Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության անդամներին է ներկայացրել անվանական ՀՆԱ վերանայումները, տնտեսական աճի ներուժը և հնարավոր ռիսկերը, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, ֆինանսավորման կարիքները և աղբյուրները, արտարժութային հոսքերն ու միջազգային պահուստները, ինչպես նաև 2025-2027 թվականների ծախսային շրջանակները: Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված ծրագրի շուրջ, դիտարկումներ կատարել որոշ հարցերի վերաբերյալ:
Կարդալ ավելինԻրավունք
Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում
Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։ Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են բազմամյա համագործակցության արդյունքում և ամրապնդվել հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, երբ ֆրանսիացի մասնագետներն օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական
Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Փաշինյանը այս որոշումը ստորագրել է այսօր:
Կարդալ ավելինԿառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած
Կառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԱտելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. Անահիտ Մանասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Միջոցառման նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։ Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի համագործակցության…
Կարդալ ավելինԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը հրազենային բռնությունը հանրային առողջության ազգային ճգնաժամ է անվանել
ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մուրթին ասել է, որ զենքով բռնությունը Միացյալ Նահանգներում դարձել է հանրային առողջության ազգային ճգնաժամ, հաղորդում է HealthDay-ը: «Այսօր, առաջին անգամ մեր գրասենյակի պատմության մեջ, ես հրապարակում եմ գլխավոր վիրաբույժի առաջարկությունները հրազենային բռնության վերաբերյալ: Այն նկարագրում է հրատապ սպառնալիքը, որը հրազենային բռնությունը ներկայացնում է մեր երկրի առողջության և բարեկեցության համար, ասել է դոկտոր Վիվեկ Մուրթին առողջապահական նոր ուղեցույցները հրապարակող ուղերձում: «Որպես բժիշկ՝ ես մոտիկից տեսել եմ հրազենային բռնության հետևանքները: Սրանք մայրեր և…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ
Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ: Հիշեցնենք, որ «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակներում մինչև 25 ուսանող ստանալու է վարձավճար համալսարանական մեկ ուսումնական տարվա համար: Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում կրթության զարգացման մեջ: Շտապեք, քանի որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն արդեն շատ մոտ է: ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական…
Կարդալ ավելինՆԳ նախարարն ու ԱՄՆ ԹՊԻՀ պատվիրակությունը ՊԾ և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական նոր համալիրում ծանոթացել են կատարված աշխատանքներին/տեսանյութ/
Հունիսի 24-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռեյչլ Քուքը, ԹՊԻՀ-ի ներկայացուցիչներն ու ՆԳ նախարարության ղեկավարությունն այցելել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Նոր վարչական համալիրը հագեցած է լինելու գերժամանակակից սարքավորումներով, կահավորանքով ու պայմաններով՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Համալիրն ունի մարզասրահ, լողավազան, հանգստի սենյակներ,…
Կարդալ ավելինԿիրառվելու է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ՝ մի ծառայողի, «Խիստ նկատողություն»՝ մյուսի նկատմամբ/տեսանյութ/
Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները…
Կարդալ ավելինՀոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ այսօր նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմիտեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպատակներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը։ Համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա…
Կարդալ ավելին






