Եվրամիության գագաթաժողովը հաստատել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով բյուջետային օգնության երկարատեւ ծրագիրն այն բանից հետո, երբ 27 մասնակից երկրները հավանություն են տվել աջակցության նոր փաթեթի տրամադրմանը։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցցանցում։ «Այդ որոշումը կապահովի կայուն, երկարաժամկետ եւ կանխատեսելի ֆինանսավորում Ուկրաինայի համար»,- նշվել է հրապարակման մեջ։ Փետրվարի 1-ին Եվրամիության 26 երկրներ գագաթաժողով են գումարել Բրյուսելում՝ քննարկելու համար Ուկրաինային հաջորդ չորս տարիներին 50 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթ տրամադրելու հարցը։…
Կարդալ ավելինԻրավունք
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն եւ ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 1-ին, կազմել է 403.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.91 դրամ (նվազել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.06 դրամ (նվազել է 1.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 428-436 դրամով,…
Կարդալ ավելինՍտեփանավանի ոլորաններում 40-ից ավելի բեռնատար չեն կարողացել տեղաշարժվել մերկասառույցի պատճառով
Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պատճառը մերկասառույցն է: 40-ից ավելի բեռնատար էր կուտակվել, պարեկները ամեն 20 րոպեն մեկ թույլատրում էին, որպեսզի 15 բեռնատար և մարդատար ավտոմեքենա անցնի Որոշ ժամանակ անց խցանումը վերացել է, փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտից:
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանի հարսը կալանավորվեց. Հակակոռուպցիոն դատարան
Քիչ առաջ մամուլում շրջանառվեց մի տեղեկություն ըստ որի Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։ Նշենք, որ վարույթը վերաբերում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում երեկ սկսված ձերբակալությունների գործի շրջանակներում: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ,…
Կարդալ ավելինԱՄԻՕՆ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Վանաձորում(ֆոտոշարք)
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ շարունակում է նոր բրենդի ներքո բացված մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնել իր պրոդուկտներն ու ծառայությունները: Տիգրան Մեծի պողոտա 44 հասցեում «Վանաձոր» մասնաճյուղը բացվում է ԱՄԻՕԻ նոր բրենդի պահանջներին համապատասխան, ջերմ ու լուսավոր սրահներով՝ ապահովելով հաճախորդների հարմարավետ սպասարկման բոլոր անհրաժեշտ պայմանները: Վանաձոր քաղաքում մասնաճյուղը տարիներ շարունակ ամուր գործընկերային հարաբերություններ է ստեղծել թե՛ պետական և մասնավոր հատվածների, թե՛ ֆիզիկական անձանց հետ: «ԱՄԻՕ ԲԱՆԿԸ, տարիներ շարունակ լինելով բանկային համակարգի անվերապահ առաջատարը ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելով՝ այսօր էլ իր…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն բացառում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր չի առաջանում: Այս մասին ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ դեսպան Վիկտոր Վասիլիևը։ Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոնշյալ նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում։ Այդ փաստաթղթերից մի քանիսի…
Կարդալ ավելին2023 թվականին Հայաստանում գնանկում է գրանցվել. ԿԲ նախագահ
2023 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջի դրությամբ կազմել -0,6։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է՝ հասնելով -0,4-ի։ «Չորրորդ եռամսյակում շարունակվել է բարձր տնտեսական ակտիվությունը՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների աճով։ Տարեվերջին զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճի տեմպի դանդաղում: Ներքին պահանջարկը մնում է բարձր, իսկ գնաճային միջավայրը՝ ցածր։ Սպասվում է թույլ արտաքին գնանկումային ազդեցություն տնտեսության…
Կարդալ ավելինԳազայի հատվածում էսկալացիայի սկզբից զոհերի թիվը գերազանցել է 26,7 հազարը
Հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ հակամարտության սրման հետեւանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 26751-ի, վիրավորվել է 65636 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է 114 և վիրավորվել 249 մարդ։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մահացածներից շատերի մարմինները դեռևս մնում են ավերված շենքերի տակ և անկլավի ճանապարհներին։ Շտապօգնության բրիգադները և քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները չեն կարողանում հասնել նրանց։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը նաև հայտնել…
Կարդալ ավելինԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի վերաբերյալ դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նրա վերաբերյալ դատավճիռ է կայացվել։ Այս մասին ասաց պաշտպան Գոռ Վարդանյանը։ Նա նշեց, որ դատարանն Ախոյանին մեղավոր է ճանաչել․ «Որպես պատիժ էր նշանակվել ազատազրկումը, բայց քանի որ նա արդեն իսկ 3 ամիս գտնվել էր կալանքի տակ, դատարնը նրան ազատ արձակելու մասին որոշում է կայացրել»։ Փաստաբանը հայտնեց, որ մեղավոր ճանաչելու մասով էլ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -4-8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -3-6, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-6-9, ցերեկը՝ 0-2, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -2-6, Լոռիում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -2+2, Տավուշում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +1+5, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -19-22, ցերեկը՝ -4-6, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5-9,…
Կարդալ ավելին









