Քաղաքացին գումար է վճարել որպես կաշառք. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

Քաղաքացին գումար է վճարել որպես կաշառք. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, տեղեկանալով համաքաղաքացու մեքենան ոստիկանության ծառայողների կողմից Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու մասին, այն հնարավորինս շուտ այնտեղից հանելու դիմաց, ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով, ապրիլի 2-ին համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ: Քաղաքացին վճարել է նշված գումարը՝ գիտակցելով, որ այն պետք է ծառայի որպես կաշառք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար:…

Կարդալ ավելին

Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։ «Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։        

Կարդալ ավելին

Հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն. Ֆրանսիայի դեսպան

Հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն. Ֆրանսիայի դեսպան

Պարոն դեսպան (Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաև – խմբ.), ինչպես դուք եք ասում, օրենքում «լավ տղաներ» չկան։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։ «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքներ, առաջին հերթին դա վերաբերում է վերադարձի իրավունքին։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է նա։        

Կարդալ ավելին

Արարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասն վերականգնվել է. դատախազություն

Արարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասն  վերականգնվել է. դատախազություն

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազը 2024 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո (ավազակոպիճ) արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ վերոնշյալ Ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած…

Կարդալ ավելին

ՌԴ երեք մարզերում աշխատանքային ներգաղթյալների բացակայության պատճառով խանութներից սննդամթերքն անհետացել է

ՌԴ երեք մարզերում աշխատանքային ներգաղթյալների բացակայության պատճառով խանութներից սննդամթերքն անհետացել է

Ջուրը և որոշ պարենային ապրանքներ սկսել են անհետանալ Յարոսլավլի, Իվանովոյի և Կոստրոմայի մարզերի «Пятерочка» խանութների ցանցի վաճառասեղաններից. այս մարզերի մանրածախ առևտրի ցանցը զբաղեցնում է շուկայի մոտ 40–50%-ը։ Mash-ի տվյալներով՝ հացի, հացահատիկի, ալյուրի, համեմունքների, ջրի շշերի մատակարարման խնդիրն առաջացել է անցած շաբաթ։ Նախ, դրանք դադարեցրին վաճառվել Յարոսլավլի որոշ «Пятерочка» խանութներում, իսկ հետո «դատարկ վաճառասեղանների համաճարակը» տարածվել է Ռիբինսկում, Կովրովում և Իվանովոյի և Կոստրոմայի շրջանների որոշ քաղաքներում: Ըստ Mash-ի՝ պատճառը X5 Group-ի բաշխիչ կենտրոնների խափանումն է եղել, որտեղից ապրանքներ…

Կարդալ ավելին

Պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը դրական նորություն է. ԿԲ նախագահ

Պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը դրական նորություն է. ԿԲ նախագահ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ազդեցություններից մեկը պետական պարտքի էժանացումն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Մենք 10,75 տոկոսից իջել ենք 7,75, 3 տոկոսի չափով իջեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջին թվերով պետական պարտքի կարճաժամկետ հատվածում 2 տոկոսի նվազում ունենք: Այսինքն պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը մեր գործընկերների համար երեւի թե դրական նորություն է»,-ասաց Մարտին Գալստյանը:        

Կարդալ ավելին

ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել

ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել

ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Բացի տնօրենից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեր տեղեկություններով՝ խոսքը նորանշանակ ղեկավար Սահակ Հակոբյանի մասին է։ Նրա նկատմամբ…

Կարդալ ավելին

Ձկնաբուծարանների արդի խնդիրների հետքերով.(տեսանյութ)

Ձկնաբուծարանների արդի խնդիրների հետքերով.(տեսանյութ)

Գործարար «ՄԱՔՍ ՖԻՇ» ՍՊԸ ղեկավար Արմեն Կարապետյանը ներկայացրեց հանրապետության ձկնաբույծների խնդիրները, որոնց լուծուման առաջարկները ներկայացված են կառավարություն , սակայն իրատեսական արդյունք դեռ չեն տեսել:Սակայն հանրապետության համար օրհասական պահերին գործարարը առաջիններից է , որ սեփական միջոցները չի խնայել հայրենիքին օգնելու գործում: 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ծանր օրերին Կարապետյանը ոչ միայն նույթական և ֆինանսական իր աջակցություն է հասցրել առաջնագիծ, այլև ինքը զինված (կազմ պատրաստ իր խմբով) կամավորագրվել և հասել է առաջնագիծ: Ստորև՝ ներկայացված տեսանյութում կարող եք…

Կարդալ ավելին

ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր(տեսանյութ)

ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր(տեսանյութ)

  Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։ Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։ Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։ Հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է ապագա քրեական ոստիկանների հետ(տեսանյութ)

ՆԳ նախարարը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է ապագա քրեական ոստիկանների հետ(տեսանյութ)

Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության կրթահամալիրում հանդիպել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ընդունելության մրցույթը հաղթահարած ոստիկանների հետ: ՆԳ նախարարը շնորհավորել է քրեական ոստիկաններին՝ ընդունելության փուլերի հաղթահարման և ուսումնական գործընթացի մեկնարկի կապակցությամբ։ Վահե Ղազարյանն ընդգծել է ՆԳ նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների շարքում նոր ձևավորվող մասնագիտացված ծառայության առանձնահատկությունը՝ նշելով, որ ստորաբաժանման կայացման գործում կարևոր դերակատարում պետք է ունենա յուրաքանչյուր ոստիկան։ ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանների և քաղաքացիական անձանց գիտելիքների ու աշխատանքային փորձի համատեղումը՝…

Կարդալ ավելին
1 273 274 275 276 277 540