,8 մլրդ դրամով։ «Միեւնույն ժամանակ, տեղական ապրանքներից հավաքագրումներն ավելացել են 28,2 տոկոսով կամ 70,4 մլրդ դրամով»,- տեղեկացրել է Հակոբյանը։
Կարդալ ավելինԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ
Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և սառը զենքի հայտնաբերման,5-ական դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու,…
Կարդալ ավելին








