ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Կառավարության նոր որոշմանը, որով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներ ունեցող քաղաքացիները կարող են հետ ստանալ դրանք։ «2025 թվականին վերադարձվում էր մինչև 1942 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը և վերադարձնելու ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները»,- ասել է նախարարը և ներկայացրել թե ինչպես կարող են քաղաքացիները դրանք հետ ստանալ։ Խոսքը 5000-6000 քաղաքացու մասին…
Կարդալ ավելինԻրավունք
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն
Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այսպես. 2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն 805 հազար 415 դրամ: Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն…
Կարդալ ավելինՋրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր
Սիգի որսի արգելքն ավարտվում է փետրվարի 1-ին, և մինչ այդ Ոստիկանությունը շարունակելու է պայքարը այս արգելքը խախտողների դեմ։ Պայքարը տարվում է ոչ միայն ջրում և ափամերձ տարածքներում, այլև ավտոճանապարհներին, որոնցով վաճառքի համար տեղափոխում են ապօրինի որսը։ Հենց պայքարի արդյունավետությունն է ստիպել որոշ իրավախախտների՝ դիմել այսպես ասած խորամանկությունների, ինչը, հիմնականում նույնպես չի վրիպում Ոստիկանության ծառայողների աչքից։ Վերջին օրերին արձանագրված բացահայտումների մեջ կան նաև նման դեպքեր։ Այդպիսին էր հենց ներկայացվող առաջին դեպքը։ Հունվարի 22-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում,…
Կարդալ ավելինԻրանը հայտնել է, որ պատրաստ է «անհապաղ եւ վճռական» պատասխան տալ ցանկացած ագրեսիայի
Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի, Իսրայելի հետ անցյալ տարվա պատերազմի փորձը թույլ կտա ավելի արդյունավետորեն արձագանքել սպառնալիքներին, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Х ցանցում։ Արաղչիի հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի կողմից Մերձավոր Արեւելքում նավատորմի տեղակայման եւ Իրանի հետ հնարավոր շփման գծի երկայնքով պաշտպանությունն ամրապնդելու ֆոնին։ «Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատները ձգանին, անհապաղ եւ վճռականորեն արձագանքել մեր թանկ հողի, օդային տարածքի եւ ծովի…
Կարդալ ավելինՈվքեր կարող են փոխհատուցում ստանալ ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։ Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախարարությունից հիշեցնում են, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով. անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ….
Կարդալ ավելինՋրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել
Հունվարի 24-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7 կմ-ին կանգնեցրել են Կարմիր գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 391 հատ՝ ընդհանուր մոտ 182 կգ սիգ տեսակի ձուկ և հայտնել, թե այն գնել է անծանոթ անձից։ Այս դեպքից մոտ չորս ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55 կմ-ին կանգնեցրել են Գավառի բնակիչ 53-ամյա տղամարդու վարած «Ֆորդը»։ Վարորդը ներկայացրել է ընդհանուր 100 կիլոգրամ քաշով…
Կարդալ ավելինԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին
2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին։ Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2014 թվականին Աննա Պողոսյանը, նախնական համաձայնության գալով իր մոր հետ, նպատակադրվել է Ջ.Խ.-ից կատարել հափշտակություն: Մասնավորապես՝ Աննա Պողոսյանի մայրը, օգտագործելով իր և Ջ.Խ.-ի, ինչպես նաև Աննա Պողոսյանի և Ջ.Խ.-ի միջև ձևավորված միջանձնային հարաբերությունները, Ջ.Խ.-ին ներկայացրել է Աննա Պողոսյանի ֆինանսական խնդիրները՝ առաջարկելով 25.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց գրավադրել Ջ.Խ.-ին սեփականության…
Կարդալ ավելին«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». ներառական կրթական ծրագիր՝ Մատենադարանի թանգարանում
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Մատենադարանի թիմին…
Կարդալ ավելինՄիասնական ժամերգություն և աղոթք կկատարվի ապօրինի ազատազրկված հոգևոր հայրերի համար
Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի թեմից։ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի կալանավայրում, անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:
Կարդալ ավելինԲանակի զարգացումն ու արդիականացումը պետության առաջնահերթությունն է և մենք շարժվում ենք այդ ուղիով. Վահագն Խաչատուրյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը՝ որպես օր, որը խորհրդանշում է մեր անկախության, անվտանգության և պետականության ամրությունը։ Այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է արժևորելու զինված ուժերի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում։ Հայաստանի զինված ուժերը ձևավորվել են պատմականորեն բարդ պայմաններում՝ ազգային միասնության, կամքի և հայրենասիրության վրա հիմնված։ Բանակը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է կանգնած երկրի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնագծում։ Այսօր…
Կարդալ ավելին








