«ԳԱՎԱՌ ԲԿ»-ն, որը սպասարկում է Գավառ խոշորացված համայնքի տարածաշրջանի թվով շուրջ 65.000 ազգաբնակչության, մատուցում է բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ինչպես նաև «Շտապ օգնության» ծառայություն, որը հասցրել է այնպիսի ծավալի աշխատանքներ իրականացնել, որը խթանել է բուժառուների վստահության ապահովմանը տեղում ծառայությունները ստանալուն՝ նվազեցնելով մայրաքաղաք դիմողների քանակը: Բժշկական կենտրոնն այս ողջ տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ է արձանագրել թե որակյալ բժշկական անձնակազմի համալրման և թե՛ նոր բժշկական սարքավորումների և ծառայությունների ստեղծման առումով, որոնք հենք են դարձել ազգաբնակչության…
Կարդալ ավելինԻրավունք
Կառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ–ն կասեցումը հանել է
Մայրաքաղաքում փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանման պահանջների խախտումներ։ Շինաշխատանքները տեղում կասեցվել են, տրվել թերությունները վերացնելու հանձնարարականներ։ Հաջորդ իսկ օրը կառուցապատողի կողմից շտկվել են թերությունները՝ ճանապարհն ամբողջությամբ խճապատվել է և պարբերաբար ջրվում է։ Շինաշխատանքների կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԿալիֆոռնիայի հայերը գնել են ոսկու ձուլակտորներ՝ ավելի քան 54 միլիոն դոլար լվանալու համար. USA Today
Հարավային Կալիֆոռնիայի երկու հայեր՝ տղամարդ և կին, մեղադրվում են Medicare-ից ավելի քան 54 միլիոն դոլար խաբելու մեջ՝ հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի կեղծ հայցեր ներկայացնելու և անօրինական միջոցների լվացման մեջ՝ միլիոնավոր դոլարների ոսկյա մետաղադրամներ և ձուլակտորներ գնելով, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով դաշնային իշխանություններին։ 36-ամյա Սոֆյա Շաքլյանը՝ Լոս Անջելեսից և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը՝ Բըրբենքից ձերբակալվել են չորեքշաբթի՝ դաշնային մեծ երդվյալ ատենակալների 24 մեղադրանքի հիման վրա, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Դաշնային դատախազները հայտնել…
Կարդալ ավելինԵՄ-ն Հունգարիայի վետոն շրջանցելու համար Կիևին ռազմական օգնության նոր հիմնադրամ կստեղծի. El Pais
Եվրամիությունն ուղիներ է փնտրում՝ հաղթահարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Հունգարիայի արգելափակումը։ Հունգարիան գրեթե 1,5 տարի շարունակ արգելափակում է 6 միլիարդ եվրոն, որը պետք է փոխհատուցեր ԵՄ երկրներին Կիևին զենք մատակարարելու նպատակով, գրում է El Pais պարբերականը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն դիտարկում է կամավոր ներդրումներով նոր միջկառավարական հիմնադրամի ստեղծման հարցը՝ բացառելով Բուդապեշտի մասնակցությունը։ Սակայն նման հիմնադրամի ստեղծման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների, ներառյալ՝ Հունգարիայի միաբանությունը։ ԵՄ արտգործնախարարներն առաջարկը կքննարկեն Լյուքսեմբուրգում…
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը
Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝ ✔️ Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00, ✔️ Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11.00-17.00, ✔️ Անի համայնքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-17.00։
Կարդալ ավելինԴրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ
Ամիօ բանկի հետ ցանկացած հեռավորություն հաղթահարելի է: Ներկայացնում ենք բանկի միջոցով դեպի ԱՄՆ և Եվրոպա ավելի արագ և պարզ փոխանցումներ իրականացնելու լավագույն առաջարկը: Ծառայությունից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ինչո՞ւ կատարել փոխանցումներն Ամիօ բանկի միջոցով. Փոխանցման համար մինիմալ տվյալների տրամադրում Փոխանցման ստացում առավելագույնը 1-2 բանկային օրվա ընթացքում Առանց գումարից որևէ հավելյալ պահումի Շտապեք օգտվել բանկի կողմից ամեն օր արդիականացվող ծառայությունների շահավետ առաջարկներից: Փոխանցումների մանրամասներին ծանոթացեք այստեղ: Ամիօ բանկ, դրամական միջազգային փոխանցումներ առանց…
Կարդալ ավելինԱզատազրկված անձինք արտաքին աշխարհի հետ կկապվեն ավելի մատչելի սակագներով. նախկին 18-35-ի փոխարեն՝ 1 րոպեն 8,91 դրամ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատազրկված անձանց հաղորդակցումն արտաքին աշխարհի հետ, շարունակում է իրականացնել աշխատանքներ կապի՝ առավել բարենպաստ և որակյալ պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այսպիսով՝ ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր կարիքների գնահատում։ Դրա հիման վրա կազմակերպված մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել բոլորովին նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս։ Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության…
Կարդալ ավելինԵվրոպական երկրները և ԱՄՆ-ը կանխում են լարվածության դեէսկալացիան Մերձավոր Արևելքում. Նախագահ
Եվրոպական երկրները և ԱՄՆ-ը չեն ցանկանում, որ մերձավորարևելյան պետությունների հարաբերությունները զարգանան հանգիստ մթնոլորտում։ Այդ մասին Աշխաբադում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը։ «Եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները չեն ցանկանում, որ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները շարունակվեն հանգիստ ուղղությամբ», – մեջբերում է Փեզեքշիանի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է Իրանի նախագահը, իրավիճակը տարածաշրջանում դարձել է կրիտիկական՝ կապված այն բանի հետ, որ Իսրայելը չի ճանաչում «ոչ մի միջազգային իրավական և մարդասիրական շրջանակ»։
Կարդալ ավելինՎճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճա
Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման քննական բաժիններում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ Հաշվառման քննական բաժիններում տեղադրված POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարում կատարելու արդյունքում խնայվում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը, էապես նվազում է միջնորդավճարը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման քննական բաժիններում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝…
Կարդալ ավելինԱՄՆ ռազմավարական հետազոտությունների NESA կենտրոնի գիտնական-փորձագետները ՔԿ քննիչների համար սեմինար կացկացնեն
ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (NESA) հետ սկսված համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 10-ը ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար անցկացվել է սեմինար-դասընթաց՝ կիբեռանվտանգության խնդիրների օրակարգով։ Սեմինարը, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների՝ երկու տասնյակից ավելի ղեկավարներ և քննիչներ, անցկացվել է 2024թ. մարտին՝ ՀՀ ՔԿ հրավերով NESA-ի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչների Հայաստան կայացած այցի և դրա շրջանակներում ձեռք…
Կարդալ ավելին









