Հանրապետության տարածքում` հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5, 31-ին ողջ հանրապետությունում՝ 2-4 աստիճանով, օգոստոսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների…
Կարդալ ավելինԻրավունք
Բաքուն փորձում է վախեցնել ԼՂ ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը. Կոստանյան
Բաքուն փորձում է վախեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ դրան է միտված Ադրբեջանի կամայականությունը՝ զուգորդված Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմամբ և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծելուց հրաժարվելու հետ
Կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարն իր խորը մտահոգությունն է հայտնել Ալիեւին
Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, որ մեր խորը մտահոգությունը հայտնեմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է նա։ Նշենք, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից ադրբեջանական կողմը ապօրինաբար ձերբակալել էր Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին։
Կարդալ ավելինԿարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են առեւանգված Վագիֆ Խաչատրյանին. վերջինս կապ է հաստատել ընտանիքի հետ. ԿԽՄԿ
Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված բուժառուին։Այս մասին հայտարարություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը; «Նրա հետ հանդիպել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և բուժառուին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:
Կարդալ ավելինԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի. ԱԳՆ
Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այս մասին ասվում է ԱԳՆ տարածած հայտարարությունում՝ կապված Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետից Արցախի քաղաքացու առեւանգման դեպքի հետ: «Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի ուղղությամբ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Կարդալ ավելինԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից, իսկ արցախցուն տարել անհայտ ուղղությամբ. Մանրամասներ
Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հրապարակել է հաստատության կողմից հավաքագրված փաստերը: Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր և…
Կարդալ ավելինՎագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվելՄարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Ճաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, ոեր Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի…
Կարդալ ավելինԱրցախի ապօրինի շրջափակման հարցն անհապաղ պետք է քննարկվի ՄԱԿ-ի ԱԽ նիստում. Արցախի ԱԳՆ
Ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից, պահանջում ենք ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն, վերջ տալու Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ինչպես նաև կանխելու այդ հանցագործությունների փոխակերպումը ցեղասպանության հանցագործության:Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն՝ 68-ամյա արցախցու առեւանգման առնչությամբ: «Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ…
Կարդալ ավելինԿԽՄԿ-ն հայտարարություն է տարածել 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առեւանգելու կապակցությամբ
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։ Մասնավորապես ԿԽՄԿ-ն միայն նշել է, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»` առանց հստակեցնելու, թե ինչ հիմնավորմամբ է բուժառուն «ձերբակալվել»։ Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․ «Մենք աշխատում ենք թափանցիկ, համակարգում ենք կողմերի հետ և…
Կարդալ ավելին








