Կարոլինայի ինստիտուտի շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ վատ քնի ընդամենը երկու գիշերը բավական է, որպեսզի մարդն իրեն իր տարիքից 4,4 տարով ավելի մեծ զգա։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B (RSPB) գիտական ամսագրում։ Մասնագետները երկու փորձ են կատարել։ Առաջինում 18-70 տարեկան 429 մարդիկ պատասխանել են այն հարցերին, թե քանի տարեկան են իրենք իրենց զգում եւ քանի գիշեր են վատ քնել (եթե այդպիսիք եղել են) վերջին ամսում։ Պարզվել է, որ վատ քնի յուրաքանչյուր…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Կարդալ ավելինԿարմրուկի 200 դեպք է հաստատվել
Կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերը Հայաստանում հասնում են 200-ի։ Հոսպիտալացված է 18 հոգի։ Դուրս է գրվել 148 մարդ։ Հիվանդներից 123-ը երեխաներ են, 77-ը՝ մեծահասակներ։
Կարդալ ավելինՇատ հաճախ կանանց չբերության պատճառը լինում է սեռական օրգանների տուբերկուլյոզը. Լյոբով Նիկոլայան
Բնակչության շրջանում տուբերկուլյոզը ավելի շատ հայտնի է «թոքախտ» անունով, եւ կա կարծրատիպ, թե տուբերկուլյոզ ասվածը նույնականացվում է թոքախտի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր․ հիվանդացության միտումներն ու իրականացվող ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց հտբուհական ուսումնակրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ Լյոբով Նիկոլայանը: «Բայց քանի որ այդ հարուցիչը խոցում է բոլոր օրգան-համակարգերը, ուրեմն բոլոր օրգաններն էլ կարող են ախտահարվել: Բնականաբար, յուրաքանչյուր օրգա ունի իր գործառույթը եւ ըստ այդ գործառույթի տուժելու աստիճանի…
Կարդալ ավելինՄթերքների ռեզիստենտային օսլան նվազեցնում է բորբոքումն օրգանիզմում. Frontiers
Լիլի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի (Ֆրանսիա) գիտնականները հաստատել են, որ ռեզիստենտային օսլայով հարուստ մթերքները (բանան, ընդեղեն, քաղցր կարտոֆիլ, սպիտակ բրինձ) կարող են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում եւ բարելավել մարսողության աշխատանքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition-ում։ Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունը առկա աշխատանքների գիտական ուսումնասիրությունն է, որոնցում հետազոտվել են ռեզիստենտային օսլայի հատկությունները եւ նրա ազդեցությունը մարդու առողջության վրա։ Կայուն օսլան (ռեզիստենտային օսլա կամ չմարսվող օսլա- խմբ.) չի տրոհվում ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների կողմից։ Կայուն օսլայի աշխատանքի մեխանիզմը նման…
Կարդալ ավելինՇուրջ 900 անուն դեղեր չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում. Մարինե Հարությունյան
Կան շուրջ 900 անուն դեղեր, որոնք երբևիցե չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, «Էլեկտրոնային դեղատոմսեր. խնդիրնե՞ր, թե՞ առավելություններ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ մանրամասնելով, որ դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաև բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնք դեղատոմս չեն պահանջում։ «Մեր բնակչության մեջ խուճապ էր առաջացել․ արդեն մարդիկ հարցնում էին, թե պարզագույն դեղերն էլ ե՞ն դեղատոմսով։…
Կարդալ ավելինԿարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել մարդկանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում. ԱՆ
Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում և շփում չունեն միմյանց հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են առողջապահության նախարարությունից։ «Ամբողջ աշխարհում շարունակում է գրանցվել կարմրուկի դեպքերի աճ, ինչը պայմանավորված է կարմրուկով չպատվաստված երեխաների թվի շարունակական աճով: Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ նախատեսված 1 և 4-6 տարեկան…
Կարդալ ավելինԱնահիտ Ավանեսյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործում ԱՆ-ի և ԱԱՏՄ-ի միջև ակտիվ գործակցությունը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ներկայացվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցմանը, ինչպես նաև` դեղերի շրջանառության ոլորտին առնչվող օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության, ստուգումների արդյունքները և խնդիրները։ Պատասխանատուների հետ քննարկմանը նախարարը կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում` էլեկտրոնային դեղատոմսի սահուն և արդյունավետ ներդրման գործում գերատեսչությունների միջև ակտիվ գործակցությունը, խոչընդոտների շուրջ հետադարձ…
Կարդալ ավելինԱրվեստը (հյուսքն) օգնում է հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց հանգիստ ու հստակ մտածել. JOS
Գյոթեբորգի համալսարանի շվեդ գիտնականները ապացուցել են, որ հյուսքը զգալի օգուտ է բերում այն մարդկանց, որոնք տառապում են հոգեկան խանգարումներով։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Occupational Science (JOS) գիտական պարբերականում։ Մասնագետները գնահատել են հյուսքով զբաղվող ավելի քան 600 մարդկանց արձագանքները իտերատիվ կոնտենտ-անալիզի մեթոդների օգնությամբ։ Արդյունքները ցույց են տալիս երեք ակնհայտ միջոց, որոնցով հյուսելը նպաստում է հոգեվիճակի բարելավմանը։ Հյուսքն օգնում է թուլանալ, կարգավորում է կյանքը եւ մասնակիցներին տալիս է ինքնության զգացում, ինչն ընդհանուր առմամբ նվազեցնում է տագնապը։…
Կարդալ ավելինՄարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ի մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք, որից 108-ը՝ երեխա, 57-ը՝ մեծահասակ: 18 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելին





