ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ երեկ Գորիսում տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ և ընդգծել՝ Բակունցի ծննդյան օրը, իսկապես, համաքաղաքային տոնի է վերածվում,…
Կարդալ ավելինԿրթություն
«Կին – Woman – Das Mädchen – La Femme». բացառիկ համերգ-ներկայացում՝ կնոջ մասին
«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին – Woman – Das Mädchen – La Femme»։ Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս և սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։ Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսևա։ Ծրագրում ընդգրկված են …
Կարդալ ավելինՎաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը
Վաղը՝ հունիսի 11-ին, մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը: Տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։ Նշվում է, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն (2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար): Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: «Ռուսաց լեզու հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ…
Կարդալ ավելինՊատանի դաշակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռևս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգշված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցույթի Փարիզում և արժանացավ 2-րդ մրցանակի:…
Կարդալ ավելին«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն,…
Կարդալ ավելինԵվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար
ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն: 2023թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող գործողությունների ծրագրի իրագործմանը: Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5…
Կարդալ ավելինԱսիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2024 թ. մայիսի 18-19-ը Չինաստանի համակարգչային ֆեդերացիայի կողմից առցանց ձևով անցկացված Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային 18–րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Նշյալ օլիմպիադայում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանն արժանացել է արծաթե, իսկ Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի սան Գագիկ Գևորգյանը՝ բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել են 35 երկրների դպրոցականներ: Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված…
Կարդալ ավելին«Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին». մրցույթ
2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել Օլիմպիական խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը: Մրցույթի պայմաններն ու կանոնները՝ Հունիսի 5-12-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm)…
Կարդալ ավելինՀայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: progessamenia.com -ին փոխանցված տեղեկատվությամբ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը,…
Կարդալ ավելինԵրեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդու դպրոցականների հետ
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը , հունիսի մեկին երեխաների միջազգային օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության տարբեր ձևերով. «Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր են հատկապես…
Կարդալ ավելին