Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։ Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ…
Կարդալ ավելինԻրավունք
ՄՊՀ-ն առաջարկել է մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։ Քննարկմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն այս շուկայում ուսումնասիրությունն իրականացրել է ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության առաջարկով` դիտարկելու 2023 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության ազդեցությունը ոլորտում գործող տնտեսավարողների գործունեության վրա։ Իրականացված փոփոխության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով, մրգային օղիների…
Կարդալ ավելին«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է 32 հանրակրթական դպրոց
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։ Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության հայտնի գործերից, ինչպես նաև ծանոթացել նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին, դիրիժորի գործառույթներին, հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների կյանքին ու…
Կարդալ ավելինԿապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են…
Կարդալ ավելինԿոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից
Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով…
Կարդալ ավելինՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով: Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշման՝ այդ քվոտան բաշխվել էր հետևյալ կերպ. 3000 հատ` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում ներմուծում իրականացնող…
Կարդալ ավելինՀայաստանի բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ: Համաձայն ռազմավարության դրույթների՝…
Կարդալ ավելինՎերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 միլիարդ դրամի ներդրում
Մայրաքաղաքի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով վերջին 2 տարում կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այդ մասին քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։ Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն…
Կարդալ ավելինԹմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվեց ու առգրավվեց․ Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
Փետրվարի 13-ին Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման ՆԳ նախարարության առաջարկին։ Համաձայն հուշագրի՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները՝ միաժամանակ, բավարարելով այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջներին։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, նրանք կազատվեն…
Կարդալ ավելին