ՍԱՏՄ-ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել՝ Հարգելի տնտեսավարողներ Հայաստանի Հանրապետությունից կենդանի կենդանիներ արտահանելու դեպքում անհրաժեշտ է հստակորեն հետևել ներքոնշյալ իրավական ակերով սահմանված պահանջներին, որոնց պահպանումը խստորեն վերահսկվելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Այսպես՝ Համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային Միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշման՝ Միության Մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կողմից՝ համապատասխան անդամ…
Կարդալ ավելինԱռողջապահություն
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող նյութերից, – սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ…
Կարդալ ավելինՉխեղաթյուրել տարբեր մեկնաբանություններով. ՍԱՏՄ
Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։ Մեկ անգամ ևս շեշտում ենք. 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի ՄԻԱՅՆ 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։ Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։ Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով։
Կարդալ ավելին2025/26 թվականներին աշխարհում կանխատեսվում է սուրճի ռեկորդային արտադրություն
ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայության (FAS USDA) նոր զեկույցի համաձայն՝ 2025/26 թվականների սեզոնին սուրճի հատիկների համաշխարհային արտադրությունը տարեկան կտրվածքով կաճի 2.5%-ով՝ հասնելով ռեկորդային 178.68 միլիոն պարկի։ Միևնույն ժամանակ, Արաբիկայի համաշխարհային բերքը կնվազի 1.7%-ով՝ հասնելով 97.02 միլիոն պարկի, մինչդեռ Ռոբուստայինը կաճի 7.9%-ով՝ հասնելով 81.66 միլիոն պարկի։ Արտադրության աճը 2025/26 սեզոնի ավարտին համաշխարհային պահեստային պաշարները կհասնեն 22.82 միլիոն պարկի, ինչը 4.9%-ով ավելի է նախորդ մարքեթինգային տարվա համեմատ, հաղորդում է Agroexport-ը: Ընթացիկ շաբաթվա ընթացքում սուրճի գները նվազել են,…
Կարդալ ավելինՍյունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Սյունիքի մարզում արձանագրել են ապօրինի ընդերքօգտագործման 6 դեպք։ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Գորայք, Քարահունջ, Որոտնավան, Հարժիս, Անգեղակոթ, Շինուհայր բնակավայրերի վարչական տարածքներում կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր՝ 16.95հա տարածքից իրականացվել է շուրջ 1470000խմ հրաբխային խարամանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ՝ 33.864.713 ՀՀ դրամի չափով։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Մոցարելլա» և «Լոռի» պանիր արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆԹԱՊՈՒՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Ազատ Ղազանչյան ԱՁ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասից (ք. Երևան, Գետառ փ․), լաբորատոր կրկնակի փորձաքննության է տրվել «Պաղպաղակ կաթնասերուցքային վանիլային» արտադրատեսակի նմուշը, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։ Պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին«ԿՈՐՈՎԿԱ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻՆ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչպես տեղեկացրել ենք, ամառային սեզոնին ընդառաջ վերահսկողություն է սկսել պաղպաղակի շուկայում: Ձեզ ներկայացվել են հայրենական արտադրության պաղպաղակների վերաբերյալ վերահսկողական միջոցառումները՝ նշելով, որ ստուգվելու են նաև ներմուծված պաղպաղակները: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել պաղպաղակ ներմուծող «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում և, լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար, կատարվել է հսկիչ գնում 16․06․2025թ. ներմուծված մի շարք պաղպաղակներից (ապրանքանիշը՝ «Կորովկա»): Ըստ հետազոտության արդյունքների՝ ներկայացված նմուշներից միայն մեկը` Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում (արտադրված 07․03․2025թ,…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերացվել է «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) կասեցումը, քանի որ այդտեղ շտկվել են նախկինում արձանագրված բոլոր սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները։
Կարդալ ավելին








