2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ…
Կարդալ ավելինԻրավունք
Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով
Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի, որպեսզի բանակցություններ վարի Ուկրաինայի իշխանությունների հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ Թելեգրամ-ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացրել է 360 tv-ն։ «Այժմ չկա որեւէ հիմք, գոնե երերուն, որպեսզի գոնե ինչ-որ երկխոսություն վարվի»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանը տեսնում է միայն երկխոսություն չվարելու եւ դրան պատրաստ չլինելու ցանկություն։ Պեսկովն ընդգծել…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վաշինգտոնում հանդիպման հետաձգումը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգումը: «Հանդիպումը սպասվում է մոտ ժամանակներս։ Որպես կանոն, գոյություն ունի համակարգումն իրականացնող կազմակերպիչ երկրի կողմից հանդիպման ճշգրիտ ժամկետները հայտարարելու պրակտիկա»,-նշել է նա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում հանդիպումը հետաձգվել է։
Կարդալ ավելինՎերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ
«Վերին Լարսի» անցակետի ընդլայնման իրականացումն արդեն առաջին փուլում թույլ կտա 15-20%-ով ավելացնել դրա թողունակությունը։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը։ Նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղակի շահառուները կլինեն Վրաստանն ու Հայաստանը։ Վերին Լարսի սահմանային անցակետի ընդլայնման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման համար դրամաշնորհ տրամադրելու մտադրության մասին հուշագիր են այսօր ստորագրել Եվրասիական զարգացման բանկը և «Կովկաս.ՌԴ» ԲԸ-ն` Սոչիում կայացած «Եվրասիական կոնգրեսի» շրջանակներում: «Վերին Լարսը Հյուսիսային և Հարավային Կովկասի ենթատարածաշրջանային նախագիծ է, և մենք ակնկալում ենք, որ…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինABB Mobile. Նոր մոտեցումներ, նոր հնարավորություններ
Հարցազրույց` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ. -Պարոն Թառումյան, թեև կարճ ժամանակ է անցել, ինչ հաճախորդներին հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը, սակայն հետաքրքիր են օգտատերերի արձագանքները: Հավելվածի թվային նոր լուծումներից ի՞նչ է շահել հաճախորդը, որո՞նք են ABB Mobile-ի ուժեղ կողմերը և ո՞ր ուղղությամբ են տարվում բարելավման աշխատանքներ։ -Բնականաբար, ABB մոբայլ հավելվածի թարմացմանը նախորդել է օգտատերերի շրջանում որոշակի հետազոտություն: Մեր հաճախորդների կարծիքով, ABB Mobile հավելվածի կարևոր հատկանիշներից մեկն անվտանգությունն է: Առհասարակ, բանկային հավելվածի…
Կարդալ ավելինՆախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ: Նախագծով սահմանվել են սկզբունքներ, որոնց համապատասխանելու դեպքում ասոցիացիաներն ակտիվ համագործակցություն կունենան Առողջապահության նախարարության հետ եւ կօգտվեն այն բոլոր լիազորություններից, որոնք նախատեսված են նախագծով: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագիծը մեկ տարի եւ ավելի ժամանակահատվածում գտնվում է…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ ՍՊԸ-ն իրավունք է ստանում եռամսյակը մեկ անգամ իր շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջեւ
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ ներկայումս գործող կարգավորման համաձայն շահույթի բաշխումը կարող է իրականացվել տարեկան մեկ անգամ, ինչը սահմանափակում է ձեւավորված շահույթն ընկերության…
Կարդալ ավելինԱնկլավներ չեն՝ Հայաստանի սուվերեն տարածքներն են ադրբեջանցիները պետք է դուրս գան. Սյունիքի մարզպետ
Այսօր Խորհրդարանում ներկայացնում էին 2022 թվականի բյուջեի կատարողականները, որի շրջանակներում Սյունիքի մարզպետը պատասխանեցին «ԶՐՈՒՅՑ» -ի հարցին անկլավների հետ կապված տարածքային փոխզիջումների թեմային: Մասնավորապես Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքերով՝ ՀՀ սուվերեն տաարծքից ադրբեջանցիները պետք է դուրս գան դա միանշակ դիրքորոշում է և բոլորն էլ այդպես պետք է կարծեն անկախ նրանից թե հիմա ինչ վիճակ է : Անկլավներ համարվող տարածքների մասին օրերս Աժ-ում մեր հարցին ի պատասխան ևս պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասաց. « Ենթադրում եմ , ոչ…
Կարդալ ավելինՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՕՐԱԿԱՐԳ՝ ԹԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ
Չարենցավանում ավագանու նստաշրջանի թիվ 5 հերթական նիստը կայացավ ինտրիգով և իրարամերժ բացատրություններով: Պարզ ասած օրակարգում ընդգրկված էր յոթ հարցեր , որից երկու հարց դուրս էր բերվել օրակարգից, իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցերին «ՔՊ» խմբակցությունը կողմ քվեարկեց , սակայն որոշակի վերապահումով, որ համայնքապետարանի համապատասխան աշխատակիցները նախապես կարգավորեն տեխնիկական հարցերը, որ խնդիր չդառնա ավագանու համար նիստի օրը տեղեկացնելու գործում: Փաստաթղթերը , որոնք ավագանու նիստին բերվում է օրակարգ նախապես ոչ պատշաճ է տեղեկացվում ավագանու անդամներին և դա…
Կարդալ ավելին








