ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ այդմ՝ 2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 152976։ 2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես…
Կարդալ ավելինԻրավունք
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.24 մ (07.12.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 15 սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.495 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ 116.222 մլն.մ³:
Կարդալ ավելինՄայր Աթոռը դատապարտում է վարչապետի գլխավորությամբ «Պատարագի» կազմակերպումը տարբեր եկեղեցիներում. հայտարարություն
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում։ Այս մասին նշված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ: Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք)…
Կարդալ ավելինՊետականամետությունը չի կարող արտահայտվել եկեղեցու վրա ճնշnւմ գործադրելով. Արման Թաթոյան
Այսօր մեր պետության ղեկավարն անձամբ է խախտում Սահմանադրությունն ու ստորադասում օրենքներն իր նեղ անձնական նպատակներին։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը: «Ցավոք, այսօր ՀՀ-ում իշխանությանը հակադրվող, տարբերվող կարծիք արտահայտող քաղաքացին ուղիղ թիրախում կարող է հայտնվել իր հայացքների համար։ Սա տրամաբանորեն հակառակ է ժողովրդավարությանը ու իրավունքի գերակայությանը, մինչդեռ մեր քաղաքացիները հենց այդպիսի պետություն են ձգտում ունենալ։ Դրա հետ մեկտեղ՝ պետության ղեկավարը, որը խախտում է Սահմանադրությունը, չի կատարում հենց նույն Սահմանադրությամբ իր վրա…
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականի ծնված Վարդուհի Մանիկյանը։
Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականի ծնված Վարդուհի Մանիկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԱմիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Ամիօ բանկը իր գործունեության առաջին օրվանից ձևավորել է թիմ, որը միավորում է տարբեր ոլորտների փորձն ու նորարարական մտածողությունը։ Բանկը, ամփոփելով իր գործունեության երկրորդ տարին, հրապարակում է նաև Ամիօ թիմին միացած տաղանդների թիվը։ Այս կարճ ժամանակահատվածում բանկի թիմին միացել է ավելի քան 500 մասնագետ, և նրանց ընտրությունը պատահական չի եղել: Ամիօ բանկը վստահ է՝ հաջողությունը սկսվում է մարդկանցից և դա ամրագրված է բանկի արժեքներում։ Ամիօն ներգրավել է հայկական աշխատաշուկայի լավագույն մասնագետներին, որոնց մի մասը եկել է…
Կարդալ ավելինԳործերը խոսելուց ավելի կարևոր են
Դիլիջան համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ , վերջին շրջանում շատ է թիրախավորվել ընդդիմադիր լրատվամիջոցների և լրագրողների կողմից: Հատուկ ուղղորդված է թ՞ե քաղաքական պատվերի որս՝ գուցե երկուսը միաժամանակ, բայց դե փաստն այն է , որ նշանառության տակ համայնքապետն է: Բայց արի ու տես , որ Դիլիջանում և նրա սահմաններից դուրս Սարգսյանը հարգանք վայելող և իր աշխատանքով՝ գործերը ապացուցող համայքապետերից է , որի մասին խոսում են Դիլիջանի ազգաբնակչությունը, անկախ համայնքապետի քաղաքական հայացքներից և կուսակցության պատկանելիությունից նախ և առաջ…
Կարդալ ավելինԱլիեւը նոր օրն սկսել է Հայաստանին ներկայացվող նոր պահանջներով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 5-ի առավոտը սկսել է Հայաստանին ներկայացվող նոր եւ հին պահանջներով։ Դրանք հնչել են «Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի» 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։ Նման խոստումնալից վերնագրով համաժողովի անցկացումնը արդեն տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով հաշտեցման եւ փոխադարձ պահանջներից հրաժարվելու հայտարարված ջանքերը։ Բայց ոչ. Ալիեւը մի բան ասում, մի այլ բան անում է։ Ինչպես երեւում է ուղերձի տեքստից,…
Կարդալ ավելինՓաշինյանն Արսեն Թորոսյանին գործուղում է Թբիլիսի. գիշերավարձը հրավիրող կողմի վրա է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2 օրով գործուղվում է Վրաստան։ Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին 2025 թվականի դեկտեմբերի 8-9-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով: Արսեն Թորոսյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության…
Կարդալ ավելինԵՄ-ը Ուկրաինային կոչ է արել զիջումների չգնալ Պուտինին՝ առանց ԱՄՆ անվտանգության երաշխիքների․ WSJ
ԵՄ երկրների առաջնորդները խորհուրդ են տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չհամաձայնել Ռուսաստանի պահանջներին՝ առանց ԱՄՆ անվտանգության երաշխիքների, հայտնել են տեղեկացված աղբյուրները Wall Street Journal-ին (WSJ): Նրանց տվյալներով՝ հարցը բարձրացվել է Ուկրաինայի նախագահի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջեւ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Մասնավորապես, Մակրոնը նշել է, որ Վաշինգտոնից պետք է խնդրվի մանրամասն բացատրություն տալ այն մասին, թե ինչպես Ուկրաինան պաշտպանված կլինի Միացյալ…
Կարդալ ավելին









