Այսօր Երևանում ամփոփվել են անասնաբուժական աշխատուժի զարգացման ազգային եռօրյա աշխատաժողովի աշխատանքները: Մասնակիցները գործնական քննարկումներ են արել անասնաբուժական աշխատուժի կարիքները ձևավորող ապագա շարժիչ ուժերը բացահայտելու ուղղությամբ, ձևակերպել և ներկայացրել են անասնաբուժական աշխատուժի զարգացմանը խոչընդոտող հիմնական բացթողումները, կարիքները, կարողությունների զարգացման մեխանիզմները և դրանում ներգրավված տարբեր շահագրգիռ կողմերի դերը։ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) բանախոսները, գոհունակություն հայտնելով, աշխատաժողովն ազգային մասնակցության ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, ներկայացրել են, թե ինչպես կարող են անասնաբուժական ոլորտի օրենսդրական կարգավորումները Հայաստանում ապահովել աշխատուժի արդյունավետ կառավարումը, մասնավոր հատվածի ներգրավվածությունը, թիմային ծառայությունների մատուցումը և աշխատուժի պաշտպանությունը, նշել են տարբեր…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ. Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են «Մածուն 2.5%» ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության․ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Մածուն 2.5%» արտադրատեսակի նմուշը կաթնայուղի ճարպաթթվային կազմ՝ «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝…
Կարդալ ավելին«ՖՌԱՆՉՖՈՒԴ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ֆռանչֆուդ» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Արմավիր, Հանրապետության 14) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «չեբուրեկի կիսապատրաստվածք տավարի մսով» արտադրատեսակի, արտադրության կասեցումը: Նշված արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները չեն եղել, ինչը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Կարդալ ավելինՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղներն ապահով և նորոգ չեն եղել, առկա են եղել տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու…
Կարդալ ավելինԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Բյուրեղավանի «Արև մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ « Ի մասնավորի՝ – հատակները չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, – խոհանոցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված…
Կարդալ ավելին2026 ԹՎԱԿԱՆԻՆ «ԱՐԶՆԻ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՁՎՈՒՄ «ՅՈԴԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԱՍ» ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արդեն տևական ժամանակ սկսվել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում, որի ամփոփ արդյունքերը կհրապարակվեն առաջիկայում: Մինչ այդ, սակայն, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողության ընթացքում իրացման ցանցում վաճառվող «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի արտադրության «հավկիթ «Արզնի» յոդացված» ապրանքանիշի ձվերի տուփերում (24.03.2026թ, 02 կարգ) հայտնաբերել են ներդիրներ՝ Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրության արտատպմամբ, առ այն, որ ձուն իսկապես…
Կարդալ ավելին«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արդեն տևական ժամանակ սկսվել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում, որի ամփոփ արդյունքերը կհրապարակվեն առաջիկայում: «Մինչ այդ, սակայն, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողության ընթացքում իրացման ցանցում վաճառվող «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի արտադրության «հավկիթ «Արզնի» յոդացված» ապրանքանիշի ձվերի տուփերում (24.03.2026թ, 02 կարգ) հայտնաբերել են ներդիրներ՝ Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրության արտատպմամբ, առ այն, որ ձուն իսկապես…
Կարդալ ավելինԻրանի հետ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում ավելի քան 5000 մարդ է հոսպիտալացվել
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 204 վիրավոր, ինչի արդյունքում մարտական գործողությունների պատճառով հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 5000-ը, հայտնում է Times of Israel-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, ինը՝ միջին ծանրության, իսկ 184-ը՝ նորմալ վիճակում։ Ինը մարդ բուժում է ստացել տագնապային վիճակների պատճառով, իսկ մեկը անցնում է բժշկական հետազոտություն։ Նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի սկզբից…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգի կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ բորբոսների առաջացումը, – պատերի որոշ հատվածներ, հատակը, աշխատանքային որոշ մակերեսներ հարթ չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում և հեշտորեն չեն…
Կարդալ ավելին





