ՀՀ–ն քննարկում է ՌԴ–ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Այս մասին հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: «Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ…
Կարդալ ավելինԻրավունք
Բանտ, փող կամ 2 տարով զինվորական կոշիկներ. պատգամավորը բանակից «խուսափելու» հնարավորությունը 40 հազար դոլար է գնահատել
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի ընդունումից հետո շուրջ երկու տարի է անցել։ Ներկայումս 27 տարին լրացած, արտերկրում բնակվող և քննության մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից չի վերադառնում Հայրենիք։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Նրանք պարզապես այլընտրանք չունեն, նրանք 2-5 տարի ժամկետով պետք է հայտնվեն բանտում», –…
Կարդալ ավելինԼուկաշենկոն ևս հրավիրվել է Գազայի խաղաղության խորհուրդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է մասնակցելու Գազայի հետկոնֆլիկտային կարգավորման վերաբերյալ «Խաղաղության խորհրդին», հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը: «Բելառուսական կողմը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված անձնական կոչը։ Առաջարկը փոխանցվել է նախագահին, որնայն դրականորեն է ընդունել»,- ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ։ Բելառուսի ԱԳՆ-ում նշել են, որ նոր միջազգային կազմակերպությանը մասնակցությունը երկրին հնարավորություն կտա խթանել «նոր անվտանգության ճարտարապետությունը», որի վրա երկիրը աշխատում է վերջին տարիներին։ Ավելի վաղ նմանատիպ հրավեր էր ստացել Ղազախստանի…
Կարդալ ավելինՄարզային առողջապահության առաջատարները տարվա լավագույն
Նախորդ տարում կատարված աշխատանքների , ձեռքբերումների և առաջիկա անելիքների շուրջ զրուցեցինք «ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: Սակայն մինչ այդ հարկ է նկատել , որ կենտրոնը վերջին տարիներին իր առանցքային նշանակությունն ունեցավ հանրապետության մարզային բկ-ների շարքում: Այն տարեցտարի վերազինվում է բժշկական նորագույն սարքավորումներով , որտեղ գրանցվում է բուժառուների թվի աճ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է կենտրոնում որակյալ ծառայություններով և որակապես նոր մասնագետների համալրմամբ: Այսպիսի առողջապահական մարզային կենտրոնների զարգացման…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը վախեցավ ինձ հետ բանավեճից. Արման Թաթոյան
Իմ առաջարկած բանավեճի օրն ու ժամն անցել են, Նիկոլ Փաշինյանը վախեցավ ինձ հետ բանավեճից։ Այս մասին ասել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։ «Նիկոլ Փաշինյանը վախեցավ, որովհետեւ նա չէր կարողանա ինձ վերագրել այն պիտակները, որոնց վրա հենվելով պահում է իր իշխանությունը։ Սա բանավեճ էր, որ նա ստիպված էր մտնել բովանդակային քննարկման մեջ, սա բանավեճ էր, որ նա չէր կարող հաղթել»,– ասել է նա։
Կարդալ ավելին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանը: Նա հունվարի 15-ի կեսօրին դուրս է եկել Ազատության պողոտայի բնակարանից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինAmio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար
Եթե բանկային ծառայություններից օգտվում ես ամեն օր, ապա եկել է ժամանակը դրանք դարձնել ավելի շահավետ։ Ամիօ բանկի փաթեթները թույլ են տալիս մեկ ընտրությամբ ստանալ բանկային ամենապահանջված ծառայությունները։ Ամիօի փաթեթներից ամենաբազային՝ Amio Active փաթեթով կարող ես ստանալ Visa Gold կամ Mastercard Gold քարտ, որը թույլ կտա հեշտ ու հարմար կառավարել ֆինանսներդ և ամեն ամիս ստանալ 5% քեշբեք քո կատարած գործարքների դիմաց։ Անվճար SMS, անվճար կանխիկացումներ Ամիօ բանկի և Arca անդամ բանկերի բանկոմատներից և շատ ավելին…
Կարդալ ավելինՉլիցենզավորված կազմակերպությունների ցանկի մասին.ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկի կայքում տեղադրվել է ցանկ, որտեղ առկա է տեղեկատվություն այն անձանց մասին, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայությունների մատուցման առաջարկով: Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների մատուցումը կարգավորվում է օրենսդրությամբ, և նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները։ Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի…
Կարդալ ավելինԷքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով
2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով: Էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային հայտագրման համակարգը բաց է. հայտագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հաջորդական քայլերը ներկայացված են ուղեցույցում: Դիմորդները կարող են հայտերը ներկայացնել առցանց՝ մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ: Հիշեցնենք՝ 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն)…
Կարդալ ավելին«Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր, հոգիս թողել եմ ձեզ հետ».Գևորգ Սուջյան
Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում 2 գրառում է կատարել: «Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ»,- գրառումներից մեկում գրել է Սուջյանը՝ դիմելով Ադրբեջանի բանտերում մնացած հայերին: Մեկ այլ գրառմամբ Սուջյանը կիսվել է ապրումներով ու ապագայի տեսլականով. «Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին, ու այս օրը իմ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս…
Կարդալ ավելին









