ևս մեկ անգամ հորդորում ենք՝ անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես: Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում: Քարտերը նախապե՛ս հնարավոր է լիցքավորել Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով transport.yerevan.am կայքի միջոցով Telcell տերմինալների միջոցով Telcell սպասարկման կետերում Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ:
Կարդալ ավելինԻրավունք
ՍԱՏՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը կրկին 4 տարով ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ՝ ISO 35001։2019, «Բյուրո Վերիտաս» թեստավորման, տեսչական ստուգման և հավաստագրման հարցերով զբաղվող հեղինակավոր համաշխարհային կազմակերպության կողմից։ Փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՏՄ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կառավարումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Սերտիֆիկացման շրջանակը ներառում է ցամաքային և ջրային կենդանիների հիվանդությունների, այդ թվում՝ հատուկ վտանգավոր հարուցիչների դեպքում, ախտորոշիչ, գիտական և մոնիթորինգային հետազոտությունները։ …
Կարդալ ավելինԿանոններ, որոնք կպաշտպանեն սպառողներին ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ անցանկալի հաղորդագրություններից
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող ընկերությունները մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ։ Այդ կանոնները հնարավորություն կտան լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։ Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝ ü Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն) մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։ ü Համաձայնությունը տրվում է կայքում գրանցման փուլում։ Ընդ որում՝ գրանցումն իրականացնելու համար հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալը պարտադիր չէ․օգտատերը կարող է նաև հրաժարվել դրանցից։ ü Եթե այնուամենայնիվ օգտատերն արդեն գրանցվել է, տվել իր համաձայնությունը, բայց հետագայում փոխել է միտքը՝ ցանկացած պահի հնարավորություն ունի հրաժարվել հաղորդագրությունների ստացումից՝ 1․կայքի անհատական էջի կարգավորումները փոփոխելով 2․ էլեկտրոնային հաղորդակցման հավելվածների (Viber, WhatsApp և այլն) կարգավորումներից արգելափակելով դրանց ստացումը (opt out) 3․ ընկերություններին հեռախոսազանգով, ներքին հաղորդագրությամբ կամ այլ միջոցներով դիմելով, որի պարագայումը գործընթացը 3 աշխատանքային օրից ավելի չի կարող տևել։ 4․առկա է նաև SMS հաղորդագրություններից հրաժարվելու հնարավորություն։ ü Եթե օգտատերն անժամկետ և ամբողջական արգելափակել է հաշիվը, նրան հաղորդագրություններ չեն ուղարկվի՝ անկախ այն հանգամանքից, գրանցման ընթացքում համաձայնություն տվել է, թե ոչ։ ü Եթե օգտատերը ժամանակավորապես է արգելափակել հաշիվը, այդ ժամկետում հաղորդագրություններ չի ստանա։ Ժամկետն ավարտվելուց հետո կայք մուտք գործելուց կբացվի հաղորդագրությունների ստացմանը համաձայնություն տալու նոր պատուհան, ինչպես գրանցման փուլում։ ü Հիշեք՝ հաղորդագրությունները պարունակում են 21+ նշումը և նախազգուշացում՝ «Խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է», և եթե ստացել եք ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրություն, ցանկացած պարագայում տվյալ հաղորդագրությունն…
Կարդալ ավելինԱմիրչիկ՝ առաջին մենահամերգը Երևանում
Ամիրչիկ՝ առաջին մենահամերգը Երևանում Սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Սպարտակի մարզադաշտում՝ Երևանը կհյուրընկալի միլոնավոր սրտեր նվաճած, երիտասարդության սիրելի արտիստին՝ Ամիրչիկին։ Ծագող աստղ, բազմաթիվ հիթերի հեղինակ և կատարող, վիդեոբլոգեր, որի երգերը լսում են, սիրահարվում են ու բազմալեզու թարգմանություններով երգում ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանից մինչև Ասիա։ Պլատինե սկավառակի արժանացած «Эта любовь» և այլ սիրված երգեր, որոնք արդեն դարձել են տարբեր սերունդների սիրելի հիթեր։ Հզոր ու հուզիչ ձայն, որը հաճախ համեմատում են լեգենդար Յուրի Շատունովի հետ։ Սեպտեմբերի 20 …
Կարդալ ավելինՇահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Ամիօ բանկը միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է բիզնես վարկ, որը նախատեսված է թե´ շրջանառու միջոցների համալրման, թե´ բիզնեսում ներդրումներ կատարելու համար՝ արտադրության ընդլայնում, սարքավորումների ձեռքբերում, տարածքի արդիականացում և այլն։ Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ մինչև 260 մլն ՀՀ դրամ, 11.5%-12.5% շահավետ տոկոսադրույք և 12-60 ամիս մարման ժամկետ: Մինչև 10 մլն դրամի չափով բիզնես վարկերը տրամադրվում են առանց գրավի` միայն անձնական երաշխավորությամբ։ Իսկ մինչև 5 մլն դրամի դեպքում անհրաժեշտ է նվազագույնը մեկ երաշխավոր: Վարկերը…
Կարդալ ավելինՊետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 3 միլիարդ 439 միլիոն դրամ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նորաստեղծ վարչությունում։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Բարսեղյանը հանդես են եկել զեկույցներով։ Վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներ ներկայացվել է 90 հաղորդում, որոնց առթիվ…
Կարդալ ավելինՓաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ ՀՀ կառավարություն
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 215 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 1180, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 44, վարելու ընթացքում ծխելու՝ 519, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 349, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 256 և 1539 այլ իրավախախտում։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին կարողացանք արձանագրել, որ էապես ավելացել է թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ այցելող սովորողների թիվը, ընդ որում՝ այցելությունը դիտարկելով ոչ միայն իբրև ժամանց, այլև կրթական գործընթացի մաս։ Բազմաթիվ նախագծեր և քննարկումներ իրականացրեցինք, միասին անցկացրեցինք մշակութային վերջին զանգ՝…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ
Սեպտեմբերի 1-ը ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկն է, այլև գիտելիքի, զարգացման և նոր հորիզոնների օրվա խորհրդանիշը։ Այն յուրահատուկ առիթ է հիշեցնելու, որ կրթությունը ուժ է, որը ձևավորում է ապագա մասնագետներին, ղեկավարներին ու պատասխանատու քաղաքացիներին։ Ամիօ բանկը բարձր է գնահատում կրթության դերը հասարակության կայուն զարգացման գործում և համոզված է, որ կրթության մեջ կատարված ներդրումը միշտ նոր հնարավորություններ է ստեղծում։ Այդ համոզմունքով է գործարկվել Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի նպատակն է ուսանողներին ընձեռել սովորելու,…
Կարդալ ավելին









