Սիրելի’ հայրենակիցներ, մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի և հույսի» փուլը: Այս մասին հայտնում են «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան էջում։ «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը խիստ կարևոր է։ Միասին մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը, մեր երկիրն ու ապագան։ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարդալ ավելինԻրավունք
Երեք օրում բացահայտվել է 194 հանցագործություն. գրանցվել է 37 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 52 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 29, ֆիզիկական ներգործության` 24, թմրանյութի հայտնաբերման՝ 22, հոգեկան ներգործության` 14, խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խուլիգանության` 9, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման ՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 4, ավտոմեքենայի…
Կարդալ ավելինՀայաստանը կարող է դառնալ կարեւոր օղակ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. էկոնոմիկայի նախարար
Խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է դառնալ կարեւոր տարանցման օղակ ԵՄ-ի եւ Իրանի, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, Իրանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության մասին պանելային բանավեճում։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ։ «Երբ գլոբալ առեւտուրը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ աշխարհաքաղաքական լարվածությունից մինչեւ գլոբալ լոգիստիկ խափանումներ, Հայաստանը կարող է դառնալ…
Կարդալ ավելինԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020 թվականին կառուցապատող ընկերությունը Երևան քաղաքի համայնքի կողմից ստացել է շինարարության թույլտվություն` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(տեսանյութ)
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինAMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում
AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին և դարձնում այն վճարային տերմինալ։ Սա հատկապես հարմար է փոքր և միջին բիզնեսների համար, ինչպես նաև առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների և առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։ Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող և ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն, Դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն…
Կարդալ ավելինՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելինԹուրքիայի խորհրդարանի նախագահ. Էրդողանը և Պուտինը ամուր բարեկամություն են հաստատել երկու երկրների միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը «կարողացան ամուր բարեկամություն հաստատել երկու պետությունների միջև, և դա հատկապես նկատելի է վերջին շրջանում»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը։ «Թուրքիան և Ռուսաստանը հարևաններ են, երկու բարեկամ երկրներ։ Ուզում եմ նշել, որ այս երկրները կապված են բարեկամության և բարիդրացիության լուրջ և ամուր կապերով թե՛ քաղաքական, թե՛ ժողովուրդների առումներով։ Երկու երկրների ղեկավարները՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և…
Կարդալ ավելինԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ընդունել է ՆԳՆ ոստիկանության մի խումբ ծառայողների։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և ՆԳՆ ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարգևատրվել են շնորհակալագրերով։
Կարդալ ավելին








