Իրազեկում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հարգելի՛ քաղաքացիներ, նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է, Նախատեսված…
Կարդալ ավելինԻրավունք
ՓՀԷԿ-երը Լոռու գետերից ավել ջրառի համար կփոխհատուցեն 29 միլիոն դրամ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի ՓՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։ «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» ՓՀԷԿ-երը՝ համապատասխանաբար Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։ Ներկայացվել է 16.419.668դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ «ՕՍՏ-ԷԼ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավել ջրառ։ Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144դր.։ «ԱՅՈՒԴԱ-ԼՈՍ» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված…
Կարդալ ավելինՀրաշալի անակնկալ փոքրիկներին և մեծերին
Համեցե՛ք «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ , ներկայացմանը, միասին գտնելու գիտության, սիրո, իմաստության, ճշմարտության լույսի ծածկագիրը: Հայտնվեք Իսահակյանի հեքիաթների կախարդական աշխարհում: Այս աննախադեպ, ինտերակտիվ, մանկական ներկայացումը տոն կպարգևի թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։ Միասին կճամփորդենք աշխարհից աշխարհ և կպարզենք, ո՞րն է աշխարհի «Ամենապիտանի բանը», ինչպե՞ս հասնել «Արևի մոտ»: Կծիծաղենք «Նուկիմ քաղաքի խելոքների» հետ: Ներկայացման մեջ առատ հումոր կա, իսկ հեքիաթի վերջում երեխաները կունենան անակնկալ՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առիթով: Պրեմիերան ՝ հոկտեմբերի 25, 26 Նոյեմբերի 1, 2 ժամը…
Կարդալ ավելինՍտացիր վարկ 2 րոպեում
Իսկ քեզ ինչքա՞ն գումար է պետք նպատակներդ իրականացնելու համար։ Ամիօ բանկը կտրամադրի այն՝ ընդամենը 2 րոպեում և շահավետ պայմաններով։ Վարկի պայմանները՝ Անվանական տոկոսադրույք՝ սկսած 13․9%-18% (փաստացի՝ 14․8%-19․8%) Մարման ժամկետ՝ մինչև 60 ամիս Վարկի հայտը դիտարկում 2 րոպեի ընթացքում Գումարի սահմանաչափ՝ մինչև 15 մլն դրամ կամ մինչև եկամտի տասնհինգապատիկը Ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդային եկամուտների վերլուծություն՝ առավելագույն հասանելի վարկային սահմանաչափ տրամադրելու համար Ֆիքսված տոկոսադրույք վարկի ամբողջ ժամկետի համար Անգրավ սպառողական…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել «Հարավային Տերմինալ» ՓԲԸ-ի տարեկան ժողովը
Հոկտեմբերի 23-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հարավային Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության տարեկան ժողովը։ Օրակարգում ընդգրկված էին ընկերության 2024 թվականի տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասի հաշվետվության, շահաբաժնի վճարման և շահույթի բաշխման հաստատման հարցերը։ Ըստ հաստատված ֆինանսական տվյալների՝ 2024 թվականին ընկերությունը ստացել է 236 մլն 150 հազ. ՀՀ դրամ եկամուտ և արձանագրել է 59 մլն 543 հազ. ՀՀ դրամ զուտ շահույթ, որը շուրջ հինգ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Բաժնետերերի որոշմամբ`…
Կարդալ ավելինՄանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. Գլխավոր դատախազություն
Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձեի փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով: Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝…
Կարդալ ավելինՀերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը քննարկել և համաձայնություն է տվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են։
Կարդալ ավելինԻնչո՞ւ է ներքին ձայնը դառնում օտար. գիտնականները բացահայտում են շիզոֆրենիայի գաղտնիքը
Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են հրապարակել, որն ամենահամոզիչ ապացույցներն է տրամադրում այն մասին, որ շիզոֆրենիայի ժամանակ լսողական հալյուցինացիաները, կամ «ձայներ լսելը», կարող են պայմանավորված լինել ուղեղի՝ սեփական ներքին ձայնը ճանաչելու կարողության խանգարմամբ։ «Schizophrenia Bulletin» ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները պնդում են, որ այս բացահայտումը կարող է կարևոր քայլ դառնալ դեպի կենսաբանական մարկերների բացահայտումը, որոնք ցույց են տալիս շիզոֆրենիայի առկայությունը։ Սա շատ կարևոր է, քանի որ ներկայումս գոյություն չունեն արյան թեստեր, ուղեղի սքանավորումներ կամ…
Կարդալ ավելին2026-ից զինծառայությունը կդառնա 1.5 տարի. ընդդիմությունը մտահոգություններ ունի
Այս ձմեռային զորակոչին բանակ գնացողները կծառայեն ոչ թե երկու, այլ մեկուկես տարի, այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը: «Որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի», – այսօր հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին էր շրջանառության մեջ դրել զինծառայության ժամկետը կես տարով կրճատելու նախագիծն այն հիմնավորմամբ, որ պայմանագրային զինծառողների թիվն է աճել, գրավիչ քայլեր են արել այդ…
Կարդալ ավելինԵրևանի քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակությունը․ 7 անձ ձերբակալվել է
Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտապ մեկնել էր Քեռու փողոց: «Պարզեցինք, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի»,-ներկայացնում է ավագ…
Կարդալ ավելին









