ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցությամբ ու…
Կարդալ ավելինՍպորտ
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային մասնակիցներ Հայաստանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը, ինչը, ըստ նրա,…
Կարդալ ավելինՄարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, որն առանցքային նշանակություն ունի սպորտում գրանցվող հաջողությունների և դրանց շարունակականության համար, և այս ուղղությամբ աշխատանքի կարևոր մաս է մարզադպրոցների, մարզիչների…
Կարդալ ավելինՀայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե–դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, 15-ը՝ բրոնզե: Հայաստանի պատվիրակության կազմում 24 ներկայացուցիչ է ընդգրկվել, այդ թվում՝ մարզիկներ, մարզիչներ և թիմի պատասխանատու անդամներ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ավանդական…
Կարդալ ավելինՀայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդգծել է, որ սպորտը նախևառաջ համերաշխության, պատերազմների դադարեցման և ամենավեհ գաղափարերի իրագործան առաքելությունն ունի: «Այս օրը համերաշխության, միասնության,…
Կարդալ ավելինLes Mills Experience սպորտային միջոցառումը՝ Երևանում(Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ մայրաքաղաք Երևանում անցկացվեց աննախադեպ սպորտային միջոցառում, որը նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը։ Այս նպատակով Հայաստան էր ժամանել լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսը։ Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի մայրաքաղաքի զբոսաշրջային զարգացման կյանքում։ Կից՝ տեսանյութի հղումը, https://www.facebook.com/watch/?v=670967059271865
Կարդալ ավելինԲասկետբոլի անվճար մարզումներ՝ Երևանի մարզադպրոցներում(Տեսանյութ)
Երևանի մի շարք մարզադպրոցներում երեխաները հնարավորություն ունեն անվճար և մարզիչների օգնությամբ զբաղվել իրենց սիրելի սպորտաձևերով: Մարզաձևերից հատկապես բասկետբոլի հանդեպ հետաքրքրությունն օրեցօր աճում է, ավելի շատ երեխաներ մեծ ոգևորությամբ մասնակցում են պարապմունքներին: Ստորև ներկայացնում ենք այն մարզադպրոցներն ու դպրոցները, որտեղ անցկացվում են անվճար մարզումներ՝ «Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ Մարգարյան փ. Թիվ 100 դպրոց Արզումանյան փ. Յավորովի անվ.131 դպրոց Ֆուչիկի 2-րդ նրբ. թիվ 102 դպրոց «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ…
Կարդալ ավելին2025թ․ հունիսի 14-ին (շաբաթ օրը) Գյումրիի քաղաքային մարզադաշտում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։
Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր․ ուժերը կչափեն Վրաստանի, Ռումինիայի, Իսրայելի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաեւ Գյումրի թիմը։։ Մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան է եւ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունը, գլխավոր հովանավորն է YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանն աջակցել են «Շիրակ» եւ «Նոա» ֆուտբոլային ակումբները։ Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից…
Կարդալ ավելին300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող…
Կարդալ ավելինՍտորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ: Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ.,…
Կարդալ ավելին









