Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկատվության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը։ Մայրաքաղաքի Սարի թաղի 23-ամյա մի բնակիչ, տեղեկանալով, որ Նոր Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը, հազար դոլարի դիմաց, կնոջն ուղղորդում է Բելգիա՝ Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը…
Կարդալ ավելինԻրավունք
Պարեկային ծառայողների պատրաստվածությունն ու հմտությունների զարգացումը՝ առաջնահերթություն․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը
Պարեկային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունների զագացումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Դեկտեմբերի 4-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումը: Ատեստավորման գործընթացին հետևել է Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը՝ տեղում ծանոթանալով ապագա պարեկների պատրաստվածությանն ու մասնագիտական հմտություններին։ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով՝ կրթահամալիրը համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ շարունակական աշխատանք է իրականացնում. «Պարեկ որակավորմամբ կրթական ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն ներառում է հիմնական պրակտիկ և…
Կարդալ ավելինՍարգիս Փարսադանյանը որոնվում է որպես անհետ կորած
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված Սարգիս Փարսադանյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։ Վարկային միջոցների համաձայնագրի հաստատման մասին ԱՄՀ հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով: Նշենք, որ համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից ապահովագրությանը։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունում Կենտրոնական բանկին առնչվող դրույթները. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։ ԱՄՀ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է Կենտրոնական բանկի…
Կարդալ ավելինՁկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը մշակում, տեսակավորում և իրացնում է։ Դեկտեմբերի 1-ին քրեական ոստիկաններն այցելեցին Եղեգնուտ։ Տարածքում հայտնաբերվեց գործող էքսկավատոր, իսկ տարածքից դուրս տանող ճանապարհին՝…
Կարդալ ավելինՊարեկային ծառայողները հայտնաբերել են փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Պարեկային ծառայության աշխատակիցներն էլ իրենց հերթին են աջակցում այս պայքարին՝ իրենց լուրջ ներդրումն ունենալով գործին։ Այս օրերին հատկապես ակտիվ է պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ստուգել են փայտ տեղափոխող 1233 տրանսպորտային միջոց. հայտնաբերվել է փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ոստիկանությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նաև էկլոգիական բոլոր…
Կարդալ ավելին2 տարում Ամիօ բանկի թիմը անցել է 52.000 ժամ ուսուցում
Ամիօ բանկում հավատում են, որ թիմի զարգացումը բանկի ամենաարժեքավոր ներդրումներից է։ Վերջին երկու տարիներին բանկի աշխատակիցները անցել են ընդհանուր առմամբ 52.000 ժամ վերապատրաստում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից միջինում մասնակցել է մոտ 5 վերապատրաստման կուրսի: Բանկային ոլորտի բարդ ու պատասխանատու միջավայրում համակարգված գիտելիքը ամենակարևոր հիմքն է։ Այդ պատճառով բոլոր աշխատակիցները մասնակցում են պարտադիր դասընթացների, որոնք ապահովում են որակի, անվտանգության և պրոֆեսիոնալիզմի միասնական չափանիշ։ Ամիօ թիմի անդամները հնարավորություն ունեն նաև մասնակցելու նեղ մասնագիտական, լեզվի ուսուցման…
Կարդալ ավելինԱզնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը
Նոյեմբերի 28-ին և 29-ին Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը։ Այն անդրադառնում է հայոց պատմության էջերում նշանակալի դերակատարում ունեցած 5 թագուհիներին՝ Զարուհուն, Սաթենիկին, Փառանձեմին, Խոսրովանույշին և Կեռանին, որոնք խորհրդանշում են հայ կնոջ հավաքական վեհ և անկոտրում կամքը, գեղեցկությունն ու ստեղծարար ոգին։ Դահլիճում ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, մարզային և համանքային պաշտոնական այրեր, ինչպես նաև մշակութային գործիչներ հանրապետության տարբեր քաղաքներից։ Հանդիսատեսը բուռն ծափողջույններով դիմավորեց ստեղծագործական կազմին՝ բարձր գնահատելով…
Կարդալ ավելինՄայրաքաղաքի կարմիր գծերի թանկացումը 12000դր-ից մինչև 160.000դր պետք է քննարկվի ու քվեարկվի
Սիրելի՛ երևանցիներ. Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը կկայան դեկտեմբերի 22-ին։ Տեղեկացնեմ ձեզ, որ կարմիր գծերի թանկացումը 12000դր-ից մինչև 160.000դր պետք է քննարկվի ու քվեարկվի։ «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել էր դատարան ապօրինի թանկացումը կասեցնելու խնդրանքով՝ դատարանը բավարարել էր ու ճանաչել որոշումը ոչ իրավաչափ։ ՔՊ-ն ու իր արբանյակ «հանրապետություն» կցորդը 2026թ համար նորից ցանկանում են թանկացման որոշումը ընդունել: Թանկացման հիմնավորումը՝ քաղաքի բեռնաթափելն էր, որը իրականություն չդարձավ, քաղաքացիներից հավաքեցին ու մսխեցին 2մլրդ 100 մլն դրամ։ Բոլոր այն ավագանու…
Կարդալ ավելինՍտուգվել է 1706 մեքենա, ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են
Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։ Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են…
Կարդալ ավելին








