Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 25-ի հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից։ Նշենք նաեւ, որ Սամվել Հովակիմյանը վարչական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի փետրվարի 20-ից:        

Կարդալ ավելին

Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց. 188 վարչական արձանագրություն է կազմվել

Տեսչական մարմինը 15 օրում Սյունիքում կշռել է գրեթե 3000 տրանսպորտային միջոց. 188 վարչական արձանագրություն է կազմվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։  Այս մասին հայտնում են Տեսչությունից: ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության ու Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները օգոստոսի 10-24-ը Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 2099 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում 188 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Նշենք, որ բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն իրականացվում է…

Կարդալ ավելին

Պայմանագրային զինծառայողը մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ. ՊՆ

Պայմանագրային զինծառայողը մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ. ՊՆ

Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն, մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով, ստացել է այրվածքներ: Այս մասին  հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:        

Կարդալ ավելին

Էդգար Ղազարյանը մտադիր է անձնական հանդիպման հասնել վարչապետի հետ եւ պահանջել նրա հրաժարականը

Էդգար Ղազարյանը մտադիր է անձնական հանդիպման հասնել վարչապետի հետ եւ պահանջել նրա հրաժարականը

Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին Կառավարության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Նաեւ մտադիր եմ նրան հնարավորություն տալ ելույթ ունենալ առաջիկա ժամերին կազմակերպված հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նա ասաց, որ դեռ պատասխան չի ստացել, եւ, ըստ այդմ, հանդիպման կոնկրետ օր դեռ նշանակված չէ։ «Նիկոլ Փաշինյանն այն պաշտոնյաներից է, ով, իշխանության գալով, խոստացավ հրապարակային…

Կարդալ ավելին

Հանրապետության հրապարակում հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22:00-ն

Հանրապետության հրապարակում հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22:00-ն

Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22։00-ն։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նրա խոսքով, ընդդիմությունը չի պատրաստվում մարդկանց ամեն օր փողոցներ հանել։ Իրենց գործողությունները, ըստ նախկին դեսպանի, նպատակ ունեն նվազագույնի հասցնել հնարավոր վնասներն ու անհարմարությունները այսօրվա ակցիայի մասնակիցների համար։ «Հանրահավաքի անցկացման վայրն, ի դեպ, պատահական չի ընտրվել։ Մոտակայքում կա մետրո, իսկ տարածքը մեծ է եւ հարմարավետ։ Այսինքն՝ մարդիկ կարող…

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին՝ Մոսկվայում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Գրասենյակից նշեցին, որ ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։        

Կարդալ ավելին

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Վովայի Արշակին». վերաքննիչ բողոք է ներկայացվել

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Վովայի Արշակին». վերաքննիչ բողոք է ներկայացվել

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝ «Վովայի Արշակին»։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արշակ Հակոբյանի նկատմամբ նկատմամբ 562 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացնելու (ՀՀ…

Կարդալ ավելին

Որոշվել է միակողմանի բացել «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը. ԱԻՆ խոսնակ

Որոշվել է միակողմանի բացել «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը. ԱԻՆ խոսնակ

Որոշվել է միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը օգոստոսի 14-ից փակ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։ Երեկ «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Տեղեկացնում եմ, որ երեկ…

Կարդալ ավելին

Եթե 500 մարդ գա Աղավնո, ապա իրավիճակը կփոխվի. Սուրեն Պետրոսյան

Եթե 500 մարդ գա Աղավնո, ապա իրավիճակը կփոխվի. Սուրեն Պետրոսյան

Աղավնոյից ոչ մի ընտանիք չի հեռացել, մարդիկ սպասում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե 500 մարդ գա Աղավնո, ապա հնարավոր է փրկել բնակավայրը: Սուրեն Պետրոսյանը, որն արդեն չորս օր է՝ իր կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ գտնվում է Արցախի Աղավնո գյուղում, նշեց, որ բնակիչները ցանկանում են մնալ գյուղում: «Մենք ունենք երկու շաբաթ ժամանակ: Եկեք այդ երկու շաբաթում փորձենք հասնել արդյունքի: Մենք զոհի կարգավիճակում ենք: Կա…

Կարդալ ավելին

Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը

Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ օգոստոսի 11-ին, ընթանում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը։ Հովսեփյանի պաշտպանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան, որով խնդրել են՝ հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պաշտպանները հայտնել են, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որն ընթանում է…

Կարդալ ավելին
1 375 376 377 378 379 410