Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանի կենտրոնի տեսուչները Գոլդեն Գոութ ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության: Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, հայտնաբերված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։ Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
Կարդալ ավելինԱռողջապահություն
ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կրկնակի փորձաքննության է հանձնվել «Կուտ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ կաթնային պլոմբիրի համով» պաղպաղակի նմուշը, որում որևէ խախտում չի հայտնաբերվել (ք․ Երևան, փ․ Հ․ Հովհաննիսյան): «Կուտ» ՍՊԸ-ի պաղպաղակը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Կարդալ ավելինԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գորիսի բժշկական կենտրոն է ընդունվել 17 քաղաքացի՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: Արագ ձեռնարկված վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Գորիսում «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ժամանակ: ՍԱՏՄ տեսուչների կողմից կատարվել է նմուշառում տեղում օգտագործված առկա սննդամթերքից (ձմերուկ,…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մի շարք կաթնամթերք՝ մասնավորապես պանիր արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական գործընթացներում անվտանգության չափանիշների խստագույնս պահպանման, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման կարևորության, ինչպես նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։ Հայկ Սարգսյանը, շեշտել է, որ Տեսչական մարմինը հետևողական է լինելու սպառողին որակյալ ու անվտանգ կաթնամթերքի մատակարարումն ապահովելու հարցում՝ գործադրելով վերահսկողության բոլոր հասանելի գործիքները: Մասնավորապես, հստակ ցուցում է տրվել պահպանել…
Կարդալ ավելին«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Հայկական Կարիտաս» (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը, պատերը, չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Ալավերդի) արտադրվող «Մածուն» արտադրատեսակի կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ դրանում նախկինում հայտնաբերված մանրէաբանակ շեղումները վերացվել են: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է. «Մածուն» արտադրատեսակը կրկին կարտադրվի:
Կարդալ ավելինՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ «ՄԱՐԻԼԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Մարիլա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Կապան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ «Թթվասեր» (արտադրված ՝ 14․08․2025) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու,…
Կարդալ ավելինԿբարելավվի փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգը
Փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունվել: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերը, դեղի առաջին նշանակման դեպքում, դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով: Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, դուրս են գրում նույն…
Կարդալ ավելին«ԲՈՐԻՍՈՎԿԱ»-Ի ԿԱՐԱԳԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ
«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք: Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ․ Բյուրավան) հացի արտադրամասում։ Ստուգումների արդյունքում պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝ արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը, արտադրական շինությունները ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, մասնիկները թափվելու հնարավորությունից, բորբոսի առաջացումից, արտադրամասի պատերի, հատակի, առաստաղների և պատուհանների մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող,…
Կարդալ ավելին






