Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ հասցեներում բարեկարգվել են շենքերի բակերը, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, ավելացվել են կանաչապատ տարածքները: Ընդհանուր առմամբ 2025 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում…
Կարդալ ավելինԿրթություն
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության անմիջական վերահսկողությամբ և աջակցությամբ: Մասնավորապես՝ որպես առաջնահերթություն շեշտվել է ֆիլմերի ժապավենների մաքրման և թվայնացման ապահովումը։ Այցի շրջանակում Հայաստանի կինոյի…
Կարդալ ավելին«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի»-ն ընթերցողի սեղանին
Այսօր տեղի ունեցավ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ տպագրված «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Շուրջ չորս դար ներառող և գորգերի ավելի քան հարյուր քսան տիպ պարունակող Հայոց ազգագրության թանգարանի (ՀԱԹ) այս հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, հարավարևելյան Կովկասի ու Պարսկաստանի, Ուրմիա լճի ավազանի գորգագործական հայաշատ կենտրոններին պատկանող գորգերը։ Ողջունելով…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը
Սույն թվականի հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ։ Գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև հայ գաղթօջախներում ստեղծված գորգեր։ Հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական…
Կարդալ ավելինՀայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները
Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակին արժանացել են դիրիժորներ Ֆերնանդո Օսկար Գաջինին (Արգենտինա) և…
Կարդալ ավելինՄայլից մայլա 2025-06-13 | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տոմսերի պատվեր՝ https://www.toms.am/am/ticket/5705/ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ Լիլիթ Մկրտչյան Զավեշտախաղ՝ 1 գործողությամբ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի Դերերում՝ Սամվել Առաքելյան Հովհաննես Հովհաննիսյան Վարագ Գևորգյան Հովհաննես Սարգսյան Դավիթ Մարդոյան Ներկայացումը ստեղծված է ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի հիման վրա։ Վերցված են 5 պատումներ 5 հայտնի անձանց մասին, որոնց միջոցով Լենինականի ու Գյումրու ուրախ-տխուր էջերն են ներկայացվում… Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերը, հետաքրքիր անձինք մեկտեղվելով, մի մայլից մյուսն անցնելով՝ վեր են…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության հուշարձան, պետ. ցուցիչ՝ 10.9.5.1,) աշխատակիցները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ընթացքին:
Կարդալ ավելինՄանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը: 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժների համար։ Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի 4-րդ եռամսյակում, որի արդյունքում, ըստ կանխատեսումների, ատեստավորում կանցնի ավելի քան 60 մասնագետ: Ոլորտի մասնագետների մասնագիտական…
Կարդալ ավելինՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2025 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող մեկ կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:
Կարդալ ավելինՀայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։ Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Անի Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Միլանա Մոնախովան, բրոնզե մեդալը նվաճել է Լիլիթ Գևորգյանը։ Երիտասարդների մրցաշարում լավագույն արդյունքներն են…
Կարդալ ավելին








