Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի մեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորակը: 44-ամյա և 52-ամյա երկու ուղևոր մահացել են, իսկ վարորդը և վեց ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԻրավունք
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը, – սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը հարթ չի եղել, գտնվել է ոչ նորոգ վիճակում, – պատերի …
Կարդալ ավելինԱմիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում
Ամիօ բանկը սկսում է նոր համագործակցություն UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի հետ, որի միջոցով կարող եք առանց հաշվի բացման վայրկյանների ընթացքում փոխանցումներ ուղարկել Ռուսաստան և ստանալ փոխանցումներ Ռուսաստանից։ Դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաև ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: Ամիօ բանկի արագ դրամական փոխանցումների շրջանակում գործում են արտարժույթի փոխանակման արտոնյալ փոխարժեքներ: Բոլոր մանրամասներին կարող…
Կարդալ ավելինՖիզիկական ներգործության և սառը զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ ստացան օպերատիվ տեղեկություն: Ըստ տեղեկության` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի երկու բնակիչ` 41 և 35 տարեկան տղամարդիկ, գյուղի գերեզմանատանը վիճել են կենցաղային հարցերի շուրջ, և այդ ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի հարված է հասցրել 35-ամյա համագյուղացուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Աշտարակի ոստիկանները ճշտեցին նաև, որ տուժածը բուժօգնության չի դիմել, իսկ դանակահարողն էլ դանակը նետել է դեպքի վայրում: Նույն օրը դանակահարողն Սասունիկում հայտնաբերվեց և…
Կարդալ ավելինԵՄ-ն հայտարարել է Լիբանանին օգնություն հասցնելու համար «մարդասիրական օդային կամուրջի» գործարկման մասին
Եվրամիությունը հայտարարել է, որ գործարկել է «մարդասիրական օդային կամուրջ»՝ Լիբանանին օգնություն հասցնելու նպատակով՝ երկրում կատաղի ռազմական գործողությունների պայմաններում: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ երեք նախնական չվերթ է նախատեսել՝ Իտալիայից և Դուբայից մատակարարումներ հասցնելու համար հակամարտությունից տուժած երկիր, որոնցից առաջինը Բեյրութ կժամանի արդեն ուրբաթ: «ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ճգնաժամից տուժած մարդկանց»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Վերմակներից մինչև կացարանների լրակազմեր և դեղամիջոցներ: Ավելի շատ օգնություն կլինի»,- հավելել է նա:…
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին
Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ի ժամը 12.50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Կարդալ ավելինԱվարտվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամփոփեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-25թթ. շրջափուլի հայաստանյան դասընթացը: Այս տարի ծրագրին մասնակցեց 28 սփյուռքահայ երիտասարդ 18 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Չինաստանից: Երկշաբաթյա ծրագիրը ներառեց դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր: Մասնակիցները, դասընթացի ավարտից հետո վերադառնալով իրենց համայնքներ,…
Կարդալ ավելինՍպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է(Տեսանյութ)
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կատայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը…
Կարդալ ավելինՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին. Հայտնի է գլխավոր թեման
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 31-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Նիստի գլխավոր թեման եղել է «ԱԱՀ-ի վարչարարության թվային լուծումներ՝ վճարման թափանցիկության և վերադարձի հեշտության համար»։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում ԱԱՀ վարչարարության թվային լուծումները, վճարման վերադարձի հեշտացման…
Կարդալ ավելին







