Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի մարտի 26-ին։ Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Այս մասին հաղորդում է ԿԸՀ-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ի ժամը 18:00-ն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։…
Կարդալ ավելինԻրավունք
Հայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան
Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ Ըստ նրա, պացիրենտներից մեկը 35 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, չորրորդ աստիճանի ճարպակալում։ Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում։ Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ «Եվրոպական…
Կարդալ ավելինԴոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով եւ կազմում է 394.49 դրամ: Այս NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքն աճել է 3.34 դրամով եւ կազմում է 418.95, ռուբլին նվազել է 0.06 դրամով եւ կազմում է 5.51 դրամ: Բրիտանական ֆունտի արժեքն աճել է 6.07 դրամով եւ կազմել է 476.07 դրամ:
Կարդալ ավելինՏեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում. Բաբայան
Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել… եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս…
Կարդալ ավելին«ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԿ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁ
Սիրելի հայրենակիցներ Ավարտում է 2022 թվականը Այս օրերին դժվար է գտնել ներշնչանքի կամ ոգևորության խոսքր , քանի որ բոլորս չդադարող սպասման մեջ ենք, Արցախի ճանապարհի բացման սպասում, ռազմագերիների վերադարձման սպասում, բարեկեցիկ տարվա սպասում՝ անձնական, ընտանեկան ու ազգային բյուր սպասումներ մեկտեղվում են արժանապատիվ ապրելու ակնկալիքով։ Սպասումներ, որոնք կարող են մեզ համար կենսունակության աղբյուր ծառայել:Որպես այդպիսին անհրաժեշտ է լավատեսությունը: Հենց արժանապատիվ ապրելու ակնկալիքն է որ ստիպում է Հայ մարդուն, անկախ նրանից թե նա աշխարհի որ մասում…
Կարդալ ավելինԶելենսկու այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը․ The Hill
Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հաջող այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը։ Ենթադրվում է, որ Զելենսկին եկել է շնորհակալություն հայտնի նախագահ Բայդենին եւ Կոնգրեսի համատեղ նիստի մասնակիցներին՝ անցյալ եւ ապագա օգնության համար։ Մասնավորապես երկու նախագահները, հավանաբար, քննարկել են, թե ինչպես դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ Բայդենի օգնականներն արդեն հիմք են դրել՝ այդ հարցը Զելենսկու հետ քննարկելով նրա այցից առաջ, գրում է The Hill-ը։ «Բայդենի եւ Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը հոր եւ որդու…
Կարդալ ավելինՆախաձեռնությամբ ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սեւ մետաղից սալիկներ, աղացագնդեր, սեւ մետաղի թափոններ եւ ջարդոն, սեւ մետաղից պատրաստված խողովակներ եւ դրանց կցամասեր, սեւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաեւ գունավոր մետաղի թափոններ եւ ջարդոն:…
Կարդալ ավելինՄսի շուկայում ամեն տեսակ խախտումները շարունակվում են. տեսչական մարմնի ղեկավար
Հայաստանի մսի շուկայում տարատեսակ խախտումները շարունակվում են։ Սննդամթերքների անվտանգության տեսչությունն իրականացնում է ստուգումներ հանրապետության ոստիկանության հետ համատեղ։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության Սննդամթերքների անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։ Իշխանությունների նախաձեռնած ստուգումները, պաշտոնյայի հավաստիացմամբ, բավական կոշտ են։ «Ոմանք դիմել են խարդախությունների օգնությանը։ Նրանք փորձում են շրջանցել օրենքը, կեղծել այս կամ այն փաստաթուղթը։ Բայց ընտանի կենդանու մորթը սպանդանոցում որեւէ այլընտրանք չունի։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի շուկայում վաճառվի բացառապես…
Կարդալ ավելինՓաշինյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Այն ավարտվել է աշխատանքային ճաշով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են…
Կարդալ ավելինԱրցախի հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից: «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում: Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների…
Կարդալ ավելին